ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի նպատակների մասին ծավալուն վերլուծություն է ներկայացրել New York Times-ը.
«Այս շաբաթ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Կովկասում առճակատման վտանգ կա, որը կարող է ազդել ամերիկյան ու եվրոպական շահերի վրա և դա կանոնավոր ու բարձր մակարդակի ուշադրության կարիք է զգում:
Ռուսաստանյան Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում ահաբեկչություն ու ապստամբություն են տարածվում: Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի կից շրջանների Ռուսական օկուպացիան մեծացնում է լարվածությունը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն կա՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի շուրջ:
Վլադիմիր Պուտինի վերադարձը Ռուսաստանի նախագահի պաշտոնին մեծացնում է իրավիճակի բարդությունը: Նա ձգտում է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը նախկին խորհրդային հարևանների վրա՝ հակակշիռ ստեղծելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության գրավչությանը:
Անցած ամիս Պուտինը չմասնակցեց Մեծ ութնյակի գագաթնաժողովին, և հավաքեց Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպությունի առաջնորդներին, որոնց մյուս անդամներից են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Ռուսաստանը նաև ընդլայնված Եվրոպական Տնտեսական միություն է պարտադրում, որին դիմադրում է Ուկրաինան:
2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան նախադեպ ստեղծեց, որը միտված է ուժի կիրառմամբ փոփոխել նախկին խորհրդային պետությունների սահմանները: Մոսկվան կազմակերպեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունների հռչակումը, սակայն նրանք արդյունավետորեն ինտեգրվում են Ռուսաստան:
Չնայած անցած տարի Վրաստանը Ռուսաստանին թույլ տվեց միանալ Առևտրի համաշխարհային կազմակերությանը, հարաբերությունները մնում են ցածր մակարդակի վրա: Կրեմլը հրաժարվում է գործ ունենալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, և շատ տնտեսական կապեր առկախված են: Անցած ամիս Չիկագոյում, չնայած Մոսկվայի դեմ լինելուն, ՆԱՏՕ-ն վերահաստատեց, որ Վրաստանը Դաշինքի անդամ կդառնա կդառնա և նշեց այդ երկրի «էական աջակցությունը» Եվրոատլանտյան անվտանգությանը, ներառյալ՝ Աֆղանստանում: Այս տարի Վրաստանում ազատ ու արդար խորհրդարանական և 2013-ին նախագահական ընտրություններ անցկացնելը կազդի անդամության հարցով ՆԱՏՕ-ի վերաբերմունքի վրա:
Լեռնային Ղարաբաղի պատերազմը 90-ականների սկզբին տեղահանեց մոտ մեկ միլիոն մարդու և Հայաստանին թույլ տվեց վերահսկում սահմանել անկլավի և Ադրբեջանի տարածքի ևս 9%-ի նկատմամբ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ձգտում է հակամարտության միջնորդավորված լուծման, սակայն բանակցություններն արդեն երկար են ձգվում: Փխրուն հրադադարը հաճախակի է խախտվում: Ռուսաստանը զինում է Հայաստանին և այնտեղ ռազմական բազա ունի: Ադրբեջանն օգտագործում է իր նավթային հարստությունը սպառազինությունների կուտակման համար, իսկ դրա դաշնակից Թուրքիան ավելի քան մեկ տասնամյակ է՝ փակել է Հայաստանի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանկարծակի ապասառեցվել:
Հյուսիսային Կովկասում աճում են ժողովուրդների օտարացումն ու ռազմական բռնությունները: Անցած ամիս Պուտինի երդմնակալությունից 3 օր առաջ երկու տասնյակ զինվոր հարձակման զոհ դարձավ: Ռուսաստանը հիմնականում հենվում է ուժի և տնտեսական սուբսիդիաների վրա՝ դիմադրությունը զսպելու համար, սակայն այդ ռազմավարությունը չգործեց: Ահաբեկչությունը կարող է իսկական սպառնալիք լինել Սոչիի 2014թ ձմեռային Օլիմպիական խաղերի համար: Մոսկվան կարող է նորից մեղադրել Ադրբեջանին և Վրաստանին ահաբեկիչներին սատարելու համար, ինչպես կեղծ ձևով արեց 1999-ին՝ Չեչնիայի առնչությամբ:
Ինչպե՞ս կարող են Ամերիկան և Եվրոպան նվազեցնել ռիսկերը Կովկասում:
Նրանք պետք է վճռականորեն սատարեն Վրաստանի անկախությանը և դրա տարածքի 1/5-րդի ապօրինի օկուպացիայի դեմ հանդես գան: Մոսկվային չպետք է թույլ տրվի վերահսկողություն հաստատել Վրաստանի միջոցով կասպիական էներգիայի արտահանման նկատմամբ:
Եվրոպան և Ամերիկան պետք է Վրաստանին ստիպեն հակառուսական թշնամանք չսերմանել Հյուսիսային Կովկասում: Նրանք պետք է համագործակցեն Ռուսաստանի հետ՝ Օլիմպիադայի հետ կապված ահաբեկչական գործողությունները կանխելու համար:Ամերիկան և Եվրոպան այլևս չեն կարող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները հետին պլանում պահել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրում ճնշումներ է իրականացնում, սակայն Եվրոպան և Ամերիկան նրան պետք է նախազգուշացնեն անբարենպաստ հետևանքների, մասնավորապես՝ ավելի ընդգրկուն տարածաշրջանային պատերազմի մասին: Էներգետիկ ներդրումները Ադրբեջանում և դեպի Եվրոպա նոր խոշոր գազամուղը՝ Նաբուկոն, կարող են զոհաբերվել այդ վտանգներին:
ԵԱՀԿ-ի անդամները հիմնականում դադարեցրել են Ռուսաստանի ներգրավվածությունը Հյուսիսային Կովկասի լարված իրավիճակների մեջ, սակայն ռիսկերն աճում են և կարող են անցնել Ադրբեջան ու Վրաստան: Անդամները պետք է օգտագործեն Վիեննայում մշտական խորհուրդը՝ մեծացնելու համար մտահոգությունը և երկխոսություն սկսելու համար:
Իր այցով Պետքարտուղար Քլինթոնը պետք է ուշադրություն հրավիրի այս լարված դրությունների վրա և վերահաստատի, որ Արևմուտքը ակտիվորեն կաշխատի բախումներն ու հակամարտությունները կանխելու ուղղությամբ:
Վերլուծությունը ներկայացրել է tert.am-ը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.