Համացանցում տեղադրվել է Գյումրու տեխնոպարկի ճարտարապետական նախագծի տեսահոլովակը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել Facebook սոցիալական ցանցի օգտատերերի մոտ:
Դեռ նոր- նոր էին որոշել տեխնոպարկի գաղափարը կյանքի կոչել, երբ մեր թղթակիցը զրուցելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ, պարզել էր, որ ինչ որ տեղ, ինչ որ բան հաստատ սխալ է. Ստորև ներկայացնում ենք մոտ մեկ տարի առաջ կայացած զրույցը.
Հենց Գյումրի ես մտնում, առաջինը, որ աչքի է զարնում` լքված, ամայի մի տարածք է`աղբանոց հիշեցնող: Սակայն` միայն առաջին հայացքից: Իրականում դա Հայաստանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության, մասնավորապես` Տիգրան Սարգսյանի կառավարության Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հիմնած Գյումրիի հռչակավոր տեխնոպարկն է: Որ սա հենց տեխնոպարկն է, գլխի ընկնելու համար մեծ ջանք պետք չէ. անցող-դարձողին դրա մասին ազդարարում է մեծ վահանակը: Ճիշտ է, Ներսես Երիցյանն ավելի շուտ զրկվեց Էկոնոմիկայի նախարարի աթոռից, քան տեխնոպարկի գաղափարն իրականություն կդառնար, սակայն, ինչպես երևում է` «իդեոլոգի» հեռանալը բարերար ներգործություն է ունեցել «իդեայի» վրա: «Գյումրիի տեխնոպարկ» անվանումը կրող կազմակերպության տնօրեն Գուրգեն Պարոնյանն օրեր առաջ լրագրողներին ասել էր, թե իրենք պատրաստվում են Գյումրիում ինքնաթիռներ նախագծել: Այդ նպատակով Պարոնյանի հրավերով Գյումրի էին ժամանել «Միկա Պրոգրեսինգ» ընկերության մասնագետները` գյումրեցիների ավիաշինարարական կարողություններին ծանոթանալու նպատակով:
Արդեն իսկ «Հայկական Դավոս» հռչակված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ այս ծրագրից, քանի որ տեխնոպարկը Էկոնոմիկայի նախարարության ծրագրերից է:
– Պարո´ն նախարար, մենք իրո՞ք ինքնաթիռաշինության ծրագիր ունենք Գյումրիի տեխնոպարկում:
— Ճիշտ կլինի` տեխնոպարկի ղեկավարությունից ճշտեք:
– Այսինքն, հնարավոր է, որ կե՞ղծ տեղեկատվություն էր:
— Ամեն ինչ հնարավոր է, պետք է ճշտել, իմանալ:
– Այսինքն, Դուք տեղյակ չե՞ք:
— Ես դեռ ժամանակ ու առիթ չեմ ունեցել, որպեսզի ինքս ճշտեմ, ունեմ էն ինֆորմացիան, ինչ որ կա մամուլում:
– Այսինքն, կարող է տեխնոպարկի ղեկավարությունն իր նախաձեռնությամբ նման ծրագիր ունենա, հետո նոր ներկայացնի Էկոնոմիկայի նախարարին, այո՞:
— Իհարկե´, նրանք ծրագրեր են մշակում և ներկայացնում մեր հավանությանը. այնպես չի, որ անպայման մենք պետք է պարտադրենք կամ չպարտադրենք:
– Ուղղակի նման հզոր ծրագիրն առանց պետության միջամտության մի տեսակ դժվար էր պատկերացնել:
— Հզոր է, թե հզոր չի, ես դեռ չգիտեմ, ինձ կներկայացնեն, կծանոթանամ ծրագրին և էն ժամանակ Ձեզ կասեմ դրա մասին: Ծավալները, մասշտաբները, բովանդակությունը…
– Դե, ինքնաթիռաշինությունը, թեկուզև նախագծումը, ըստ էության հսկա ծրագիր կարող է լինել. եթե ստացվի, իհարկե:
— Գիտե՞ք ինչ, պետք է մի հատ նայել, ես դեռևս հնարավորություն չեմ ունեցել ծրագրի մանրամասներին ծանոթանալու, կծանոթանամ, մենք ձեզ հետ միասին կքննարկենք, կորոշենք, թե ինչքանով է դա հզոր և իրատեսական:
Նախարարի հետ այս կարճատև զրույցը, ի դեպ, անցավ շատ ուրախ մթնոլորտում: Հենց լսեց «ինքնաթիռ» բառը` նրա աչքերը սկսեցին պսպղալ, ժպիտը դեմքից չիջավ մինչև վերջ:
Իսկապես հետաքրքիր կլինի հանկարծ տեղեկանալ, որ իրոք Հայաստանում սկսել են ինքնաթիռներ նախագծել և արտադրել` առանց Էկոնոմիկայի նախարարության իմացության, և այդ ամենը հաջողվել է մի երկրում, որտեղ նույնիսկ «Երազ» ավտոմեքենայի արտադրությունը երազ դարձավ:
Իր հերթին Շիրակ կենտրոնը կայքում գրում է.«Այն անշուշտ գրավիչ է և, նույնիսկ, կարելի է ասել ցնցող, սակայն տեխնոպարկի իրականություն դառնալուն, համենայնդեպս Գյումրիում ոչ ոք լուրջ չի վերաբերվում»:
Բավական է միայն ասել, որ տեխնոպարկի հայեցակարգը ներկայացնող փաստաթղթի առաջին էջում ապագա Գյումրին ներկայացված էր որպես ծովափնյա քաղաք։
Ըստ Կենտրոնի` տեխնոպարկի նախագիծը պատրաստվել է «Հայնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական ստուդիայում, ղեկավար` Մհեր Չերքիզյան, ճարտարապետներ` Սասուն Քալաշյան, Սուրեն Առաքելյան:
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.