«Օրինաց երկիր» կուսակցության անցած ճանապարհի պարզ ու լուսավոր անցյալի մասին միտքը, որ այսօր կայացած քննարկման ժամանակ հնչեցրեց թիվ 26 ընտրատարածքում ՕԵԿ պատգամավորության թեկնածու Տիգրան Ղալեչյանը, մեղմ ասած զավեշտ էր. «Մեր ձեռագիրը շիտակ ու ընթեռնելի է, մենք ինքներս՝ ազնիվ: Ժողովուրդը հիշում ու գնահատում է մեր անցած ճանապարհը: Օդի մեջ ով ինչ ուզի՝ կարող է ասել: ՕԵԿ-ը արդար քաղաքական ուժ է և որևէ մեկին կաշառք չի բաժանել: Իսկ մուրաբաները ուղղակի նվերներ են եղել. մենք մեր կուսակիցներին նվերներ միշտ ենք բաժանել, պարզապես նախընտրական շրջանում մեր հանդեպ ուշադրությունը ավելի է մեծացել: Եթե նվերը համարում եք ընտրակաշառք, ապա դա ձեր խնդիրն է»:
Ինչին ի պատասխան քննարկման մյուս մասնակից՝ ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանի հեգնանքը նկատելի էր. «ՕԵԿ-ի անցյալը ոչ թե լուսավոր է, այլ հակառակը՝ մութ է: Եթե անգամ նրա կենսագրության լուսավոր էջեր փնտրեք, չեք գտնի: Դուք երիտասարդ եք և չգիտեք, որ ձեր կուսակցության կենսագրության հետ լուրջ խնդիրներ կան: Դուք ջահել եք, և ես Ձեզ իրականությունը չեմ բացի: Ուղղակի կասեմ. ձեր՝ կոալիցիա մուտք գործելը կանաչ լույս վառեց երկրորդ նախագահ կոչվածի ճանապարհին, որպեսզի նա Մարտի 1 իրականացներ: Նախագահ ասածը ձեր կուսակցությանը հրապարակավ հայտարարեց դավաճան, հետո ձեր ղեկավարը նշանակվեց ԱԽ քարտուղար»:
Տիգրան Կարապետյանն էլ այդ առիթով հիշեց. «Նախորդ ընտրություններին ՕԵԿ-ը ընդդիմադիր դիրքորոշում ուներ, սակայն ընտրությունների հաջորդ օրը փոխեց իր կեցվածքը:»:
ՕԵԿ-ական թեկնածուի «Մենք այդ որոշումը ընդունեցինք, որպեսզի երկիրը կարողանա առաջ գնալ, զարգանալ: Մեր որոշումն ուղղված է եղել երկրի առաջընթացին», խոսքն ներկաներին ժպիտ պարգևեց: ՕԵԿը վաղուց քաղաքական դիակ է ու նրան վերակենդանացնելն անհնար է:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.