Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդես եկավ կարևոր ելույթով, որի ընթացքում նա ներկայացրեց Թուրքիայից Հայաստանի պահանջների բավարարման մի նոր ռազմավարություն։ Մինչ այժմ, ՀՀ կառավարությունը պահանջում էր զուտ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Առաջին անգամն էր, որ նախագահը խոսեց Հայաստանի՝ «արդարության» պահանջի մասին։ Վստահ լինելու համար, որ իր պատգամը լսելի և հասկանալի է, նա կրկնեց «արդարություն» բառը երեք անգամ, երեք առանձին նախադասություններում. ––«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացու¬ցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցա¬խում կամ Սփյուռքում, պահանջում է արդա¬րություն»: –– «Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն»։ Նախագահն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» բառը վեց անգամ իր ելույթի տարբեր մասերում։ –– «Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր»,– ասաց Նախագահ Սարգսյանը՝ նկարագրելով 1921 թվականին Մարսելի հայերի ցնծությունը, երբ լսեցին Գերմանիայի դատարանի կողմից Թալեաթի սպանողի Սողոմոն Թեհլերյանի արդարացման լուրը։ Զարմանալիորեն, ոչ մի քաղաքական մեկնաբան Հայաստանում, Թուրքիայում կամ այլուր ուշադրություն չդարձրեց նախագահ Սարգսյանի կողմից նշված մոտեցման զգալի փոփոխությանը: Ցեղասպանության զոհերի համար «արդարություն» հայցելն ունի բոլորովին այլ նպատակ, քան ցեղասպանության պարզ ճանաչումը։ Այս համատեքստում «արդարություն» բառը ներառում է մի շարք վնասների փոխհատուցում՝ պահանջելով վերականգնել և վերադարձնել բոլոր կողոպտված գույքը, առգրավված կալվածքները և գրավյալ տարածքները: Թուրքիայի առաջ ավելի համապարփակ պահանջներ դնելիս, նախագահ Սարգսյանը հայտնեց իր համոզմունքը, որ կգա այն օրը, երբ Թուրքիայի ղեկավարները կընդունեն իրենց նախնիների կողմից իրագործված զանգվածային հանցագործությունների փաստը: «Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությա¬ն հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտե¬ցումները Հայոց ցեղասպանության հանդեպ։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում։ Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»: Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն հավանաբար չհասկանալով նախագահ Սարգսյանի կողմից «արդարության» պահանջի հեռանկարային հետևանքները՝ զայրացած արձագանքեց ՀՀ նախագահի խոսքերին։ Բաղըշն մեծամտորեն նշեց. «Ոչ մեկը չի կարող ծնկի բերել թուրք ժողովրդին։ Ընդհակառակը, թուրք ժողովուրդը շատ լավ գիտի, ինչպես ծնկի բերել նման անգիտակից հայտարարություններ անողներին»։ Ես լրիվ կողմնակից եմ նախագահ Սարգսյանի՝ Թուրքիայի նկատմամբ պահանջատիրական նոր մոտեցմանը։ Ես իմ հոդվածներում, ելույթներում, հարցազրույցներում և առանձին հանդիպումների ժամանակ բազմիցս կոչ եմ արել Հայաստանի ղեկավարներին, որպեսզի նրանք Թուրքիայից պահանջեն «արդարություն», այլ ոչ թե պարզապես Հայոց ցեղասպանության ճանաչում։ Այս թեմայով իմ հոդվածներից մեկը՝ «Ցեղասպանության ճանաչումը և արդարության պահանջը», անցյալ տարի լույս է տեսել Լոս Անջելեսի «Loyola» իրավաբանական համալսարանի «Միջազգային և համեմատական իրավունքի պարբերաթերթ»-ի մեջ: Նախընտրելի է, որ Հայաստանը Թուրքիային ներկայացնի իր պահանջները «արդարության» տեսանկյունից՝ խուսափելու համար հզոր և սպառնալից հարևանից պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնելու վտանգից։ Այնուամենայնիվ, «արդարության պահանջը» ծածկագիր է կամ սղագրություն է Թուրքիայից համապարփակ հայկական պահանջների։ Նույնիսկ Թուրքիայի ժխտողական ղեկավարները չեն համարձակվի վիճարկել «արդարության» համընդհանուր ընդունված հասկացությունը, որն ամրագրված է օրենքի գերակայության, հատկապես, միջազգային իրավունքի հիման վրա։ Թեև Մարսելում նախագահ Սարգսյանի խոսքերը բարձր գովասանքի են արժանի, մնում է տեսնել, թե ինչպես է կյանքի կոչվելու Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջելու այս նոր հայեցակարգը։ Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայից արդարություն պահանջելու ուղղությամբ։ Արդյո՞ք Հայաստանը կպաշտպանի սփյուռքի հայկական համայնքների կողմից ԱՄՆ և եվրոպական դատարաններում Թուրքիայի դեմ բերված դատավարությունները՝ պահանջելով Ցեղասպանության զոհերի կորուստների փոխհատուցումը կամ արդյո՞ք Հայաստանը կնախաձեռնի իր սեփական դատավարությունը Թուրքիայի Հանրապետության դեմ Համաշխարհային դատարանում։
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.