Այսօր Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ տարվա ընթացքում արձանագրվել է ապօրինի որսի եւ ձկնորսության մոտ 200 խախտում, հարուցվել է 4 քրեական գործ, որպես տույժ, տուգանք եւ բնությանը պատճառված վնասի հատուցում պետբյուջե է մտել 17 մլն դրամ: Ասաց, որ այս տարի ավելի շատ խախտումներ հայտնաբերվել են մինչեւ որսաշրջանի բացումը:
Ասուլիսի մյուս բանախոսը` Հայ որսորդների ազգային դաշինքի նախագահ Գրիգոր Գրիգորյանը, նշեց, որ Հայաստանում որսի սեզոնը բացվել է օգոստոսի 27-ին եւ կփակվի փետրվարի 29-ին: Այն ունի երկու փուլ: Առաջին փուլն անցել է նորմալ, առանց միջադեպերի, «Որսորդները` գոհ, մենք` գոհ»,- ասաց Գրիգորյանը: Երկրորդ շրջանում որսվող և թռչունները, և կենդանիները փոխվել են, այժմ կաքավի, նապաստակի որսի սեզոնն է:
Բազմաթիվ խնդիրներ ունի բնապահպանության նախարարության այս ոլորտը որոնցից միայն մեկը`ու ամենաանմեղը ներկայացվեց.«Հայտնի չէ, թե որ կենդանուց քանի հատ կա Հայաստանում»,- ասաց Արթուր Բեգլարյանը նշելով, որ չնայած, օրենքով նախատեսված է, որ 5 տարին մեկ դրանք հաշվարկվեն, բայց 21 տարի է`ինչ հաշվարկ չի կատարվել, քանի որ բյուջեից գումար չի հատկացվել:
Պատկերացնել կարելի է, թե այդ դեպքում ինչ տրամաբանությամբ կարելի է դուրս գալ որսի ու ինչեր անել:
Ասենք կան առանձին կենդանիներ որսալու լիցենզիաներ, որոնք վաճառվում են որսորդներին, օրինակ` այս տարի կա 10 վարազի թույլտվություն. Իսկ ով կարող է ասել թե քանի վարազ են որսում, եթե չկա հաշվարկ: Կրկնապատկվել են նաեւ պատճառված վնասների համար տուգանքները` 100 հազարից մինչեւ 250 հազար դրամ: Ամենաթանկը` հայկական մուֆկլոնի, հովազի, բեզոարյան այծի դեպքում է` 3 մլն դրամ: Իսկ թե կոռուպցիան ինչ աստիճանի կարող է հասնել այս պարագայում, այլ խոսակցության թեմա է:
- 15:10Ի՞նչ է ասելու ՀՀ իշխանությունը, երբ Ալիևը մտնի Բերձոր ու դնի ադրբեջանական դրոշ
- 13:10Yandex — վարորդները նախազգուշացնում են՝ ծառայություն չեն մատուցելու՝ պահանջելով չեղարկել միջնորդավճարի բարձրացումը
- 15:10Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան. Սուրեն Պարսյան
- 13:10Չեմ կարծում, որ մեզ վատ բան է սպասվում․ Բերձորի քաղաքապետը՝ «Լաչինի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու մասին
- 11:10Աշխարհը բախվել է սովի աննախադեպ համաշխարհային ճգնաժամի․ Անտոնիո Գուտերեշ
- 13:10Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել Ռուսաստանից հեռացող McDonald’s-ի ակտիվները. Forbes
- 15:10Դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը. Վանեցյանը վայր է դնում մանդատը.Վանեցյան
- 14:106 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով. դիտարկում
- 13:10«Մինչև սեպտեմբեր մեզ նոր ցնցումներ են սպասվում». Մհեր Ղուշչյան
- 11:10Քանի-քանիսները պետք է զոհվեն, որ տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.