Երեկ ԵՊԼՀ (Բրյուսովի) ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը կողմ էր արտահայտվել Մաշտոցի պուրակում շինարարություն իրականացնելու՝ Քաղաքապետարանի որոշմանը և հայտարարել, թե այդ տարածքը հազիվ թե զգալի ազդեցություն ունենա քաղաքի էկոլոգիայի վրա։
ԵՊԼՀ ուսանողները, որոնք միացել էին այգու պահպանության պայքարին, հայտարարել էին, թե համաձայն չեն ՈւԽ նախագահի հետ։
Լեզվաբանական համալսարանն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ ոչ համալսարանը, ոչ էլ համալսարանի ուսանողական խորհուրդն իրավասու չեն բուհի անունից հայտարարություններ անել ընթացող շինարարության և այգու շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ.
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, գիտակցելով վերջերս քննարկումների առիթ հանդիսացող Մաշտոցի պողոտային հարող այգու հարցի հանրային կարևորությունը, այնուամենայնիվ, տվյալ հարցի շուրջ կարծիք արտահայտելը համարում է իր իրավասություններից դուրս:
Ոչ համալսարանը, ոչ էլ նրա ինքնակառավարման մարմին հանդիսացող Ուսանողական Խորհուրդը բուհի անունից վերոնշյալ հարցի վերաբերյալ հայտարարություններ տարածելու որևէ լիազորություն չունի: Համալսարանի դասախոսները և ուսանողները կարող են արտահայտել միայն իրենց անձնական կարծիքները»,– ասվում է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժնի տարածած հայտարարությունում:
- 11:10Հնարավոր է եղել անհետ կորած համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապվել և շրջափակումից դուրս բերել
- 13:10Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
- 12:10Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով
- 13:10Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. ԱՀ ՆԳՆ
- 13:10Ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի վիրավորներ․ Բեգլարյան
- 11:10Ադրբեջանն առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ, ՊԲ-ն արյունալի, անհավասար մարտեր է տալիս. Թաթուլ Հակոբյան
- 14:22Ստեփանակերտում օդային տագնապ է, դպրոցներ են փակել
- 14:10Չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ կատարվի մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է. Արոնյանը՝ Արցախում իրավիճակի մասին
- 11:10Երևանի այս ընտրությունները դառնում են մի քայլ, որը կբերի իշխանափոխության. Ռուբեն Վարդանյան
- 11:10Ստեփանակերտը համաձայնել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով եւ Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի բեռների համաժամանակյա տեղափոխմանը
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
14.09.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.