Այսօր` հուլիսի 7-ին, Հայաստանի վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երկու նախագիծ ունի առաջարկելու. խոսքը բանակի և մշակույթի կապերի մասին է: «Ամսի տասնհինգից հետո կասեմ, կգնամ սահման, կգամ կասեմ: Հիմա այդ ծրագիրն ինձ համար կարևոր է, ուզում եմ պահպանել չար աչքից: Հուրախություն ինձ՝ նկարիչների հետ կապված առաջարկն անսպասելի հայտնվեց իմ օրակարգի մեջ, պետք է հնարավորինս օգնել նկարիչներին»,- նշեց Շուշան Պետրոսյանը:
Երգչուհին իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ այսօր ամենավաճառվող երգերը հայախոս թուրքական բայաթիներն են։ «Մատների արանքով են նայում այն հաղորդումներին, որոնց իսկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Նման ազգանպաստ հաղորդումները չեն ֆինանսավորվում բացարձակապես, Տրոցկիի ժամանակաշրջանի միկրոֆոններով են ելույթ ունենում։ Ամբողջ Հանրային հեռուստաընկերությունը ազգայինին վերաբերող ընդամենը երկու հաղորդում ունի։ Պետք է հնարավորինս ուշադրություն դարձնել ազգային երաժշտության պրոպագանդային»,- նշեց նա։
Ըստ երգչուհու` այսօրվա մշակույթի մեջ կորում է մեր մշակութային գիծը, հայ մշակույթը հիթ-շքերթներում ներկայացվող երաժշտությունը չէ:
Անդրադառնալով ԱԺ-ում քաղաքական գործչի ու մտավորականի բախմանը` Շուշան Պետրոսյանը նշեց, որ ուզում է լավատես լինել, որ չեն բախվի: «Հնարավորինս ամեն ինչ պետք է անեմ, որ բարելավվեն այն ոլորտները, որտեղ մտավորականները գործում են: Համառությամբ կհաղթեմ որպես մտավորական: Մտավորականը հաղթած է: Աստված տա, որպես քաղաքական գործիչ ևս հաղթեմ, շատ կարևոր է այդ տեսակը չկորցնել այնտեղ և կարողանալ առաջ տանել»,- նկատեց Շուշան Պետրոսյանը:
Շուշան Պետրասյանն ուրախ է, որ «Հարսնաքարի» ողբերգական դեպքից հետո նման դատապարտող աղմուկ բարձրացվեց: Նա հույս հայտնեց, որ հասարակության այս պահանջի շնորհիվ վերջ կդրվի այս ամենաթողությանը:
Նրան զայրացրել էր այս թեմայով իր գնահատականից հետո հնչեցված ուղղումները, որոնք նրան նույնացրել էին «Հարսանքարի» տիրոջ հետ:
«Ես ուզում եմ հասկանալ, որն է մեր նմանությունը: Ես կարծում եմ, որ այդ մարդը անկեղծ և ամենապոռթկուն ելույթը ունեցավ օրեր առաջ: Գիտեք, որ ոչ մեկս էլ Տեր Աստված չենք, բոլորս աչքեր ունենք, ականջներ ունենք, բայց մենք չենք դատավորները:
Ամեն մարդու մեր Տեր աստված, Հիսուս Քրիստոս, ամենավերջին սրիկային անգամ տալիս է ապաշխարելու հնարավորություն:
Եղավ այն, որ մինչև այդ չէր եղել: Այդ մարդը քայլ արեց, տեքստով հայատարարություն արեց, որը շատ հուզական էր, այսինքն՝ իր տեսակի համար, որ մեզ մոտ կարծրատիպ է արդեն՝ անսպասելի ու հուզական էր: Եկե՛ք կառչենք դրանից, հույս փայփայենք, որ այս դեպքը կլինի վերջինը»,-ասաց նա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.