ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը այսօր հրապարակել է ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների՝ 2011թ. գործունեության արդյունքները՝ ըստ իր կողմից իրականացված ուսումնասիրությունների։ Ստորև ներկայացնում ենք կրթական ոլորտին վերաբերող հատվածը.
ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ:
• Հրատարակվող դասագրքերն անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու պատճառով, դրանցում, որոշ դեպքերում, առկա են եղել խմբագրական, ուղղագրական և տպագրական սխալներ, որի հետևանքով խախտվել են աշակերտների պատշաճ կրթություն ստանալու իրավունքը:
• Չնայած, որ յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսվում են ֆինանսական միջոցներ ուսումնական հաստատությունները ջեռուցման համակարգով ապահովելու համար, այդուհանդերձ բազմաթիվ դպրոցներում չլուծված է մնացել ձմռան ամիսներին դասասենյակներն անհրաժեշտ ջերմաստիճանով ապահովելու խնդիրը, որի պատճառով իրենց առողջության մասին մտածող և դպրոց չհաճախող երեխաները հայտարարվել են անհարգելի պատճառով չներկայացած: Հատկապես այն դպրոցները (հիմնականում գյուղերում), որտեղ աշակերտների թիվը քիչ է (դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվաքանակից ելնելով), չեն ապահովվել անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և նյութերով: Գյուղերում գտնվող դպրոցները չեն ապահովվել սննդի մատուցման ծառայություններով:
• Չնայած որ ուսումնական հաստատություններում կոռուպցիան բացառելու նպատակով նախարարության կողմից մշտապես իրականացվել են նպատակաուղղված միջոցառումներ, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն եղել կրթության ոլորտում կոռուպցիոն, ինչպես նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերը կանխելու և բացառելու համար:
• ԿԳՆ-ն նույն 7 հասարակական կազմակերպություններին է տրամադրել մոտ 365 միլիոն դրամ: Ընդհանուր գումարի մոտ 38%-ը տրամադրվել է միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին, որի գործունեության ոլորտը հիմնականում վերաբերում է մշակութային խնդիրներին: Ըստ նախարարության` այդ կազմակերպությունները իրականացրել են հայտով նախատեսված կրթադաստիարակչական աշխատանքներ:
• Նախարարության կողմից թերի վերահսկողություն իրականացնելու հետևանքով որոշ դեպքերում դպրոցների հաստիքացուցակներում ընդգրկվել են տնօրենների ազգականներ կամ ծանոթներ, որոնք ոչ միայն չեն դասավանդել, այլ նաև չեն հաճախել դպրոցներ, որի հետևանքով պետական բյուջեից ծախսվել են ավելորդ գումարներ: Չնայած այս ամենի, 2011թ. ՀՀ կրթության պետական տեսչություն հասցեագրված դիմումներով ստացված ահազանգերում դիմումատուները ընդամենը նշել են դրամահավաքության 12 դեպք, դրամաշորթության կամ կոռուպցիայի 11 դեպք, որոնց ուսումնասիրության ընթացքում հիմնականում որևէ հաստատող արդյունք չի արձանագրվել:
• Ըստ մեր աղբյուրների՝ ԲՈՒՀ-երում կասեցվել է հայցորդության ձևակերպումը, չնայած որևէ իրավական ակտով այն չի դադարեցվել և ըստ նախարարության` այն գործում է և կարգավորված է համապատասխան իրավական ակտերով:
• Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալու վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերը որպես պաշտպանության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծեր ըստ ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի Նախարարությունը նախքան կառավարություն ներկայացնելը պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ` կարծիքի: Նշված ՀՀ կառավարության որոշումների նախագծերը չեն համաձայնեցվել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ, իսկ առանձին դեպքերում չեն ներկայացվել ՀՀ Նախագահի աշխատակազմ:
• Համընդհանուր ներառական կրթություն ապահովելու դանդաղ ընթացքի հետևանքով շարունակվել են խախտված մնալ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների՝ հավասար պայմաններում կրթություն ստանալու իրավունքը:
• Հատկապես մարզերում Նախարարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել իր թեժ գծի առկայության մասին իրազեկման աշխատանքների կապակցությամբ (նախարարության «Թեժ գծով» ընդունվել է 138 ահազանգ, որից 114-ը` Երևանի, 24-ը` մարզերի դպրոցների վերաբերյալ, քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների ընդհանուր քանակը եղել է 4632):
Արձանագրված դրական զարգացումները
• Ներառական դպրոցների ցանկն ավելացել է 15-ով` հանրապետությունում կազմելով 81:
• Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշման համաձայն Տավուշի մարզում սկսվել է համընդհանուր ներառական կրթության կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումը:
• Նախարարությունը իրականացրել է որոշ ծրագրեր` ուղղված որակյալ կրթության բարելավմանը. ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում, շենքերի վերանորոգում, գույքի թարմացում և այլն:
• 2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցներում 2-րդ դասարանից սկսած ուսումնական պլանով ներդրվել է «Շախմատ» առարկան:
• Մշակվել և հաստատվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը 10-11-րդ դասարանների համար:
• Հանրակրթական դպրոցների ավագ դասարանների «Հասարակագիտություն» առարկայում ներառվել է «Թրաֆիքինգ» թեման:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Տարեկան զեկույցի սույն բաժինն (12) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/539 հասցեով։
ՄԻՊ Գրասենյակից հայտնում են նաև, որ տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:
Հիշեցնենք նաև, որ երեկ հրապարակվել են հմապատասխան ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ Արդարադատության և Պաշտպանության նախարարությունների և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վերաբերյալ։
- 15:10Գեղարքունիքի մարզում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել. կիրառվել է ֆիզիկական ուժ, արցունքաբեր գազ
- 14:10Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները, ինչպե՞ս նման բան չի կարող ու չպիտի լինի
- 13:10Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի առաջարկները Ադրբեջանի հետ պայմանագրի նախագծում
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 15:10Կարող է լինել վիճակ, որ Իրանը ստիպված լինի գալ ու մեզ հետ ուս-ուսի տված կռվել թուրքերի դեմ.Վովա Վարդանով
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.