Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ունեցվածքի պատճառով հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Սակայն իր գույքի և եկամուտների հայտարարագրերով ցույց է տալիս, թե «համեստ» կյանքով է ապրում:
Ուսումնասիրելով Գագիկ Խաչատրյանի՝ 2009թ. գույքի և եկամուտների հայտարարագիրը, պարզվում է, որ նա այդ տարի ունեցել է ընդամենը 53 միլիոն 833 հազար 900 դրամ եկամուտ և ուրիշ ոչինչ:
Նույն «չոր ու ցամաք» վիճակին է եղել նաև 2010թ-ին: Այդ տարի էլ հայտարարագրել է միայն դրամային եկամուտ և ուրիշ ոչինչ` 58 միլիոն 75 հազար 880 դրամ:
2011թ.-ը բեկումնային է եղել Գագիկ Խաչատրյանի կյանքում: Այդ տարի պետեկամուտների կոմիտեի նախագահը, թեև ոչ շարժական, ոչ անշարժ գույքի հետ կապված գործարքներ չի արել, չի ունեցել արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ, ինչպես նաև 8 միլիոն դրամը կամ համարժեք արժույթը գերազանցող գույք, սակայն հայտարարագրել է մի քանի անգամ շատ ֆինանսական միջոցներ, քան նախորդ տարիներին:
2011թ.-ի ավարտին Գագիկ Խաչատրյանն ունեցել է 278 միլիոն դրամ և 2 միլիոն 980 հազար դոլար: ՊԵԿ նախագահի նույն տարվա միակ եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 8 միլիոն 463 հազար 500 դրամ:
Գագիկ Խաչատրյանի եկամուտն ու դրաման միջոցներն` ըստ տարիների | |||
Արժույթ | 2009թ. | 2010թ. | 2011թ. |
Դրամ | 53.833.900 | 58.75.880 | 278.000.000 |
Դոլար
|
—- | —- | 2.980.000
|
Իր ֆինանսական միջոցներով ամուսնուն չի զիջում Գագիկ Խաչատրյանի կինը` Լաուրա Եփրեմյանը: Նա էլ անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև ներդրումների ու արժեթղթերի հետ կապված գործարքներ չի կատարել, սակայն հայտարարագրել է միլիոնների հասնող դրամական միջոցներ:
Լաուրա Եփրեմյանը 2011թ.-ին հայտարարագրել է 188 միլիոն դրամ և 2 միլիոն 765 հազար 200 դոլար: ՊԵԿ նախագահի տիկնոջ եկամուտի միակ աղբյուրը նույնպես աշխատավարձն է ու դրան հավասարեցված վճարները` 671 հազար 740 դրամ:
Հետաքրքիր է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կհետաքրքրվի՞, թե եկամուտի միակ աղբյուր հանդիսացող աշխատավարձով, ինչպես են միլիոնների հասնող դրամական միջոցներ կուտակել ՊԵԿ նախագահն ու նրա կինը, և ամենակարևորը` ի՞նչ ճանապարհով, երբ հայտարարագրում եկամտի այլ աղբյուրներ չեն նշել:
Ի՞նչ է գրում մամուլը
Ինչպես նշեցինք, մամուլը բազմիցս անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին ու եկամուտներին, թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս:
Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները: Եղվարդում Գագիկ Խաչատրյանը ունի նաև ջերմոցներ: Այնտեղի աշխատողներից մեկը, պատմելով ջերմոցի մասին, նշում է, որ ամենուր տեղադրված են տեսախցիկներ, և իրենք չեն կարողանում նույնիսկ համտես անել իրենց աճեցրած բանջարեղենը:
Վերջերս էլ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ծաղկաձոր քաղաքում գտնվող մի դղյակ, որը դարձյալ կապվեց Գագիկ Խաչատրյանի անվան հետ: Ըստ հրապարակմանը` դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Իսկ լողավազանի վերաբերյալ լեգենդներ են պտտվում: Այն կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն է ստանձնել:
Մամուլի հրապարակումների համաձայն` առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար:
Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը:
Hetq.am
- 15:10Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողները պետք է բացահայտվեն ու հանրայնացվեն.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- 14:10Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող բնակչության 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում. Շատերն ուզում են տեղափոխվել Հայաստան
- 12:10Պայթյունի ժամանակ քարերը միանգամից լցվեցին ներս. մի աշխատողը վիրավորում է ստացել ոտքից. պատմում է ականատեսը
- 12:10Աչքերն ու բերանը փակել են և տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է
- 11:10Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
- 15:10Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է. Դավիթ Բաբայան
- 14:10Երիտասարդն Աղավնոյում հրդեհել է հայրական տունը. թուրքն այնտեղ չի բնակվի
- 13:10Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, բայց մեր վերահսկողության տակ գտնվող հատվածից որևէ միլիմետր չի զիջվել
- 12:10Տեսչական մարմինը 2021–ին «Սուրմալու»–ում խախտումներ է արձանագրել ու դրանք վերացնելու ցուցում տվել տնօրինությանը.պարզաբանում
- 11:006 զոհ, 16 անհետ կորած. ԱԻՆ-ը նոր տվյալներ ու անուններ է հրապարակել
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.