Անցյալ շաբաթ մեծ խառնաշփոթ ստեղծվեց թուրք հասարակության մեջ, երբ վարչապետ Էրդողանն անսպասելիորեն ներողություն խնդրեց 1930-ական թվականներին Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի կոտորածների համար, որի մասին մինչ այժմ արգելված էր խոսել:
Քրդերի կոտորածների և հայերի ցեղասպանության միջև մի քանի բացահայտ նմանություններ կան: Ապստամբությունը ճնշելու քողի ներքո Թուրքիայի կառավարությունը Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ հրամայեց սպանել և տեղահանել այժմ որպես Թունջելի հայտնի Դերսիմից տասնյակ հազարավոր ալևի քրդերի: Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին և թունավոր գազեր բաց թողեցին լեռնային քարանձավներում պատսպարված քրդերի վրա:
Ճակատագրի հեգնանքով, ռմբակոծություններին մասնակցում էր Սաբիհա Գյոքչենը՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն, ով Աթաթուրքի կողմից որդեգրված մի հայ որբուհի էր: Գյոքչենն անգիտակցաբար մասնակից եղավ ոչ միայն քրդերի, այլ նաև 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ եղած և Դերսիմի մեկուսացած շրջանում ապաստանած իր ազգակիցների ոչնչացմանը:
Դերսիմի կոտորածների անակնկալ ճանաչմամբ Էրդողանը ոչ թե անկեղծ ցանկություն ուներ ջրի երես հանել պետության կողմից իրականացված հանցագործությունը, որը թաքցվում էր երկար տարիներ, այլև նպատակ ուներ վարկաբեկել իր հակառակորդ քաղաքական մրցակցին՝ Քեմալ Քըլըչդարօղլուն, ում գլխավորած Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ԺՀԿ) կանգնած էր իշխանության գլխում քրդերի նկատմամբ իրականացված վայրագությունների ժամանակ:
Էրդողանը խորամանկորեն հաջողեց ձեռք բերել մեծ հասարակական համակրանք, մասնավորապես, երբ Քըլըչդարօղլին, որպես բնիկ Դերսիմցի, կորցրած լինելով իր ընտանիքի շատ անդամների, մերժեց շրջել ԺՀԿ-ի երկարամյա մոտեցումը և բացահայտել թաքցված կոտորածները:
Տեսնելով իր մրցակցին ավելի մեծ հարված հասցնելու հնարավորություն` վարչապետ Էրդողանը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ` պետական արխիվներից ի հայտ բերելով մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ներկայացնում էին քուրդ տղամարդկանց նկատմամբ իրականացված դաժան խոշտանգումների մանրամասները, կանանց բռնաբարություններն ու երեխաների անդամահատումը: Մի թատերական ժեստով նա պատռեց Դերսիմի կոտորածներին նվիրված կառավարության կեղծ զեկույցը:
Ի պատասխան Էրդողանի հարձակումներին՝ Քըլըչդարօղլուն վերջապես հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ: Թեև Քըլըչդարօղլուն չէր ճանաչել Դերսիմի ջարդերը, այնուամենայնիվ նա հայտարարեց, որ ներողություն խնդրելը բավարար չէ: Նա Էրդողանից պահանջեց բացահայտել այս հարցի առնչությամբ արխիվում գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերը և վերադարձնել քրդերից առգրավված գույքը:
Վարչապետի անակնկալ ներողությունը Թուրքիայի ներսում մեծ բանավեճի առիթ դարձավ: ԶԼՄ-ների որոշ մեկնաբաններ Էրդողանի կողմից Դերսիմի կոտորածների ճանաչումը դիտեցին որպես ոչ միայն միլիոնավոր ալևի ընտրողների կողմից Քըլըչդարօղլուն ցուցաբերած աջակցությունը խոչընդոտելու, այլ նաև Աթաթուրքի ժառանգությունը արժեզրկելու փորձ: Այլ վերլուծաբաններ հույսի նշույլներ էին տեսնում, որ Էրդողանը պատրաստվում է ճանաչել Թուրքիայի պատմության մյուս մութ դրվագները` ներառյալ Հայոց ցեղասպանությունը:
Քըլըչդարօղլու իր հերթին փորձեց Էրդողանին վարկաբեկել՝ մեղադրելով նրան, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նույնացնելով նրա մտածելակերպը սփյուռքահայերի մտածելակերպի հետ: Էրդողանն անմիջապես հակադարձեց` ընդունելով այդպիսի համեմատությունը որպես վիրավորանք իր անձի նկատմամբ, խստորեն հանդիմանեց և զգուշացրեց իր քաղաքական հակառակորդին, որ նման զուգահեռներ չանցկացնի:
Էրդողանի ռասիստական արձագանքը լավ չընդունվեց նրանց կողմից, ովքեր պնդում էին, որ «հրաշագործ ջին է դուրս եկել շշից»՝ հուսալով, որ քրդերին ուղղված վարչապետի ներողությունը նախադեպ կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը վերջնականպես ճանաչելու համար: Դերսիմի կոտորածների ուղղությամբ վարչապետի կողմից արված աղավաղված հայտարարություններն ուշադիր ուսումնասիրելիս՝ չես կարող չնկատել ահավոր նմանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուքիայի ժխտողական տեսակետերի հետ: Դրանք են՝
1) նվազեցնել քրդերի զոհերի քանակը տասնյակ հազարավորներից մինչև 13,800-ի,
2) քրդերի ջարդերը նկարագրել պարզապես որպես «սպանություն» կամ «դեպքեր»,
3) «սպանությունների» մեղքի բաժինը գցել ավելի շուտ հակառակորդ քաղաքական կուսակցության վրա, քան Թուրքիայի պետության,
4) ոչ մի փոխհատուցում չառաջարկել քուրդ զոհերի ժառանգներին:
Բոլոր նրանք, ովքեր միամիտ հույսեր են փայփայում, որ Էրդողանը շուտով հանդես կգա նմանատիպ ներողությամբ Հայոց ցեղասպանության նկատմամբ, վստահաբար պիտի հուսախաբվեն: Իրականում, Թուրքիայի ներողությունը ավելի շուտ կվնասի հայկական հարցին, քանի որ այն կհուսալքի որոշ հայերի, որպեսզի նրանք Թուրքիայից փոխհատուցում պահանջեն, կապակողմնորոշի միջազգային համայնքին՝ ստիպելով նրանց մտածել, որ հայերի պահանջներն այժմ ամբողջությամբ բավարարված են, և դրանով հայերը կզրկվեն իրենց ազգային դատին հետագա քաղաքական աջակցություն ստանալուց:
Ավելին, եթե Էրդողանը ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար, ապա միջազգային համայնքը նրա գովքը կհյուսի, կառաջադրի նրա թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի և կաջակցի Եվրոպական Միությանը Թուրքիայի թեկնածությանը:
Միջազգային համայնքը պետք է ավելի շուտ պահանջի, որ Էրդողանն ամբողջությամբ ճանաչի հայերի, ասորիների, հույների և քրդերի ցեղասպանությունը, հանդես գա անկեղծ ներողությամբ, առաջարկի փոխհատուցում և վերադարձնի առգրավված կալվածքները միլիոնավոր անմեղ զոհերի ժառանգներին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- 14:10Հենրի Քիսինջերը Արեւմուտքին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռուսական ուժերին ջախջախիչ պարտության մատնելու փորձերը
- 11:10Ադրբեջանի վարչապետը բողոքել է Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացակայությունից
- 13:10Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից. Անտոնիու Գուտերիշ
- 14:10Տնտեսական ինքնասպանություն է. Պուտինը՝ ռուսական նավթից և գազից հրաժարվելու մասին
- 15:10Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրության» շարժման
- 14:10Մակրոնն ինձ առաջարկել է զիջել Ուկրաինային ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը. Զելենսկի
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
- 14:10Ալիևը Շուշիից պատասխանել է Փաշինյանի Ստեփանակերտի հայտարարությանը. «Ղարաբաղն Ադրբեջանն է»
- 13:10Չնայած ընդդիմության ցույցերին՝ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվել հարաբերությունների կարգավորումից. Ադրբեջանի ԱԳՆ
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդդեմ Հայաստանի ընդդիմության
25.05.2022 | 15:10
25.05.2022 | 14:10
25.05.2022 | 13:10
25.05.2022 | 12:10
25.05.2022 | 11:10
24.05.2022 | 13:10
24.05.2022 | 12:10
24.05.2022 | 11:10
24.05.2022 | 10:08
23.05.2022 | 15:10
23.05.2022 | 14:10
23.05.2022 | 13:10
23.05.2022 | 12:10
23.05.2022 | 11:10
21.05.2022 | 15:13
21.05.2022 | 14:10
21.05.2022 | 13:10
21.05.2022 | 12:10
21.05.2022 | 11:10
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.