«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը բաց նամակի տեսքով ահազանգում է. Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների են իրականացվում: Նրա խոսքով, անտառահատումներ են տեղի ունենում Իջևանի արգելավայրի և նրան հարակից տարածքներում:
Գոռ Հովհաննիսյանի բաց նամակը.
«Հարգելի բնապահպանության նախարարություն, ձեզ գրում է ձեր աչալուրջ հսկողության տակ գտնվող ՀՀ բնության սիրահար Գոռ Հովհաննիսյանը: Հաշվի առնելով Դիլիջանի և Իջևանի մեր ընկերների կողմից ապօրինի անտառահատումների մասին վերջերս բազմաթիվ անգամ հնչեցված ահազանգերը` որոշեցինք ինքներս այցելել այնտեղ` ամեն ինչ մեր աչքով տեսնելու համար: Քայլել սկսեցինք Հաղարծինից, որտեղ որոշ տեղերում անտառների աղտոտվածությունը հոլլիվուդյան սարսափ ֆիլմերի սցենար է հիշեցնում: Սակայն ձեր հսկողության արդյունքները ավելի պարզ դարձան, երբ երկրորդ օրը հասանք Իջևան լեռան և Հովք լեռան ստորոտին գտնվող անտառներին: Այնտեղ անտառը գրեթե ամբողջովին վերացած էր: Հուսով եմ, որ պետական այրերը այնքան անմիտ չեն գտնվել, որ հենց իրենք թույլ տան կուսական անտառների սրտում անտառահատում իրականացնել: Բայց դե դա դեռ ոչինչ:
Երբ քայլեցինք դեպի ավելի խորքերը, որտեղ մի պահ վախեցանք անգամ դեմ առ դեմ հանդիպել վայրի արջին, հանդիպեցինք ծանր տեխնիկայի` УРАЛ, трактор, УАЗ և բոլորն առանց համարանիշների: Երևի արդեն գուշակեցիք թե նրանք ինչ էին անում` անտառն էին ուտում, որը դուք ամենայն պատասխանատվությամբ պահպանում եք և այդ չարքաշ աշխատանքի համար մեր վճարած հարկերից աշխատավարձ եք ստանում: Խնդրեցինք և հետո պահանջեցինք փաստաթղթերը: Չստացանք: Հետո սկսեցինք այդ ամենը նկարահանել և մեր ձեռքից վերցրեցին նկարահանող սարքը, ջնջեցին ամեն ինչ և նոր միայն վերադարձրին:
Իմիջիայլոց բոլոր բարի խոսքերը, որոնք մենք հրաժեշտի պահին ասեցինք միմյանց, երևի առաջին հերթին ուղղենք այն բարի և ուրիշ իմաստով բնասեր մարդկանց, ովքեր աշխատանքի վայրում խորը քուն են մտնում կամ ամենայն հավանականությամբ նույնիսկ մասնաբաժին ունեն վաճառվող փայտի եկամտից: Երրորդ օրը հասանք Օկոն բնակավայր: Կներեք, որ տեղանուններ եմ տալիս, որոնց մասին երևի միայն լսել եք: Այնտեղից արդեն սկսվեց լսելի դառնալ ամեն կողմից հնչող էլեկտրական սղոցների կատարյալ սիմֆոնիան: Համոզված եմ, որ այդ երաժշտության դիրիժորին նույնպես լավ եք ճանաչում, հակառակ դեպքում այն այդքան բարձր և համարձակ չէր լսվի նույնիսկ բոլորիս (իհարկե ոչ ձեր) կողմից սիրելի հանգստավայր Լաստիվերի մերձակա անտառներում: Էլ ինչ գլուխներդ ցավացնեմ, երևի արդեն իմ նման մարդիկ անիմաստ շատ են ցավեցրել: Կարճ ասած ուզում եմ իմ խորին երախտիքս հայտնել ձեզ` բոլոր-բոլոր-բոլորին աշխատանքը հիասքանչ կատարելու համար»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.