Նոյեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Դանիա: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարի այցելության օրակարգի առաջին կետն էր Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Այնուհետև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը կտրեցին կարմիր ժապավենը:
Ելույթ ունենալով բացման արարողությանը` նախարար Նալբանդյանը նշել է. «Բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` մենք նաև բարձրաձայնում ենք մեր հավակնությունն որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու երկկողմ հարաբերությունները»:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է հայ-դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին դանիացի միսիոներների կողմից հայ գաղթականների և որբերի հանդեպ ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դեսպանությունն իր լուրջ ներդրումը կունենա բարեկամ Դանիայի հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում:
ՀՀ դեսպանության բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը: Իր խոսքում նախարար Վամենը նշել է, որ սա յուրահատուկ օր է, քանի որ դեսպանություններ ամեն օր չեն բացվում, իսկ վերջին անգամ Կոպենհագենում նման իրադարձություն տեղի էր ունեցել 2007թ.: Նա բարձր է գնահատել Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը: Նիկոլայ Վամենն ևս իր խոսքում անդրադարձել է հայ-դանիական պատմական կապերին, դանիացի միսիոներների մարդասիրական գործունեությանը, գոհունակություն հայտնել այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն:
- 15:101918 թվականի Ադրբեջանի Հանրապետության հիմնադիրը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ
- 13:10Իրական ընտրությունը ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու
- 11:10Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
- 15:10ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ հավերժական կոնֆլիկտի մեջ լինելու անխուսափելիությունը շարունակաբար սերմանվել է մեր ժողովրդին կեղծ-ազգայնական ուժերի կողմից։
- 13:10Եվրոպան թելադրում է, ՌԴ-ն՝ վերահսկում
- 10:08«Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք». ԱԳՆ շենքը դեռ շրջափակված է
- 15:10Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
- 14:10Փաշինյանն է հրահրել այս պարտվողական պատերազմը՝ ազատվելու Արցախի «բեռից»
- 13:10Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը կկորի, եթե գնա զիջումների Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով
- 15:13Խորհուրդ կտայի՝ «լալկվեն», ոչ թե «հանգիստ նստեն տեղները». Սեյրան Օհանյան
25.05.2022 | 15:10
25.05.2022 | 14:10
25.05.2022 | 13:10
25.05.2022 | 12:10
25.05.2022 | 11:10
24.05.2022 | 13:10
24.05.2022 | 12:10
24.05.2022 | 11:10
24.05.2022 | 10:08
23.05.2022 | 15:10
23.05.2022 | 14:10
23.05.2022 | 13:10
23.05.2022 | 12:10
23.05.2022 | 11:10
21.05.2022 | 15:13
21.05.2022 | 14:10
21.05.2022 | 13:10
21.05.2022 | 12:10
21.05.2022 | 11:10
20.05.2022 | 15:10
20.05.2022 | 14:10
20.05.2022 | 13:14
20.05.2022 | 12:10
20.05.2022 | 11:10
19.05.2022 | 14:10
19.05.2022 | 13:10
19.05.2022 | 12:10
19.05.2022 | 11:10
18.05.2022 | 15:10
18.05.2022 | 13:10
18.05.2022 | 12:28
18.05.2022 | 11:10
17.05.2022 | 14:10
17.05.2022 | 13:10
17.05.2022 | 12:10
16.05.2022 | 15:10
16.05.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.