Առաջիկա խորհրդարանական ընտրությունների կենացները գնալով քաղցրանում են: Հատկապես մեծամասնական ընտևատարածքներում: Իսկ նրանց շուրջ պատկերը, որքան էլ առաջին հայացքից տրամաբանական է, նույնքան էլ տարօրինակ է, քանի որ շատ ու շատ ընտրատարածքներում խեղճ ու կրակ բնակիչներից ոմանք , որոնք նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի շեշտած` ընդհամենը հանապազօրյա հացի խնդիր են լուծում, ինչ-որ տեղ դեռ շարունակում են §պճեղ մը¦ հույս փայփայել վաղվա ճիշտ ընտրության ու առաջընթացի:
Մի մասն էլ սպասում է, որ տնովի մի 25-30 հազար կպցնեն ու հերն էլ անիծած թե 5 տարի իրենց խնդիրներով մտահոգված որևէ մեկի երեսը չեն տեսնելու, միևնույնն է` չեն տեսնում:
Իսկ մեծ հաշվով ՀՀ բնակիչների մեծամասնությանը բնավ չի հետաքրքրում, թե ինչով է պայմանավորված այն խաղը, կամ գուցե ոչ այնքան հաճելի իրականությունը, որ օրինակ երկու ՀՀԿ-ական հանրահայտ դեմքեր միմյանց դեմ են առաջադրվում, կամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ_ն կոալիցիոն գործընկերներն (թե սա էլ հաշիվ չէ±) են իրար դեմ թեկնածություններ առաջադրում ու սկսում մեկը մյուսին բացահայտ կամ թաքուն մրոտել ու… Իսկ մեծ հաշվով այս ամենը ձև է, թե իրենք են ժողովրդավարական ընտրություններ ապահովող առաջին դրոշակակիրները,որոնցից կախված է լինելու Հայաստանի վաղվա ապագան, ու միջազգային վարկի բարձրացումը:
²é³յժմ հստակ չէ,թե մեծամասնական ընտրատարածքներում ում կհաջողվի §շտանգան¦ ավելի վեր բարձրացնել, բայց այն, որ այս թվացյալ §ֆոկուսով¦ թեկնածուները կարող են և նախընտրական պայքարի ընթացքում խախտել խաղի կանոններն, ու սպասվածից ավելի §քաշ¦ բարձրացնել, կարծես թե պետք չէ կասկածել, քանի որ ներկայիս լարված հարաբերությունների, ու մանդատ կիսելու լուրջ տրամադրությունները օր-օրի կարծես թե այլ հարթություն են տեղափոխվում: Արդեն իսկ պարզ է, որ ընտրապայքարը բավականին թեժ ու անկանխատեսելի է լինելու Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր դառնալու ախորժակ ունեն լրագրողի ձայնագրիչին մինչ օրս էլ §տելեվիզոր¦ ասող, ՀՀԿ-ականներ Սեդրակ Սարոյանը և հազար ու մի փորձության մեջ ընկած Հակոբ Հակոբյանը:
Իսկ ԲՀԿ-ական Շիշ Մելոների, ու այլ տիպի մականունավորների մանդատավորական ցանկությունների մասին չարժե անգամ բարձրաձայնել, քանի որ մեծագույն հարց է, թե օրինակ Կոտայքի մարզում, հատկապես Չարենցավան քաղաքում առաջադրված Մելիք Մանուկյանին` այդ նույն Շիշ Մելոյին քանի՞ Չարենցավանցի է ճանաչում, կամ ում պարզ չէ, որ Կոտայքի մարզը, որպես սեփական կալվածք դիտող Շահգալդյաններն են վերահսկում իրավիճակը, իսկ ավելի շուտ մարզպետի ամենակարող եղբայրը` Սամվել Շահգալդյանը, որը գորշ կարդինալի կարգավիճակով դե ֆակտո ղեկավարում է ոչ միայն Չարենցավանը, այլև ողջ Կոտայքի մարզը: Սա այն շատ տարածված դեպքերից է, որ պատգամավորն ուղղակի դրածո է:
Այլ բան , որ որոշ ընտրատարածքներում պատգամավոր դառնալու հայտ են ներկայացնում, ճանաչում և հեղինակություն ունեցող թեկնածուներ` և ՀՀԿ-ից, և ԲՀԿ-որոնց ընտրապայքարի մեթոդն ու հանգուցալուծումը, նույնպես դժվար է կռահել, ու հասկանալ, թե որտեղ, և ինչպես է ավարտվելու այդ խաղը:
Իսկ թե այս ամենը ԲՀԿ-ական շտանգա է, թե Հ ՀՀԿ-ական շախմատ, կերևա առաջիկայում:
Անի Սուլթանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.