Ինչպես տեղեկացնում է ՀՀ Դատախազության պաշտոնական կայք-էջը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է խարդախություն կատարելու և առևտրային կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Ի. Գևորգյանը 2010թ. հուլիսից մինչև 2010թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ս. Թազիյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 166 775 568 դրամ գումար, ինչպես նաև առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողներին տվել են 3 525 000 դրամ առևտրային կաշառք:
Ըստ քրեական գործի նյութերի` ՀՀ կառավարության «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» 30.10.2008թ. թիվ 1330-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող ֆիզիկական անձանց կողմից ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով մինչև 2010թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են տարածքային հարկային տեսչություններ և ստացել կտրոնների վրա արտացոլված գործարքի լրիվ արժեքի մեկ տոկոսի չափով վճարվող բոնուսային գումար:
Հետագայում ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնների դիմաց բոնուսների վճարման գործառույթն իրականացվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքների կողմից:
Ի. Գևորգյանը մինչև 2010թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում տարածքային հարկային մարմիններում և մի շարք փոստային բաժանմունքներում անձամբ իր անձնագրով հանձնել է հավաքած ՀԴՄ կտրոնների խմբաքանակներ և ստացել բոնուսային գումարներ: 2010թ. հուլիսին Ի. Գևորգյանը չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի հասնող բոնուսային գումարների` խարդախության եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Ս. Թազիյանի հետ` ընդգրկվելով այդ նպատակով ստեղծված կազմակերպված կայուն խմբում:
Իրենց անձը քողարկելու և չբացահայտվելու նպատակով Ի. Գևորգյանը դիմել է իր ուսանող ընկերներին և ՀԴՄ օրինական կտրոններ հանձնելու պատրվակով խնդրել նրանց տարբեր քաղաքացիներից անձնագրերի պատճեներ հավաքել: Վերջիններս օգտագործելով իրենց մտերմական, ընկերական և հարազատական կապերը, հավաքել են շուրջ 200-ից ավելի քաղաքացիների անձնագրերի պատճեներ: Իսկ Ի. Գևորգյանը որոշ քաղաքացիների շահագրգռելու համար յուրաքանչյուր պատճեի համար վճարել է 500-1000 դրամ:
Բացի այդ, Ի. Գևորգյանը Ս. Թազիյանից ստացել է տարբեր կազմակերպությունների 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում ելքագրված և այդ ընկերությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ: Ապա դրանք ընդգրկելով այլ կազմակերպությունների կողմից ելքագրված օրինական ՀԴՄ կտրոնների խմբաքանակներում` նախապես հավաքված անձնագրերի պատճեներով հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի փոստային բաժանմունքներ և խարդախությամբ հափշտակել բոնուսային գումարներ:
Վերջիններս, տեղյակ լինելով, որ ըստ սահմանված կարգի բոնուսային գումարները «Հայփոստ»-ի բաժանմունքներից ստանալու համար ենթակա են վճարման անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պայմաններում, «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի փոստային բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել և որպես առևտրային կաշառք տվել են ընդհանուր առմամբ 3 525 000 դրամ գումար:
Արդյունքում խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել են ՀԴՄ կեղծ կտրոններ պարունակող կտրոնների խմբաքանակների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 166 775 568 դրամ բոնուսային գումար:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ի. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 200-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Ս. Թազիյանը նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ փոստային բաժանմունքների պատասխանատու անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.