ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Ըստ ԿԳՆ կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խնդիրներ` համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմանի կապերի ամրապնդման համատեքստում:
Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է երիտասարդ մասնագետների որակյալ կրթության և մրցունակության խնդիրը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի պետական համալսարանում կրթական, գիտական և մշակութային ուղղվածությամբ արաբագիտության կենտրոն ձևավորելու և Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու պետությունների միջև կրթության բնագավառում համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման և բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի տրամադրման խնդիրներին:
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի առաջարկները Ադրբեջանի հետ պայմանագրի նախագծում
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 15:10Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 13:10Ինչ առաջարկներ է ներկայացրել Հայաստանն Ադրբեջանին խաղաղության պայմանագրում. մանրամասնել է Արարատ Միրզոյանը
- 12:10ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.