Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորընտիր պատգամավոր Արտաշես Գեղամյանը Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելը գնահատեց այսպես. «Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող մարդ և հիմա, երբ չորս կողմից ինչ-որ հարձակումներ են գործում , հասել են նրան, որ իրա օջախի առաջ պիկետ անեն, Աստված կտա, ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այդ ստորները, որոնք Հայաստանում գրանցում չունեն և որոնք այս ամենը հրահրել են:Չնայած, ես հասկանում եմ, երբ քաղաքական մտքի տեսանկյունից որևէ նոր բան ասելու չունեն, հարկադրված են նման ստոր քայլերի դիմել»:
Գեղամյանի հայտարարությունը նորություն չէ, վերջերս հաճախ է հնչում, թե՝ որոշ ուժեր այս ողբերգությունը քաղաքականացնում են. «Ավաղ, ստորաբար փորձում են ենթարկել իրենց քաղաքական նպատակներին, և ողբերգությունը դարձրել են շահարկումների առարկա»:
Սակայն փաստն այն է, որ մինչ օրս որևէ մեկը, այդ թվում և Գեղամյանը, չի կոնկրետացրել, թե ովքեր են այդ «ստորները», որոնք քաղաքականացնում են կամ շահարկում Հարսնաքարի ողբերգությունը: Չնայած դժվար չէ, ոչ Գեղամյանին, ոչ էլ մյուսներին անուներ տալ, (իրենք հաստատ գիտեն) որպեսզի մարդիկ ի վերջո իմանան, թե ովքե՞ր են շահարկողները, ի՞նչ ուժերի կողմից են ուղղորդված և ինչ նպատակ ունեն:
Չէ որ Ավետյանի ողբերգությունն իրավմամբ նաև շատ ազնիվ մարդկանց վրդովմունքն առաջացրեց ու նրանք ևս այսօր պայքարի հրապարակում են: Ասել է թե՝ ազգընտիր Գեղամյանը և մյուսները կարող են օգնել հանրությանը թացը չորից ջոկել:Սակայն մինչ օրս մենք միայն դատարկ ու մշուշոտ հայտարարություններ ենք լսում:
Չնայած Գեղամյանն ասել է, թե՝ իրեն ծանոթ հայտնի դեմքերին տեսնելով Վահե Ավետյանի հուղարկավորության և բողոքի ակցիաների ժամանակ, ակամայից հիշել է մեկ ուրիշ ողբերգության` «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության մասին, որից հետո, այդ քաղաքական լիդերներից և ոչ մեկը չի գնացել թաղմանը, և ոչ ոք հարցազրույցներ չի տվել:
Բայց միևնույնն է, դա հարցի պարզաբանում չէ, եթե չեն ուզում դատարկ դհոլի տպավորություն թողնել, պետք է ի վերջո իրերը կոչեն իրենց անուններով.հանրությունը կոնկրետացում է սպասում:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.