երբ դեսպան Բրայզան, իր առաքելությունը կիսատ թողնելով, հեռացավ Բաքվից
Օբամայի կառավարության` իրար հաջորդ քաղաքական սայթաքումների հետևանքով Մեթյու Բրայզան ստիպված եղավ նախորդ շաբաթ լքել Ադրբեջանում դեսպանի իր պաշտոնը:
Նախագահ Օբաման անտեսում էր 2010թ-ի մայիսին իր կողմից առաջադրված Ադրբեջանում դեսպանի թեկնածուի լուրջ թերությունների մասին բազմաթիվ զգուշացումները: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Բրայզային մեղադրում էին ադրբեջանամետ դիրքորոշում և ադրբեջանցի պաշտոնյաների հետ կասկածելի կապեր ունենալու մեջ: Սենատորներին անհանգստացնում էին այն լուրերը, ըստ որոնց որոշ օտարերկրյա պաշտոնյաներ շռայլ նվերներ էին տվել Բրայզային Ստամբուլում տեղի ունեցած իր հարսանիքին, որին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մասնակցում էր որպես խաչեղբայր: Բացի դրանից, դեսպանի թեկնածուի` ազգությամբ թուրք տիկինը` Զեյնո Բարանը, մեղադրվում էր վաշինգթոնյան գիտահետազոտական կենտրոնում աշխատելու ընթացքում Կասպից ծովի էներգետիկ խնդիրներում շահերի բախում ունենալու մեջ: Նա նաև զայրացրեց Ամերիկայի հայկական համայնքին` Սենատի ենթահանձնաժողովի նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ վկայություն տալով:
Երբ Նախագահ Օբաման այս մտահոգությունները լուրջ չընդունեց, սենատորներ Բարբարա Բոքսերին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ռոբերթ Մենենդեսին (դեմոկրատ, Նյու Ջերսի) այլ ելք չմնաց, քան Բրայզայի թեկնածությունն առկախելը: Դրանով նրանք խոչընդոտեցին նրա թեկնածության հաստատմանը: Այնուհետև Օբաման խորացրեց իր սխալը` 2010 թվականի վերջում Բրայզային առանց Սենատի թույլտվության Ադրբեջանում դեսպան նշանակելով: Նախագահն ուշադրություն չէր դարձնում այն հնարավոր վնասին, որը կարող էր հասցվել իր իսկ հեղինակությանը, Միացյալ Նահանգների վարկին և ԱՄՆ-ադրբեջանական հարաբերություններին, եթե Սենատը չհաստատեր Բրայզայի թեկնածությունը նշանակման տարվա ընթացքում, ստիպելով նրան լքել պաշտոնը և վերադառնալ Վաշինգթոն:
2011 թվականի դեկտեմբերին, երբ դեսպան Բրայզայի ժամանակավոր նշանակման ժամկետն ավարտին էր մոտենում, Օբամայի կառավարության պաշտոնյաներն սկսեցին ճնշում գործադրել սենատորներ Բոքսերի և Մենենդեսի վրա, որպեսզի հաստատեն Բրայզայի թեկնածությունը և թույլ տան նրան շարունակել իր ծառայությունն Ադրբեջանում: Երկու սենատորներն անդրդվելի մնացին Բրայզայի հարցում, թեև այս դեմոկրատ քաղաքական գործիչների համար դժվար էr մերժել Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքը, մասնավորապես երբ վերջինս համարվում է նաև իրենց կուսակցության առաջնորդը:
Սենատորների վրա ճնշում էին գործադրում նաև Ադրբեջանի կառավարությունը և դրա հզոր լոբբիստական կազմակերպությունները, որոնք սկսեցին աշխուժորեն աշխատել, որպեսզի արդարացնեն իրենց վրա ծախսվող ահռելի գումարները: Հատուկ կապերի շնորհիվ նրանց հաջողվեց հասնել նրան, որ «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը և «Վաշինգթոն Փոսթ»-ը խմբագրականներ տպագրեն ընդդեմ սենատորների և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, որը գլխավորում էր համապատասխան որակավորում չունեցող այս դեսպանի դեմ քարոզարշավը:
Զարմանալի չէ, որ «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը շռայլ էր գտնվել Բրայզային գովելու հարցում` նրան բնորոշելով որպես «արտաքին ծառայության` հարգանք վայելող, հաջողակ պաշտոնյա»-ի և մեղադրելով սենատորներին «ամերիկահայ լոբբիի գերին լինելու» մեջ:
«Վաշինգթոն Փոսթ»-ն ավելի վիրավորական էր արտահայտվել: Թերթի խմբագրականը կարող է բնորոշվել որպես բացահայտորեն ռասիստական և հակահայկական հոդված: Հակառակ «ԱՄՆ-ի ազգային լայն շահերը» պաշտպանելու իր կոչին` թերթը պարզապես փորձում էր սատարել կասկածելի հավատարմագրեր ունեցող այնպիսի դեսպանի թեկնածությունը, ով ավելի շուտ կվնասեր, քան կնպաստեր Ամերիկայի շահերին:
«Վաշինգթոն Փոսթ»-ն ավարտել էր իր ամոթալի խմբագրականը` «նավթից զուրկ» և «մեկուսացված» Հայաստանին մեղադրելով Բրայզայի հարցում պարտվող կողմը լինելու մեջ: Հանդգնում ենք չհամաձայնել: Սա Ամերիկայի խնդիրն է, և Հայաստանը դրանում ոչ մի դեր չունի: Իրականում պարտվողները նրանք են, ովքեր երկար և տքնաջան լոբբիստական գործունեություն են ծավալել համապատասխան որակավորում չունեցող այնպիսի դեսպանի թեկնածության հաստատման համար, ով մտադրված էր ավելի շատ ծառայելու Վաշինգթոնում Բաքվի, քան Ադրբեջանում Ամերիկայի շահերին:
Իմ կարծիքով` իրական պարտվողներն են.
1) Նախագահ Օբաման, ով ընտրել էր համապատասխան որակավորում չունեցող դեսպանի թեկնածու և համառորեն փորձում էր հասնել նրա թեկնածության հաստատմանն այն դեպքում, երբ հենց առաջին օրվանից շատ պարզ էր, որ Բրայզան պաշտոնում հաստատվելու համար ոչ մի հնարավորություն չուներ.
2) Ադրբեջանի կառավարությունը, որը չափազանց մեծ գումար էր վատնել լոբբիստների վրա, ովքեր բնավ չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը.
3) Ադրբեջանական և թուրքական կազմակերպությունները, ինչպես օրինակ` Ադրբեջանական-ամերիկյան խորհուրդը, Ամերիկայի ադրբեջանական ընկերությունը, Համաթրքական հաստատությունը, Ամերիկայի ադրբեջանցիների ցանցը և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը, որոնք բազում մամլո հաղորդագրություններ էին տարածում և հազարավոր էլեկտրոնային նամակներ ուղարկում Սենատին… լրիվ ապարդյուն: Պաշտպանելով Բրայզային` նրանք կրկին հաստատեցին, որ վերջինս իրականում «իրենց մարդն» էր և ոչ թե անաչառ դիվանագետ,
4) «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը և «Վաշինգթոն Փոսթ»-ը, որոնք դեմ գնացին իրենց ժուռնալիստական սկզբունքներին` «նավթընկերներին» գոհացնելու համար.
5) ԱՄՆ նախկին 36 պաշտոնյաները, ովքեր համատեղ նամակ ստորագրելով` հանդես եկան Բրայզայի թեկնածությունը հաստատելու կոչով: Բացարձակապես պատահական չէր, որ ստորագրողների մեծամասնությունն այժմ կապ ունի այնպիսի գիտահետազոտական կենտրոնների և լոբբիստական կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսավորվում են Ադրբեջանի կողմից կամ հետագայում այդպիսի ֆինանսավորման ակնկալիք ունեն:
Այնուամենայնիվ, հստակ է` երկու հաղթող կա.
1) Ամերիկայի հայկական համայնքը, որը հնչեղ և հստակ ուղերձ է հղել Բաքվին, Անկարային և Վաշինգթոնին` ներկայանալով որպես քաղաքական այնպիսի հզոր ուժ, որի հետ պետք է հաշվի նստել.
2) Մեթյու Բրայզան և նրա կինը, ովքեր այժմ կարող են գործել որպես Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստներ և ակնկալվում է, որ միլիոններ կվաստակեն՝ օգտվելով Բաքվի և Անկարայի իրենց «բարձրաստիճան» կապերից:
Հարութ Սասունյան
Հրատարակիչ «Կալիֆորնիա Կուրիեր»
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.