ՀԱԿ-ը դիմում է Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում այսօր հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Առաջիկայում հայցադիմումը պատրաստ կլինի.«1.Սերժ Սարգսյանի, վարչապետի, տարբեր պետական պաշտոնյաների, գյուղապետերի կողմից քարոզարշավին մասնակցելու փաստը: Ունենք տվյալներ, որ գյուղապետերը գումար են բաժանել իրենց սենյակներում:
2.Ցուցակների ուռճացված լինելու փաստը: Մենք պահանջում էինք, որ մաքրեն ցուցակները, 500-700 հազար մարդ ավելի է գրանցված եղել:
3.Պահանջելու ենք հրապարակել ընտրողների ցուցակները:
4.Թանաքների խնդիրը: Մի կերպ հասանք, որ կնիքներ լինեն, որոնք կցնդեն 12 ժամից, բայց առավոտյան, ամենաշատ ակտիվության պահին, երբ քվեարկել է մոտ 400 հազար մարդ, քվեարկել է այս կնիքներով, ապա օգտագործել են այս մարդկանց այլ տեղամասերում:
5.Վստահված անձանց նկատմամբ բռնություններ, ծեծ, ուղղորդում, ընտրակաշառքներ»:
Ըստ Մալաթիա — Սեբաստիան ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում առաջադրված և Կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ համար Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 6-ին Հայաստանում անցկացված համապետական ընտրությունները դարձան մի նոր ապրիլի 24՝ որպես ՀՀ քաղաքացու ցեղասպանության օր:
«Մայիսի 6-ին ՀՀ իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը կոնկրետ ապացույց ստացավ և քաղաքացու ինստիտուտը Հայաստանում ոչնչացնելու հարցում սերժանտական իշխանությունը «տպավորիչ» հաջողություններ է գրանցում»,– հայտարարեց նա, հղում կատարելով ՄԱԿ-ի կոնվենցիային. «Ցեղասպանություն է համարվում խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակը նրա՝ խմբի, լիակատար կամ մասնակի ոչնչացումն է»:
«Հպարտ քաղաքացիներ, մենք այսօր չենք հավաքվել կոտորածի թեմայով ողբ անելու»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հպարտությամբ նշելով, որ մայիսի 7-ին իր վստահված անձինք թիվ 7 ընտրատեղամասը լքել են հպարտության զգացումով, քանի որ 9099 քաղաքացիներ են գտնվել, որոնք այս պայմաններում իրենց ձայները տվել են Նիկոլ Փաշինյանին և «պարտիզանական կռիվ տվել»: Նիկոլ Փաշինյանը նկատեց ՝ «պետք է տեսնեիք լֆիկական օսվենցիմի կատարածուների դեմքերը քվերաթերթրկները հաշվելիս, երբ տեսնում էին, որ քվեարկել են Կոնգրեսի օգտին»:
Խոսք եղավ նաև ընթացիկ քաղաքական իրավիճակից: «Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը պետք է գնա խորհրդարան և այնտեղ կռիվ տա»,– համոզված է Փաշինյանը:
Ըստ կոնգրեսի՝ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում համատարած քվեարկել են ՀՀ-ից բացակայողները, արտագաղթածները, հիմնական մեքենայությունները կատարվել են մարզերում: Մասնավորապես՝ Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր, որտեղ առանձին տեղամասերում գրանցվել է 91, 97, 98. տոկոս մասնակցություն, Տաշիրում և Վայքում՝ 100:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.