Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տեղի ունեցավ «պատմական նիստ», որի ընթացքում «յոթ տարբեր քաղաքական կուսակցություններ ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման» հարցը, նշում է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չարնին: Նա զգուշորեն կանխատեսում արեց, որ Քնեսեթն ավարտին կհասցնի իր բոլոր օրենսդրական գործընթացները, որոնց արդյունքում կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
Թեև Հայոց ցեղասպանության ընդունումը ողջունելի է, Իսրայելը պետք է դա արած լիներ վաղուց: Իրականում, հրեական պետությունը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրը` Հոլոքոստի (Շոայի) ահռելի ժառանգության պատճառով: Ո՞վ կարող է լիիրավ կիսել ցեղասպանության զոհերի ցավը, քան նման ճակատագրի արժանացած ազգը: Ինչպես նիստի ժամանակ նշեց Քնեսեթի անդամ Նինո Աբեսադզեն «Մենք նույնպես տուժած ազգ ենք, և հենց այդ իսկ պատճառով իրավունք չունենք չընդունել այլ տուժած ժողովրդի ցավը»: Քնեսեթի մեկ այլ ազդեցիկ անդամ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Զեյև Էլկինն ասաց «Մենք վերջին ազգերից մեկն ենք աշխարհում, որ դեռ չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա մեր բարոյական պարտքն է, որը դեռ չենք կատարել»:
Հունիսի 12-ի նիստի ընթացքում, Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլին խոսեց «հաստատակամ և ոգեշնչմամբ, խորը զգացմունքով հրեաների և Իսրայելի կողմից ուշացած ճանաչման հրամայականի մասին», հայտնեց դոկտոր Չարնին: Նախագահ Ռիվլին հայտարարեց, որ կարիք չկա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր քվեարկության դրվի, քանի որ Քնեսեթը միաձայն քվերակությամբ ճանաչել էր Ցեղասպանությունը անցյալ տարի: Դոկտոր Չարնին բացատրեց, ի տարբերություն ԱՄՆ կոնգրեսի, Քնեսետի որոշումները, մինչև իր հանձնաժողովներից մեկի կողմից քննարկվելը, առաջին հերթին լսվում են լիագումար նիստում: Հայոց ցեղասպանության որոշման հաջորդ հանգրվանը Կրթության հարցերով հանձնաժողովն է, որից հետո այն հետ կուղարկվի Քնեսեթ վերջնական քվեարկության համար: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Քնեսեթը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հունիսի 12-ի անսպասելի իրադարձություններից մեկը Բնապահպանության նախարար Գիլադ Էրդանի հայտարարությունն էր, որպես Կառավարության պաշտոնական խոսնակ: Նա միանշանակ հայտնեց, որ Իսրայելը որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նախարար Էրդանը պնդեց, որ «Իսրայելի պետությունը երբեք չի հերքել այն, ընդհակառակը, մենք սգում ենք Հայոց ցեղասպանությունը»: Սա զարմանալի հայտարարություն էր, քանի որ քաջ հայտնի է, որ Թուրքիայի ճնշման տակ Իսրայելը մշտապես դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այնուամենայնիվ, չնայած Իսրայելի պետության կողմից ցեղասպանության ժխտմանը` 2000 թվականի ապրիլի 24-ին արդարադատության նախարար Յոսի Բեյլին և Կրթության նախարար Յոսի Սարիդը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` արժանանալով կառավարության անմիջական դատապարտմանը: Բեյլինը ցեղասպանությունը ճանաչել էր նաև 1994 թվականին, երբ դեռ արտաքին գործերի փոխնախարար էր:
Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները տեղի են ունենում թուրքիսրայելական հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջանում, լուրջ հարցականներ է բարձրացնում Իսրայելի կառավարության իսկական նպատակների կապակցությամբ: Բարոյապես նողկալի է տեսնել, որ մի ազգի զանգվածային ոչնչացման հարցը շահագործվում է կոպիտ քաղաքական նկատառումներով: Չնայած, պետք է գիտակցել, որ միջազգային հարաբերությունները հազվադեպ են խարսխվում բարոյական սկզբունքների վրա: Եթե չլինեին տնտեսական և քաղաքական նկատառումները, ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչած կլիներ Հայոց ցեղասպանությունը:
Թեև քննադատներին կարող է չգոհացնել, որ Իսրայելը քննարկում է Հայոց ցեղասպանության ընդունման հարցը Թուրքիայի հետ գժտություններ ունենալու ժամանակ, սակայն, իմ կարծիքով, շատ ավելի սխալ էր այսքան տարի շարունակ իրողությունը չընդունելը: Նույնիսկ հիմա, չնայած անցյալի սխալները սրբագրելու և ճշմարտությունը պահպանելու ջանքերին, Իսրայելի որոշ պաշտոնատարները մտահոգված են, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումն էլ ավելի կսրի Թուրքիայի հետ հարաբերությունները: Քնեսեթի անդամ Արիեհ Էլդադը մերժեց նման առարկումները՝ մատնանշելով ընդդիմախոսների անտրամաբանական դիրքորոշումը. «Մի քանի տարի առաջ մարդիկ ասում էին, որ մենք չենք կարող խոսել դրա մասին` հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները: Այժմ մարդիկ ասում են, որ չենք կարող խոսել դրա մասին՝ ելնելով Թուրքիայի հետ մեր վատ հարաբերություններից»: Էլդադն ավելացրեց, որ երբ մարդիկ հակված չեն հասցեագրել բարոյական և էթիկական խնդիրներ, միշտ պնդում են, որ դեռ քննարկման ժամանակը չէ:
Այնուամենայնիվ, մեկ կարմիր գիծ կա, որ ոչ մի հայ չպետք է անցնի. Իսրայելի պաշտոնատարները փորձում են Հայաստանից և հայերից քաղաքական զիջումներ ստանալ ցեղասպանության ճանաչման դիմաց: Նման պահանջները պետք է կտրականապես մերժվեն , քանի որ հայերը ոչնչով պարտական չեն Իսրայելին ցեղասպանության ճանաչման համար՝ դա համընդհանուր ընդունված պատմական փաստ է: Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը պարզապես, քանի որ դա է ճիշտ քայլը՝ արտացոլելով աշխարհասփյուռ առաքինի հրեաների զգացմունքները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
- 15:10Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին․ Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի
- 11:10Ալիեւը Շուշի քաղաքը հայտարարել Է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
- 13:10«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ
- 14:10Ինչպես է Արցախյան պատերազմը փոխել հայ-ռուսական հարաբերությունները. Lenta.ru-ի անդրադարձը
- 13:10Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար
- 14:10Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն. Ալիևը՝ արևմտյան երկրների՝ ԼՂՀ ճանաչման և Արցախում Ադրբեջանի գործողությունների առնչությամբ ընդունած որոշումների մասին
- 13:10«Փաշինյանները գալիս և գնում են, իսկ հայ ժողովուրդը մնում է». Փաշինյանի ղեկավարած իշխանության և ՌԴ իշխանությունների միջև վստահություն չի ձևավորվել
- 13:10Թեհրանը եւ Բաքուն պայմանավորվել են էլեկտրակայան կառուցել Խոդաֆարինի ամբարտակում
- 13:10«Առանց Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ». Զատուլին
- 14:10«Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն այլևս չկա. նա հանձնել է այն ամենը, ինչ հնարավոր էր». Свободная Пресса
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.