Երկար ժամանակ է, ինչ Արաբկիր համայնքի Աղբյուր Սերոբ փողոցի 50 շենքի բնակիչներից կոնկրետ մեկը պայքար է սկսել «Մեդիա Շանգալ» եզդիների միության հասարակական կազմակերպության նախագահ Ջընդի Ամարյանի դեմ, որից վերը նշված հասցեի բնակիչներ` Աիդա և Անժելիկա Հակոբյանները պահանջում են ճիշտ այն տարածքը, որը տարիներ առաջ գնել է նույն Ամարյանը:
Իսկ թե ինչի՞ հիման վրա են քույրերը պահանջում սույն տարածքը. մամուլում տեղ գտած բազում հրապարակումների համաձայն, քույրերի պահանջը հետևյալի մեջ է.եթե նույն տարածքը կարող էին ձեռք բերել նաև իրենք, ապա ինչու պետք է այն բաժին հասներ հենց Ամարյանին:
Կամ, ինչպես որ տարբեր առիթներով քույրեր են նշում.«Բնակիչները այդ տարածքում հողակտորներ են մշակել,որոնք սակայն չեն հասցրել սեփականաշնորհել»: Ավելին, քույրերը գտնում են, որ իրենք էլ իրավունք ունեին այդ հողատարածքները գնել, ու թեկուզ մի փոքր այգի ունենալ: Իրավունքը` իրավունք, սակայն քույրերը իրենց ցանկությունների մեջ բավականին հեռուն են գնացել. այդ առիթով նրանք դիմել են ամենատարբեր ատյաններ, պարբերաբար պահանջելով , որ Ջընդի Ամարյանի գնած հողատարածքը պետք է տրվեր ոչ թե նույն հողատարածքի սեփականատիրոջը, այլ հենց իրենց, քանի որ այդ հողատարածքը հենց իրենց է «պատկանում» այլ ոչ թե մեկ ուրիշին: Սակայն, եթե դե ֆակտո և դե յուրե հողի սեփականատերերը եղել են Աիդա և Անժելիկա Հակոբյանները, ապա ինչպես է ստացվել, որ այդ հողատարածքը դե յուրե տրվել է Ջընդի Ամարյանին, փորձենք պարզել` հարցին մոտենալով պաշտոնական տեսանկյունից, և ամեն ինչի մասին խոսել հերթով`ներկայացնելով համապատասխան, ու համարժեք փաստերը:
Ճիշտ է Անժելիկա և Աիդա Հակոբյանները պնդում են, որ իրենք էլ են ժամանակին դիմել Երևանի քաղաքապետարան, վերը նշված հասցեում նույն հողատարածքը գնելու համար, սակայն, նրանց ինչ-ինչ պատճառներով մե րժել են, և որոշ ժամանակ անց այն ձեռք է բերել Ջընդի Ամարյանը: Իսկ թե ի՞նչպես և ի՞նչ հիմունքներով փորձենք ներկայացնել ստորև.
Ջընդի Ամարյանը 2010թթ-ի հունվարի 1-ին, դիմել է քաղաքապետարան`Աղբյուր Սերոբ փողոցի հհ 48/3 և 50 հասցեներում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 604.0 քմ և 1476.0քմ մակերեսներով հողամասերին կից լրացուցիչ հողամասեր տրամադրելու խնդրանքով: Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 11.07.2007 հ 2247160, 09.12.2009 թ հ 2766261 վկայականները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը 17.03.2010 թ հ18-06/1-Ա-516 եզրակացությամբ`Աղբյուր Սերոբ փողոցի հ 48/3 հասցեում 604.0 քմ և 50 հասցեում 1476.0քմ մակերեսներով հողամասերին կից համապատասխանաբար լրացուցիչ 472.81 քմ, և 404.46 քմ մակերեսներով հողամասերի տրամադրման վերաբերյալ, քաղաքաշինական տեսակետից առարկություններ չի ներկայացրել, նշելով, որ հողամասերը կից են սեփականության իրավունքով Ջ. Ամարյանին պատկանող հողամասերին, ու քաղաքաշինական դիրքով չեն կարող հանդիսանալ առանձին հրապարակային սակարկությունների առարկա:
Քննարկվող հողամասերը համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, 1,2,3 ենթակետերով սահմանված պահնջներին և ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում են տարածագնահատման 4-րդ գոտում:ակարկությունների առարկա:անության իրավունքի գրանցման 11.07.2007 հ 2247160, 09.12.2009 թ հ 2766261 վկայականները:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թթ-ի ապրիլի 12-ի <Պետական, և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.03.2010թ հ 18-06/1-Ա-516 եզրակացությունը:
Աղբյուր Սերոբի փողոցի հհ 48/3 և 50 հասցեներում գտնվող, գոյություն ունեցող օբյեկտների սպասարկաման տարածքների ընդլայման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով Ջընդի Ամարյանին լրացուցիչ օտարել համապատասխանաբար 472.81 քմ, և 404.46 քմ մակերեսով հողամասեր`տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով: և այս ամենը նշված է քաղաքապետարանի կողմից տրված համապատասխան որոշման մեջ: Իսկ թե այս պայմաններում ի՞նչ փաստերի վրա են պահանջատերերը փորձում «օդից», առանց «բարաթ»-ի սեփականություն ստանալ, պարզաբանման համար դիմեցինք նաև Ջընդի Ամարյանի փաստաբան Արմեն Օհանյանին, որն էլ մեզ հետ զրույցում իր հերթին փաստեց.«Վեճի առարկա դարձած հողատարածքը օրենքի տառին համաձայն պատկանում է իմ վստահորդ Ջընդի Ամարյանին: 2010 թթ-ին, քաղաքապետի որոշմամբ կատարվել է կադաստրային սահմանված արժեքով վաճառք, որը ստացել է պետական գրանցում, և նոտարական վավերացում: Հողատարածքը սեփականացնելուց հետո էլ, ինչպես նախկինում տարածքի բոլոր բնակիչները մշտապես ու առանց սահամանափակումների հողատարածքը շարունակել են օգտագործել իրենց կարիքների համար `բուրդ են լվացել, բանջարեղեն են աճեցրել, թեև բոլորն էլ իմացել են, որ այն Ջընդի Ամարյանի սեփականությունն է: Միայն 8 ամիս անց տարածքում բնակվող, Աբխազիայից ներգաղթած ու փախստականի կարգավիճակ ունեցող Աիդա և Անժելիկա Հոկբյանները հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան`քաղաքապետարանի որոշումն ու պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով: Սակայն, վարչական դատարանը քննել է սեփականացման բոլոր գործողություններն ու կայացված որոշումների իրավաչափությունը և իր վճռով արձանագրել, որ ամեն ինչ համապատասխանում է օրենքի տառին և ոգուն: Սակայն, քույրերը, շարունակում են իրենց անվերջանալի բողոքները` հավանաբար «պատվերի» շրջանակներում, փորձելով արատավորել իմ վստահորդի բարի համբավն ու հեղինակությունը, ինչն արդեն վրդովմունք է առաջացրել եզդի համայնքում:Այլապես հարց է առաջանում, թե ոչ մի տեղ չաշխատող և սոցիալապես անապահովի նպաստ ստացող քույրերն ի՞նչպես են կարողանում վարձել հանարապետության ամենաբարձրակարգ փաստաբաններին վճարել դատական բավական մեծ ծախսեր»:
Ի դեպ վիճահարույց տարածքի հարակից շենքի բնակիչ Ռոման Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց.«Ջընդի Ամարյանը որևէ մեկին այսքան ժամանակ որևէ հարցով չի խանգարել, որևէ մեկից հողատարածք չի վերցրել, այլ ընդհակառակը ում ինչով կարողացել է, օգնել է`հաշվի առնելով, որ այս տարածքում անապահով մարդիկ շատ կան: Չեմ հասկանում, թե ինչու են բողոքում մի մարդու դեմ, որը իրենց լավից բացի վատը չի կամեցել»:
Իսկ որ ամենազավեշտալին ու ուշագրավն է`մեզ բնակիչները տեղեկացրեցին, որ նույն բողոքավոր քույրերի հարազատ մայրը`Ա.Հակոբյանը որի աղջիկներն այսօր իրենց չպատկանող տարածքի համար կռիվ են տալիս, Աղբյուր Սերոբի հարևանությամբ գտնվող Գյուլբենկյան 80 հասցեի շենքի ամբողջ բակը, ցանկապատել է, իրենով անելով բակի գրեթե ամբողջ տարածքը, որը նա սեփական բոստանի նման օգտագործում է `ի հաշիվ տեղի բնակիչների նյարդերի, որոնք նույնպես կցանկանային, ու կարող էին օգտվել այդ բոստանից, ու բակապատկան մայթից, որտեղ մի «իշավոտնուկի» տեղ էլ կարող էր հարևանների համար մնալ:Էլ չենք խոսում ավտոմեքենաների այն խցանումների մասին, որին անգամ Կենտրոն համայնքը կնախանձեր, երբ օրվա ցանկացած ժամի վրաերթի հավանականությունը աչքի առջև, պետք է կարողանան հատել իրենց ճանապարհը: Կարճ ասած, այս հատվածում ևս ճանապարհային ոստիկանությունը մեծ գործ ունի անելու`հնարավոր դժբախտ դեպքերը բացառելու նկատառումով: և այսքանից հետո, ով եկել ինչից է խոսում: Էսպես, որ գնա շատերը մի օր քնից արթնանալու են, ու որոշելու են ՀՀ-ի հրապարակն էլ իրենցով անել, ու կռիվ տալ վերին իշխանությունների հետ, թե ինչու այն չէր կարող իրենց սեփականությունը լինել, այլ ոչ պետության: Սա այն դեպքն է, որ համ սեփական, համ պետական բուրդը մարդիկ ուզում են իրար խառնել, իսկ գուցե հետագայում երևա.երբ ինչ-ինչ ականջներ ի հայտ գան, ու շատերի համար արդեն իսկ հասկանալի դառնա, թե այս պատմության մեջ ի վերջո որտեղ էր «թաղված շան գլուխը»:
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
- 12:10Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.