«Պատերազմի տարիներին տնտեսական աճ ստացած կառավարության հրաժարականն էին պահանջում՝ անընդունելի համարելով ժողովրդի կենսապայմանների վատացումը, իսկ մեր ֆինանսների նախարարն ասումա՝ բա որ Պորտուգալիայի գյուղերում բերքը լավ չլինի, ո՞նց բյուջեն կկատարեմ: Սա հանրությանը ձեռ առնել է: Բացարձակ պատկերացում տնտեսության մասին չունի, մտածում է միայն իր հետույքն ապահովագրելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրատն Բագրատյանը`ավելացնելով . «Երկու օր առաջ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու ներկայացուցիչը հայտարարեց, որ գյուղատնտեսությունում աճը եղել է 15 տոկոս, այսինք 15 տոկոս ֆիզիկապես ավելի մթերք է արտադրվել՝ պարոն Բախշյանի հայտարարությունն է: Երկրի բնակչությունն այս տասը ամսում 3 տոկոսով պակասել է: Ոնց կարող է մթերքի ծավալի ավելացման և բնակչության պակասելու հետ մեկտեղ բերքի գները բարձրանային 14 տոկոսով: Ես կոչ եմ անում ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին աշխատանքից վտարել ԿԲ տնօրենին, վարչապետին և ֆինանսների նախարարին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ազգային եկամտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ: 2012-ը բերքառատ տարի է լինելու հարուստների համար: Աղքատացումը շարունակվելու է:
Նա համոզված է, որ եկող տարի ոչ թե տասը տոկոսով բարձրանալու, այլ հինգ տոկոսով նվազելու են կենսաթոշակները. «Թոշակները կբարձրանան տասը տոկոս, բայց չէ՞ որ գներն էլ տասնհինգ տոկոս կավելանա, իսկ թոշակառուներին հենց պարենի գնաճն է վերաբերում: Այսինքն ՀՀԿ-ն գալիս է և ասում է թոշակառուներին, որ հինգ տոկոս վատ կապրեն»,- ասաց նա:
«Երեկ չէ առաջին օրը փոխանակ վարչապետը վերլուծեր տնտեսական վիճակը, ինչ զարգացումներ են սպասվում, և ազնվորեն ասեր, թե ինչ հարցեր են լուծվելու այդ բյուջեով, փոխարենը տեղի ունեցավ մի ելույթ, որտեղ նորից լսեցինք թիրախների մասին, ռիսկերի ապահովագրման մասին: Ի դեպ ասեմ, որ էս տերմինալոգիան, որը հաճախ օգտագործվում է ֆինանսների նախարարի և Կենտրոնական բանկի կողմից, պրիմիտիվ տերմինաբանություն է, որևէ կոմերցիոն բանկի վարկային աշխատողին բնորոշ»:
Նրա խոսքով՝ ազգային եկամտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է ավելանալ: 2012-ը բերքառատ տարի է լինելու հարուստների համար: Աղքատացումը շարունակվելու է:
«Այն տպավորությունն ունեմ, որ վարչապետը և Կենտրոնական բանկի նախագահը «թիրախ, սոցիալական ռիսկերի ապահովագրություն, լիկվիդայնություն» բառերից այն կողմ ոչինչ չգիտեն: Հասարակ մակրոտնտեսական տրամաբանությամբ հենց հարուստներն են մի քիչ ավելի լավ ապրելու, որովհետև ունենալու են ավելի շատ եկամուտ, քան գնաճն է»,- նշեց Բագրատյանը:
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
18.06.2022 | 12:10
18.06.2022 | 11:10
17.06.2022 | 15:10
17.06.2022 | 13:10
17.06.2022 | 12:10
17.06.2022 | 11:10
16.06.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.