Միգրենը հայտնի է մարդկությանն ավելի քան 3000 տարի: Հին եգիպտացիների պապիրուսներում հայտնաբերվել են միգրենոզ նոպաների, ինչպես նաև այդ հիվանդության համար օգտագործվող դեղամիջոցների նմուշների նկարագրություն: Չնայած դրան, մինչև հիմա միգրենի ախտածնության շատ կողմեր գաղտնիք են մնում: Միգրենով տառապող հայտնի մարդկանցից են Կեսարը, Է.Կանտը, Զ.Ֆրեյդը: Միգրենն ըստ հաճախականության լարվածության գլխացավերից հետո երկրորդն է:
Միգրենի ախտորոշման չափորոշիչները տրված են գլխացավն ուսումնասիրող Միջազգային ասոցիացիայի կողմից 1988թ.:
— 4-ից 72 ժամ տևող նոպայաձև գլխացավ;
— Գլխացավն ունի գոնե երկու հետևյալ բնութագրերը` գլխավորապես միակողմանի տեղակայում, կողմերի հաջորդում, հազվադեպ երկկողմանի, պուլսացող բնույթ, միջին կամ զգալի ինտենսիվություն (խանգարում է առօրյա գործունեությունը), ուժեղացումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ;
— Գոնե մեկ ուղեկցող ախտանիշի առկայություն` սրտխառնոց, փսխում, լուսավախություն, ֆոնոֆոբիա:
Առանձնացնում են միգրենի երկու ձևեր` առանց աուրայի միգրեն (հասարակ միգրեն) և աուրայով միգրեն (ասոցիացված միգրեն): Հասրակ միգրենը ավելի հաճախ է դիտվում` դեպքերի 80%-ում: Այն արտահայտվում է վերևում նկարագրված ցավային համախտանիշով: Աուրայով միգրենը համեմատաբար հազվադեպ է` դեպքերի 20% ում: Այս ձևի ժամանակ ցավային տիպիկ նոպայից առաջ կամ դրա գագաթնակետում զարգանում է աուրա` ի հայտ են գալիս զիգզագ, կայծեր, կայծակնային առկայծումներ հիշեցնող տեսողական խանգարումներ, որոնք տարածվում են աջ և ձախ տեսադաշտեր: Միգրենոզ աուրայի ժամանակ կարող է զարգանալ հեմիպարեզ (հեմիպլեգիկ ձև), ակնաշարժ խանգարումներ (օֆթալմոլոգիկ ձև), կարող է զարգանալ մի աչքի կուրություն (ռետինալ ձև) և այլն: Միգրենոզ աուրայի առանձնահատկությունը դրա ախտանիշների կարճատևությունն (60 րոպեից ոչ ավել) ու լրիվ դառնալիությունն է` միջնոպայական շրջանում հիվանդի մոտ բացակայում են նյարդային համակարգի ախտահարման ինչպես կլինիկական, այնպես էլ հարկլինիական նշանները:
Միգրենը ժառանգականորեն պայմանավորված հիվանդություն է, որի ընթացքի վրա ազդում են արտաքին և ներքին գործոնները:
Միգրենի պաթոգենեզը շատ բարդ է, դրա շատ մեխանիզմներ դեռ մինչև վերջ հետազոտված չեն: Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ ուղեղային մեխանիզմներն առաջատար են միգրենոզ նոպայի առաջացման մեջ: Միգրենով տառապող հիվանդի մոտ ենթադրվում է գենետիկորեն պայմանավորված հակա- և նոցիցեպտիվ համակարգերի փոխհարաբերության փոփոխությանը հանգեցնող` վերջինիս վրա ազդեցության իջեցմամբ, լիմբիկո-ուղեղաբնային դիսֆունկցիայի առկայություն: Նոպայից առաջ տեղի է ունենում ուղեղային ակտիվացիայի մակարդակի աճ, ապա դրա իջեցում ցավային հարվածի ժամանակ: Միաժամանակ տեղի է ունենում այս կամ այն կողմի տրիգեմինո-վասկուլյար համակարգի ակտիվացում, որով պայմանավորված է հիվանդության հեմիկրանիալ բնույթը: Հայտնի է սերոտոնինի հատուկ դերը միգրենի ժամանակ: նոպայից առաջ ուժեղանում է թրոմբոցիտների ագրեգացիան, դրանցից անջատվում է սերոտոնինը, որը բերում է խոշոր զարկերակների և երակների նեղացմանը և մազանոթների լայնացմանը (նոպայի առաջին փուլի զարգացման կարևոր գործոնը): Հետագայում երիկամներով սերոտոնինի ուժեղացված արտահանման շնորհիվ, դրա պարունակությունն արյան մեջ իջնում է, որը, այլ գործոնների հետ մեկտեղ պայմանավորում է անոթների լայնացումն ու ատոնիան:
Այսպիսով, ցավը միգրենի ժամանակ մի շարք նեյրոգեն, անոթային, ինչպես նաև կենսաքիմիական գործոնների ազդեցության արդյունք է: Այս պրոցեսը ցիկլային է, դրա գենեզում առաջատար դերը ուղեղային մեխանիզմներին է:
Բուժումն իր մեջ ներառում է նոպայի դադարեցումը և միջնոպայական շրջանում կանխարգելիչ բուժումը: Ժամանակակից միջոցներին ներկայացվող հիմնական պահանջները արդյունավետությունը, անվտանգությունը, ազդեցության արագությունն է:
Միգրենի նոպան դադարեցնելու համար օգտագործում են 3 խումբ դեղամիջոցներ:
1-ին խումբը Միջին կամ թեթև ինտենսիվության նոպաների ժամանակ արդյունավետ կարող են լինել` պարացետամոլը, ացետիլսալիցիլաթթուն (ԱՍԹ) և դրա ածանցավորները, նուրոֆենը, ինչպես նաև խառը դեղամիջոցները` սեդալգին, պենտալգին, սպազմովերալգին: Այս խմբի դեղերի ազդեցությունն ուղղված է նեյրոգեն բորբոքման քչացմանը, ցավի մոդուլյտորների (պրոստագլանդիններ, կինիններ և այլ) սինթեզի ճնշմանը, ուղեղաբնի հականոցիցեպտիվ մեխանիզմների ակտիվացմանը: Դրանց նշանակման ժամանակ պետք է հիշել ԱՍԹ-ի նշանակման հակացուցումները` ստամոքս-աղիքային տրակտի հիվանդության առկայությունը, արյունահոսությունների նկատմամբ հակումը, սալիցիլատների նկատմամբ գերզգայնությունը, ալլերգիան, ինչպես երկարատև և առանց հսկողության ընդունման ժամանակ աբուզուսային ԳՑ-ի առաջացման հնարավորությունը:
2-րդ խումբը Դիհիդրոէրգոտամինի պրեպարատները (ռեդերգին, դիհիդրոէրգոտամին, դիհիդերգոտ) անոթի պատում տեղակայված սերոտոնինային ռեցեպտորների վրա ազդեցության շնորհիվ, օժտված են հզոր անոթասեղմիչ հատկությամբ, կանխարգելում են նեյրոգեն բորբոքումը և դրանով դադարեցնում են միգրենոզ գրոհը: Ամենաքիչ կողմնակի էֆեկտ ունի դիհիդերգոտ քթային սպրեյը: Այս պրեպարատի արժանիքը դրա կիրառման հարմարավետությունն է, ազդեցության արագությունը և բարձր արդյունավետությունը (նոպաների 75%-ը դադարում է 20-45 րոպեում):
3-րդ խումբը Սերոտոնինի սելեկտիվ անտագոնիստներն (իմիգրալ, զոմիգ, նարամիգ և այլն) են: Օժտված են ուղեղային անոթների սերոտոնինային ռեցեպտորների վրա ընտրողական ազդեցությամբ, կանխում են եռորյակ նյարդի վերջավորություններից P նյութի արտազատումը և նեյրոգեն բորբոքումը: Իմիգրանը կիրառվում է դեղահաբերով (100 և 50 մգ դեղահաբեր) և սրսկումների ձևով` 6մլ ենթամաշկային: Զոմիգը` 2,5 մգ դեղահաբեր: Կողմնակի ազդեցությունները` ծակոցի, ճնշման, մարմնի տարբեր հատվածներում ծանրության զգացում, դեմքի կարմրություն, հոգնածություն, քնկոտություն, թուլություն: Արդյունքը վրա է հասնում 20-30 րոպե, մաքսիմում 1 ժամ անց դադարում են ամենածանր նոպաները: Նարամիգը (2,5 մգ դեղահաբեր) օժտված է զոմիգի ազդեցության մեխանիզմին նման ազդեցությամբ, սակայն դրա կիրառումից ավելի քիչ է դիտվում միգրենոզ նոպաների վերադարձ:
Ներկայումս 2-րդ և 3-րդ խմբի պրեպարատները միգրենոզ նոպան դադարեցնող հիմային միջոցներն են:
Միջնոպայական շրջանի կանխարգելիչ բուժումը տարվում է ամսեկան 2 անգամ գրոհների հաճախականության դեպքում: Այդ դեպքում հարկավոր է 2-3 ամիս տևողությամբ կուրսային բուժում: Հազվադեպ միգրենոզ նոպաներով տառապող հիվանդներին բուժում ցուցված չէ: Կանխարգելիչ բուժման հիմնական խնդիրը նոպաների հաճախականության, ինտենսիվության իջեցումը` հիվանդների կյանքի որակի լավացումն է: Հիվանդության ժառանգական բնույթի պատճառով, հիվանդությունից լրիվ ապաքինում չի լինում:
Կանխարգելիչ բուժման համար օգտագործում են ոչ դեղորայքային բուժում, ինչպես նաև տարբեր ֆարմակոլոգիական միջոցներ: Որպես ոչ դեղորայքային մեթոդ կիրառում են թիրամինի սահմանափակ պարունակությամբ մթերքով` կարմիր գինի, պանիր, շոկոլադ, ընկույզ, ցիտրուսայիններ և այլն, դիետա: Թիրամինի ամինոթթուն ունի անոթասեղմիչ ազդեցություն և դրանով ունակ է սադրել միգրենոզ նոպան: Թիրամինի նկատմամբ գերզգայնության դեպքում, այս սննդամթերքի սահմանափակումը զգալիորեն կարող է իջեցնել միգրենոզ նոպաների հաճախականությունը: Կիրառում են փսիխոթերապիա; պարանոցային հատվածի վրա շեշտով մարմնամարզություն; օձիքային շրջանի մերսում; ջրային պրոցեդուրաներ; ասեղնաբուժություն: Միգրենի ժամանակ պոստիզոմետրիկ ռելաքսացիան ուղղված է պերիկրանիալ և ուսային գոտու մկանների երկրորդային մկանա-տոնիկ և միոֆասցիալ համախտանիշների արտահայտությունների քչացմանը: Միգրենի կանխարգելիչ բուժումը ներառում է տարբեր ֆարմակոլոգիական խմբերի պրեպարատներ, որոնք ընտրում են ինդիվիդուալ, հաշվի առնելով սադրիչ գործոնները, ուղեկցող հիվանդությունները, հուզա-անձնական առանձնահատկությունները, ինչպես նաև միգրենի ախտածին գործոնները: Կանխարգելիչ բուժման կուրսերն անցկացնում են նոպան դադարեցնող դեղամիջոցների հետ զուգակցված:
Ամենից շատ օգտագործում են β-բլոկատորներ (անապրիլին կամ օբզիդան): Անապրիլինի դոզան օրը 40-80 մգ է: Պրեպարատը կանխում է նոպայի զարգացումից առաջ դիտվող անոթների նեղացումը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.