ԵՊՀ Իրանագիտության ամբիոնն այսօր, ըստ էության, Հայստանում առավել կայացած հասարակագիտական հիմնարկներից է, որն ունի համաշխարհային ճանաչում և լայնորեն ինտեգրված է միջազգային գիտական դաշտում:
Մեր զրույցը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ նպատակ ունի ներկայացնելու իր ղեկավարած ամբիոնի այն ձեռքբերումները, որոնք հայրենի գիտնականները ունեցել են այս տարիներին:
Բավական է ասել, որ ամբիոնն ավելի քան 15 տարի է հրատարակում է Iran and the Caucasus («Իրան և Կովկաս») միջազգային հանդեսը արտասահմանում, որն այսօր համաշխարհային արևելագիտական ամենաճանաված պարբերականերից է: Արևմտյան ու արևելյան երկրներից զատ, այն տարածվում է նույնիսկ մինչև հարավ-արևելյան Ասիա, Չինաստան ու Ճապոնիա: Համաշխարհային զուտ արևելագիտական ակադեմիական հանդեսների շարքում մի երկու երեքը կան, որ կարող են համեմատվել «Իրան և Կովկասի» հետ: Սրանից զատ, ամբիոնը տարեկան հրատարակում է արևելագիտության ամենատարբեր ուղղություններին նվիրված մի քանի գիտական մենագրություն և ուսումնական ձեռնարկներ: Ընդ որում, իրանագիտություն ասելով, մեզանում հաճախ հասկանում են միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այնինչ Իրանը մեզանում ներկայացված է իր պատմական- քաղաքակրթական ասպեկտով, որը ներառնում է կենտրոնական Ասիան, Մերձավոր և Միջին Արևելքը, Փոքր Ասիան և Կովկասը: Այդ տարածքում երբևէ ապրած և այսօր ապրող բոլոր ժողովուրդները կազմում են իրանագիտության ամբիոնի գիտակրթական հետաքրքրությունների շրջանակը: Բավական է ասել, որ այսօր գոյություն ունի չորս իրանալեզու պետություն՝ Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը և հարավային Օսեթիան: Փաստորեն, երկրագնդի վրա երկու հարյուր միլիոնից ավել մարդիկ խոսում են իրանական լեզուներով և, նախևառաջ, պարսկերենով: Այս իմաստով իրանագիտության ամբիոնն այսօր կարիք ունի ուսանողության լայն հոսքի, որոնք կմասնագիտանան ինչպես զուտ Իրանի գծով, այնպես էլ աֆղանագիտության, տաջիկագիտության, քրդագիտության, թալիշագիտության, օսագիտության և հարակից այլ բնագավառներում: Իսկ ադրբեջանգիտության ոլորտում այսօր Հայաստանում միակ լուրջ գիտական կենտրոնը իրանագիտության ամբիոնն է:
-Երևանում վերջերս տեղի ունեցան մի շարք միջազգային կոնֆերանսներ. ի՞նչ են դրանք մեզ տալիս:
-Հիրավի, անցյալ տարի մենք կազմակերպեցինք երեք միջազգային խոշոր համաժողով Երևանում, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 22 երկրից ավելի քան երկու հարյուր արևելագետներ, կովկասագետներ և հասարակագետներ: Սա խոսում է նախ մեր դպրոցի բարձր հեղինակության և համաշխարհային գիտության մեջ ինտեգրացվածության ու կայացվածության մասին: Բնական է, գիտական համաժողովից նյութական շահաբաժին ստանալու մասին խորհելը տեղին չէ: Նման միջոցառումներն ունեն ինչպես ակադեմիական, այնպես էլ ոչ պակաս քաղաքական նշանակություն: Դա, կարծում եմ, շատ ավելին է քան այդ երկու հարյուր մարդու ծախսած միջոցները Երևանում: Օրինակի համար զազայագիտական միջազգային կոնգրեսը, թալիշագիտական միջազգային համաժողովը, «Իրան և Կովկաս» հանդեսի 15 ամյակին նվիրված կոնֆերանսը Հայաստանին բերում են և՛ հեղինակություն, և՛ քաղաքական դիվիդենտ: Բայց ինձ համար, անկեղծ ասած, այդ բոլորից բացի, շատ ավելի կարևոր է, որ մեր երիտասարդները շփվում են արտասահմանյան խոշոր մասնագետների, հայտնի դպրոցների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերում ոչ միայն գիտելիք, այլև ծանոթանում են ակադեմիական վարվելակերպի նորմերին, հղկվում են և ձեռք են բերում այսպես ասած «կլաս», ինչը, ցավոք սրտի, մեզանում բացակայում է:
-Բացի Ձեր համաժողովներից ես մասնակցել եմ մի քանի այլ նմանօրինակ միջազգային միջոցառումների, բայց, ճիշտն ասած, և՛ մթնոլորտը ինձ դուր չի եկել, և՛ չեմ տեսել արտասահմանցիների այդպիսի հոծ քանակ, ինչպիսին Ձեր կոնֆերանսներում է լինում: Կարծես, վերջին տարիներին ով ինչ ժողով կազմակերպում է, անպայման այն կոչում է «միջազգային»: Առավելագույնս կանչում են մի քանի սփյուռքահայի, իսկ լավագույն դեպքում մի երկու ներկայացուցիչ համապատասխան դեսպանատներից: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ի՞նչ կարող եմ ասել, Դուք արդեն պատասխանեցիք Ձեր հարցին: Իրավ էլ այդ «միջազգային» պիտակն այսօր ամեն տեղ են կպցնում: Դե, դա էլ, գուցե, միտված է ինչ-որ ֆինանսական միջոցների հայթհայթման համար համապատասխան հիմնավորում ունենալու համար:
-Բայց չե՞ք կարծում, որ դա կարող է փչացնել ակադեմիական դաշտը մեզանում:
-Իհարկե կարծում եմ: Բայց ի՞նչ անել:
-Լավ, թալիշների հարցն այսօր շատ է քննարկվում: Հայտնի է, որ այդ ուղղությամբ հիմնական աշխատանքները տարածաշրջանում տարվում է Ձեր կողմից: Անցյալ տարի Ձեր ամբիոնի հրատարակած թալիշներին նվիրված ռուսերեն մենագրությունը արժանացավ նույնիսկ Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ մրցանակին:
-Ինչ խոսք, թալիշական և առհասարակ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրն այսօր շատ արդիական է: Ես ուրախ եմ, որ այդ փոքր ժողովուրդների ուսումնասիրությամբ և ազգային մշակույթի քարոզչությամբ զբաղվում են հենց մեր գիտնականները: Դա հայ գիտական և հումանիտար մտքի դարավոր ավանդույթների շարունակականության լավագույն արտահայտություններից մեկն է: Պատահական չէ, որ այս տարվա հոկտեմբերի 5-ից 7-ը Երևանում տեղի է ունենալու արևելյան Կովկասի և կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդներին նվիրված միջազգային գիտաժողով, որը վերստին ծրագրված է մեր դպրոցի՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից:
-Դե ինչ, մաղթում եմ Ձեզ կանաչ ճանապարհ:
Շնորհակալություն:
Շուշան Գալստյան
- 15:06Անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին պետությունը կաջակցի
- 16:53Արմեն Աշոտյան.107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում
- 18:23Աշակերտը պիտի ունենա ազատ ընտրելու իրավունք
- 12:22Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա
- 17:32Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ. Սերժ Սարգսյան
- 12:10Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
- 12:12Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
- 17:46Ո՞վ կարող է հավակնել բուհերում թափուր մնացած տեղերին
- 18:06Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր
- 22:06Արմեն Աշոտյանը ներկայացրել է որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.