Պարոն վարչապետ, ինչպես որ նախորդ «ֆաքսում» խոստացել էի, հաջորդ բաց «ֆաքս-5»-ի միջոցով անդրադառնալու եմ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն ուռճացված աշխատակազմին` այսինքն` վերջին տարիներին արտադրանք չտվող գործարանի ուռճացված աշխատավարձի հիմնադրամին, հետևաբար կատարում եմ խոստումս և ներկայացնում ուսումնասիրություններիս արդյունքները, որոնք նորից լավ բանի մասին չեն «խոսում»: Հետևաբար ձեզ համար կրկին պահանջ է առաջանում «հարցաքննությանը» նախապատրաստվելիս հաշվի առնել ստորև ներկայացված տվյալները նույնպես:
Առաջ անցնելով նշեմ, որ իմ պարզ ուսումնասիրությունները ստիպում են հանգել այն եզրակացության, որ մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացվել է կանխամտածված սննկացման տանող գործառույթներ` չխորշելով հազարավոր մարդկանց գործազուրկ դարձնելու դաժան հեռանկարից:
Անկեղծ ասած, երբ 2011 թվականի հունիս ամսին ողջ պատասխանատու մամուլը լեցուն էր «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենին փոխելու մասին տեղեկատվությամբ, որտեղ նշվում էր, որ այդ պաշտոնին նշանակվել Հ. Հախինյանը` ուրախություն ապրեցի: Քանի որ նա համարվում էր «Նաիրիտ» գործարանի երկարամյա աշխատակից, շատերիս մոտ հույս արթնացավ, որ կփոխվի «Նաիրիտի» կառավարման և ղեկավարման առկա քաղաքականությունը: Բայց անցած վեց ամիսները ցույց տվեցին, որ ոչինչ էլ չի փոխվել` դեռ խորացել են խնդիրները և առջևում նորից անորոշություն է: Սրան եթե ավելացնենք, որ ամենահասարակ որոշումներ կայացնելուց առաջ ներկայիս գլխավոր տնօրենը «վազում է» Տերյան փողոցի վրա գտնվող իր օֆիսում ծվարած նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի մոտ, «դաբռո» ստանում և նոր է «կայացնում» որոշում, ապա պատկերը ամբողջանում է` շարունակվում է նույն անպտուղ գործելաոճը:
Որպես ասվածի ապացույց իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006-2007թթ. «Նաիրիտ» գործարանում աշխատում էր 2100 աշխատակից, որոնց աշխատավարձի ֆոնդը կազմում էր 160 միլիոն դրամ: Նշված շուրջ 2100 աշխատակցից 1400-ը զբաղված էր արտադրությունով, իսկ նրանց աշխատավարձի ֆոնդը կազմում էր մոտ 100 մլն դրամ: Մնացած 700 աշխատակիցը զբաղված էր ձեռնարկության սպասարկման և ղեկավարման հարցերով ու ստանում էր 60 մլն դրամ աշխատավարձ: Այդ ժամանակ գործարանը ղեկավարում էին մեկ գլխավոր տնօրենն ու նրա երեք տեղակալները: Իսկ ամսական արտադրանքը կազմում էր շուրջ 700 տոննա պատրաստի կաուչուկ` իր հարակից արտադրատեսակներով հանդերձ:
2010 թվականից մինչև այսօր գործարանում աշխատում է շուրջ 3000 մարդ, որոնց աշխատավարձի ֆոնդը կազմում է արդեն 560 միլիոն դրամ, որից շուրջ 1400 բարիք ստեղծող աշխատակիցները ստանում են 120 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ իմ նշած սպասարկման ոլորտի 700 աշխատակիցները ստանում են մոտ 100 միլիոն դրամ աշխատավարձ: Մնացած` արտադրության հետ կապ չունեցող «նորաթուխ» «ձրիակերների» աշխատավարձի ֆոնդը պարապուրդի ժամանակահատվածում կազմում է 340 միլիոն դրամ:
Ինձ զարմացրեց այն փաստը, որ Հախինյանը հանդիսանալով «Նաիրիտի» երկարամյա ղեկավար աշխատակից, քաջատեղյակ էր «ձրիակերների» անիմաստ ուռճացումից և 2010 թվականի փետրվարից առկա պարապուրդի պայմաններում տրամաբանությունը թելադրում էր ազատվել բարիք չստեղծող 900 «ադմինիստրատիվ» աշխատակիցներից: Քանի որ նմանատիպ քայլը կբերեր ամսական նվազագույնը 300 միլիոն դրամի խնայողության: Սակայն ստացվում է, որ նորից անիմաստ է դառնում «Նաիրիտի» հանդեպ իրականացվող ղեկավարման քաղաքականության մեջ բիզնեսի օրենքների տրամաբանություն փնտրելը: Իմ զրույցները գործարանի աշխատակիցների հետ ստիպում են գալ այն եզրահանգման, որ գլխավոր տնօրենի փոփոխությունն ամենևին էլ միտված չէր գործարանի առողջացմանը և 900 հոգանոց «ձրիակերների» բանակը խժռում է աշխատավարձի ֆոնդի 60 տոկոսից առավել գումար: Հախինյանի նշանակումից հետո ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե ժամանակին կատարվեին անհրաժեշտ կրճատումները, ապա խնայված գումարը կբավարարեր ներկայիս աշխատավարձի պարտքը ամբողջությամբ մարելու համար:
Հարց 1.
Պարոն վարչապետ, դուք «Նաիրիտ» գործարանի պետական 10 տոկոս բաժնետիրոջ իրավունքով հետաքրքրվե՞լ եք, թե ինչո՞ւ պետական բյուջեից աշխատավարձ ստացող ձեր ֆինանսիստները չեն զբաղվել վերը նշված շատ պարզ ուսումնասիրություններով: Իսկ եթե զբաղվեին իրենց պարտականություններով, հնարավոր կլիներ Հախինյանի «տնօրինության» ժամանակահատվածում խնայել շուրջ 6 միլիոն դոլար, այսինքն` աշխատավարձի պարտք այսօր գործարանը չէր ունենա:
Հարց 2.
Արդյոք չիրականացված անհրաժեշտ կրճատումները չե՞ն խոսում այն մասին, որ ձրիակերների շարքում կարող էին հայտնվել բազմաթիվ «ադմինիստրատիվ» օժանդակ աշխատակիցներ, որոնք «ընդունվել են» 2007 թվականից հետո և մինչ օրս պարապուրդի մատնված գործարանում ստանում են ՀՀ նախագահից շատ ավելի բարձր աշխատավարձ: Ճի՞ շտ է, արդյոք, իմ ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկությունները, որ ներկայումս պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանի առկայության պարագայում գլխավոր տնօրենի 10 տեղակալները միասին վերցրած ամսեկան ստանում են շուրջ 35 միլիոն դրամ աշխատավարձ (ձեր հարազատ եղբայրը ներառյալ):
Հարց 3.
Արդյոք աբսուրդի թատրոն չի՞ հիշեցնում այն փաստը, որ կյանքի համար թունավոր արտադրամասերում աշխատող բանվորները անվերջ պահանջում են իրենց չնչին աշխատավարձերը, իսկ արդյունքում շահում են արտադրության հետ կապ չունեցող` գործարանի ապագայի հանդեպ անտարբեր «ձրիակերների» մեծ բանակը: Եվ արդյոք սա հովանավորչություն չէ՞…
Առողջ եղեք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ… Մյուս կողմից էլ մտածում եմ թե ի՞նչ սրտով պետք է դիմավորեք Ամանորը և ուրախանաք, կամ ինչների՞դ վրա պետք է ուրախանաք…
Մնացածը ձմեռային արձակուրդներից հետո…
ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.