Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի գյուղապետերը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են այն լուրը, որ երեկ Տավուշի մարզի մի քանի գյուղերում գիշերն անհանգիստ է անցել, քանի որ ադրբեջանական կողմը մինչև գիշերվա ժամը երկուսը գնդակոծել է հայկական գյուղերը։
Երկու գյուղերի գյուղապետերը նաև տեղեկացրեցին, որ, բարեբախտաբար, երկու գյուղերում էլ զոհեր և վիրավորներ չկան:
Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը նշեց, որ գիշերային գնդակոծությունների պատճառով այսօր գյուղում հետաձգվել են Շուշիի ազատագրման 20-ամյակի և Մեծ հայրենական պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 67-ամյա տարեդարձի առիթով նախատեսված միջոցառումները:
«Ծրագիրը փոխեցինք, նախատեսված էր մեծ միջոցառում»,- ասաց Լյուդվիգ Ապերյանը: Գյուղապետը նշեց, որ ադրբեջանցիների կողմից Մովսես գյուղի տների, դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք-չորս անգամ պարբերականությամբ կամ ինչպես գյուղապետը ձևակերպեց՝ «շաբաթը երեք-չորս օրը՝ պարտադիր ա»:
Լյուդվիգ Ապերյանի խոսքով՝ գյուղի չափահաս և ավագ տարիքի բնակչությունը տարիների ընթացքում սովորել է ապրել մշտական գնդակոծության տակ, սակայն երեխաները վախենում են:
«Դպրոցականները վախենում են, դե փոքր էրեխեք են. մի քանի օր առաջ, դասերը վերջացրած՝ ժամը երկուսն էր, էրեխեքին խփեցին էնտեղ, որտեղ կանգնած էին (նկատի ունի կրակեցին նրանց ուղղությամբ — Tert.am )»,-ասաց գյուղապետը, ով հավելեց, որ անցած գիշերվա կրակոցներն ամենաուժգինն էին ու տևողությամբ ամենաերկարը՝ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով՝ շուրջ 300-500 մետր հեռավորության վրա և մշտապես հակառակորդի նշանառության տակ են:
Չինար գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ նշեց, որ իրենց գյուղում կրակոցները «ամենօրյա բնույթ են կրում», սակայն ի տարբերություն Մովսես գյուղի, այսօր տոնի առիթով նախատեսված միջոցառումները Չինարում չեն հետաձգվել:
Նախկին ազատամարտիկ Սամվել Սաղոյանն ասում է, որ սովորաբար մայիսի 9-ին ադրբեջանցիները ակտիվացնում են գյուղի գնդակոծությունները, այս կերպ փորձելով վրեժ լուծել Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի կապակցությամբ տոնակատարություններ իրականացնող հայությունից՝ Հայաստանում ու Արցախում:
Ինչպես հաղորդում է Razm.info-ն, երեկ գիշեր ուժեղ գնդակոծություններ են եղել նաև մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ երեկվա դեպքերից, քանի որ գիշերը գյուղում չի եղել, այլ՝ Վանաձոր քաղաքում:
Սակայն վերջինս նաև հավելեց, որ ադրբեջանցիները շատ հաճախ են կրակում Այգեպար գյուղի ուղղությամբ: «Ո~նց ուզում են՝ կրակում են, էլի, մեկ էլ տեսնում ես՝ գիշերը սկսեցին՝ անկապ- անկապ»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.