Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարբախ թաղամասի Շարուրի 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանում հրդեհ–պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում փլուզվել է շինությունը։ Շինության փլատակների տակից դուրս է բերվել և հիվանդանոց է տեղափոխվել մի հոգի, ևս մեկն այս պահին փնտրվում է։
Այս պահին դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ ԱԻՆ–ի ղեկավար կազմով և փորձագետներով։
Ժամանել են նաև Փրկարար ուժերի վարչության Երևանի մեծ թվով փրկարարներ՝ Երևանի Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը։ Արդեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության և Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի մեծ թվով փորձագետներ։
Պայթյունի վայրում Գ. Շամշյանին պատմել են, որ լսվել է պայթյունի 3 ուժեղ ձայն, որից հետո առաջացել է խոշոր հրդեհ։
Կան վարկածներ, որ տեղի ունեցածը դիտավորյալ պայթեցում է, սակայն դրա վերջնական պատասխանը կտրվի փորձաքննչական և փորձաքրեագիտական աշխատանքներից հետո։
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ շինության փլատակների տակից մահացած վիճակում դուրս է բերվել մի տղամարդու դի, ով, պարզվել է 64-ամյա Ադիբեկ Բարսամյանն է։ Եվս մեկ հոգի՝ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է նաև 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.