ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դադարեցնում իր հործունեությունը ՀԱԿ-ում:
Հայտարարությունում ասվում է.
«Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, Հայ ազգային կոնգրեսի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ ազգային կոնգրեսում, միասնակնությունը չխաթարել, միեւնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաեւ հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում` պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:
Վերջին շրջանում ՀԱԿ-ի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլեւ իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդիմադիր ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:
Ամենակարեւոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, եւ ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում:
Ավելին` գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը եւ մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:
Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաեւ ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին:
Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի մի միայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության եւ մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, եւ ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարեւոր դերակատարում:
Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար, եւ հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բաց թողումներ:
Հայ Ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.