«Օրինաց երկիր» կուսակցության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ այսօր տեղի ունեցած ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստի արդյունքների մասին.
Ընդունվել են հետևյալ որոշումները.
1. Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009 թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան` նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով լուծելու համար:
2. «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները և համակողմանի վերլուծելով 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային և մարզային բոլոր կառույցները և ս.թ. հունիսի 1-ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների և կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց: Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացնում է, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր:
«Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման գործընթացը նպատակաուղղվելու է ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը, կուսակցության անդամների անձնական պատասխանատվության բարձրացմանը, կուսակցության որդեգրած քաղաքական արժեհամակարգին չդավանող պատահական մարդկանցից ձերբազատվելուն:
Կուսակցության անդամներ այսուհետ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած և թեկնածուական փորձաշրջան անցած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կընդունեն կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կհամապատասխանեն կուսակցության անդամ դառնալու համար սահմանված չափորոշիչներին:
Դադարեցվում են ՀՀ այն քաղաքացիների անդամակցությունը «Օրինաց երկիր» կուսակցությանը, ովքեր մինչև ս/թ. մայիսի 22-ը հաշվառված են եղել որպես ՕԵԿ անդամներ, մինչև նոր կարգին համապատասխան ընդունելության կազմակերպմանը:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը դիմում է բոլոր կուսակցականներին պատասխանատվության բարձր զգացումով մասնակցել առաջիկա ներկուսակցական որակական ու կառուցվածքային բարեփոխումներին և վստահ է, որ այն կնպաստի կուսակցության մարտունակության և համախմբվածության ամրապնդմանը:
ՕԵԿ քաղխորհուրդը շնորհակալություն է հայտնում «Օրինաց երկիր» կուսակցության բոլոր այն անդամներին և համակիրներին, ովքեր քվեարկել են կուսակցության օգտին, շնորհիվ որի «Օրինաց երկիրը» չորրորդ անգամ անընդմեջ իր ներկայությունը կունենա Ազգային ժողովում:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.