Վերջին շրջանին իրերայաջորդ որոշ լրատվություններ հատկանշվելով ուշագրավությամբ դուրս կու գան սովորական լրահոսեն եւ իրենց վրա կկեդրոնացնեն վերլուծական լուսարձակներ:
Քարվաճառը Վարդենիսին կապող մայրուղիի ծրագիրը, ապա Ազրպեյճանահայոց համագումարեն բխած Զանգելանը 30 հազար բնակչությամբ բնակեցնելու որոշումը եւ վերջապես Բագարան նոր քաղաքի կառուցման հայտարարությունը: Երեք լրատվություններն ալ կվերաբերին ազատագրված տարածքներուն. թեեւ առաջինի պարագային հստակ է պետական նախաձեռնությունը, մինչ մյուս երկուքը կապված են Ազրպեյճանահայերու համագումարին: Առ այդ, ենթադրության սահմաններուն մեջ կմնա պետական ներշնչումներ ունեցած ըլլալու տեսությունը:
Որոշ առումով, առանց արդարացնելու անշուշտ, հասկնալի էր պաշտոնական կողմին լռությունը կամ կրավորականությունը ազատագրված տարածքներու վերաբերյալ ծրագիրներուն նկատմամբ. մերթ ընդ մերթ նաեւ` հնչած ուղղակի անհամաձայնությունը: Պաշտոնական կամ հրապարակային հայտարարություններու պարագային ավելին ակնկալելը կրնար մեկնաբանվիլ առավելապաշտությամբ: Այնքան ատեն, որ պաշտոնական Երեւանը բանակցության սեղանին վրա քննարկելի կդարձներ տարածքներու վերադառնալիությունը, ապա պետական ծրագիրներ նույն այդ տարածքները բնակեցնելու առումով կրնային դիտվիլ բանակցության մոտեցումներուն հակասող քայլեր: Այս հաստատումը անշուշտ հիմնավորելու կամ արդարացնելու չի միտիր որդեգրված կրավորականությունը, այսուհանդերձ կրնա բացատրել պետության կեցուածքի չհայտարարված տրամաբանությունը:
Հիմա սակայն, նման մայրուղիի կառուցումը կնախանշե բանակցություններուն համար օգտագործելի տարբեր ռազմավարություն մը: Ի վերջո Քարվաճառ-վարդենիս մայրուղին ռազմավարական նշանակություն ունի ազատագրված տարածքը հայրենական կարեւոր շրջանին կապելու ուղղությամբ:
Ճիշդ է նաեւ, որ Ազրպեյճանահայոց համագումարեն բխած հայտարարությունները շատ հավակնոտ ծրագիրներու կվերաբերին եւ շեփորահարումներով կարծարծվի՛ն հրապարակային քննարկումներուն ընթացքին: Եւ բնական է, որ սուր քննադատություններ երեւին մամուլին մեջ` նախատեսելու համար, որ նոր ուրվական քաղաքներ կառուցելու ծրագիրներ աղմկարարություն կստեղծեն պարզապես:
Հարցը միայն այդ չէ սակայն: Անկախ այս ծրագիրներու իրագործելիութենեն կամ անիրատեսականութենեն (կխոսվի հինգ տարվան ընթացքին 3.5 միլիառ տոլարով 100 հազար բնակիչով 20 հազար աշխատատեղի ունեցող քաղաք կառուցելու մասին) նոր մոտեցում ցուցաբերելու փաստը կա այս բոլորին մեջ. նախ` միջազգային օրինաչափություններուն ընդառաջ շարժելով ազրպեյճանահայության իրավունքի սահմաններուն մեջ ներկայացնելու խնդիրը, ապա ազրպեյճանահայության վերադարձի իրավունքը անվիճելի նկատելու եւ այդպես ներկայանալու միջազգային ընտանիքին: Լրատվություններուն մեջ չի նշվիր, այսուհանդերձ այստեղ կա լուռ մոտեցում միջազգային կառույցներեն գաղթականներու վերադարձին համար նպաստներ ստանալու: Այսինքն այն, ինչ որ Ազրպեյճանը կկատարե տարիներ շարունակ` դիմելով միջազգային կառույցներուն:
Այս հարցի արծարծումը ինքնին բանակցություններուն ընթացքին կրնա օգտագործելի խնդիրի վերածվիլ ազրպեյճանցի գաղթականներու տունդարձի պահանջին դիմաց հայ գաղթականներու վերադարձի իրավունքի ուշացած արծարծումով:
Զանգելանը կբնակեցվի՞ 30 հազար ազրպեյճանահայով կամ 100 հազարնոց Բագարանը կշնչե՞, թե՞ ոչ, քննարկելի է: Ենթադրելի է, սակայն, որ ազրպեյճանահա գաղթականներու վերադարձի իրավունքը ավելի հաճախ կդրվի բանակցային սեղանին վրա: Իսկ հաստատը` Քարվաճառ-վարդենիս մայրուղիին կառուցումն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.