Ամեն անգամ, երբ կրկեսի մոտով անցնելուց տեսնում եմ մարմնավաճառներին, մոտս հակասական զգացումներ են առաջանում՝ խղճահարություն, նողկանք …
Ամենահին մասնագիտության տեր մեր հայրենակցուհիները գոյատևում են ինչպես կարողանում են, և ես չէ, որ պիտի դատեմ նրանց: Նրանք իրենց մարմնի տերն են ու իրավասու են տնօրինել սեփական հայեցողությամբ, ուզում են վաճառել՝ թող վաճառեն: Բայց միևնույն է, կրկեսի մոտով էդ «վտանգավոր գոտին» անցնելը ամեն անգամ ինձ սթափեցնում է, ու որքան էլ լավ օրս լավը եղած լինի, մեկ է՝ չեմ կարողանում անտարբեր լինել ու չցնցվել…
Մարմնավաճառ ասելով մենք կին ենք պատկերացնում միանգամից: Բայց կան և տղամարդիկ, ավելի շուտ՝ երիտասարդ տղաներ, որոնք նույնպես մարմնավաճառությամբ են զբաղվում: Չէ, խոսքը գեյերի կամ տրանսների մասին չի, այլ հետերոսեքսուալ, «նատուրալ» ու «նորմալ» տղաների:
Վերջերս հանդիպեցի նրանցից մեկին սոցիալական ցանցում: Երիտասարդը կլիենտ էր «կպցնում», հավանաբար, քանի որ սկսեց հաճոյախոսություններով: Ընտրել էր ինձ տարիքիցս ելնելով: Հավանաբար անձնական կյանքիս ինֆորմացիան այն մասին, որ միայնակ եմ, դարձրել էր ինձ նրա հնարավոր թիրախներից մեկը: Իմանալով, որ լրագրող եմ, միանգամից փոխեց և´ զրույցի ոճը, և´ թեման.
— Իսկ չե՞ս ուզում գրես, թե ո՞նց են հարուստ, տարիքով կանայք օգտվում երիտասարդների ֆինանսական վիճակից ու սարքում իրանց անձնական օգտագործման «պուտանկեք»:
— Դու քո մասի՞ն ես խոսում, թե՞ պատմություն ես լսել:
— Ես էդքան խելք ունեի, որ չդառնայի, բայց այ ընկերոջս բախտը չբերեց: Բայց ես էլ կդառնայի, եթե ծնողներս ինձ չապահովեին մինիմալով:
Ու պատմեց պատմությունը: Բանակից վերադառնալով` դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն: Էնտեղ առաջարկել են վարորդ-մենեջերի (չգիտեի, որ էդպիսի մասնագիտություն կա. խմբ.) աշխատանք, սեփական մեքենայով, խոստանալով 200 000 դրամ` կես ամսվա համար, բայց փորձաշրջանն անցնելուց հետո: Մեքենան հավանել են, երիտասարդին նույնպես: Սկսել է աշխատել: Ուղևորները հարուստ կանայք էին հիմնականում, մեկ-մեկ տղամարդիկ: Ստեփանը (պայմ.) շատ ուրախ էր. բա ուրախ չլինե՞ր, բանակից եկավ ու միանգամից էդպիսի «չալաղաջ» գործ կպցրեց: Տանում էր նրանց Սևան, Գառնի — Գեղարդ, մի խոսքով՝ ուր ուզում էին, էնտեղ էլ տանում էր: Շատ կարճ ժամանակ անց, Ստեփանը զգացել է, որ կլիենտը՝ հիսունին մոտ մի տիկին, մտերմության նշաններ է ցույց տալիս, ինչ-որ նվերներ է անում:
«Դե, ի՞նչ կա էդտեղ որ, մտածեցի, սիրուն տղա եմ, ամեն ինչս տեղը, նա էլ երևի սիրահարվել ա: Գնացինք մի անգամ Սևան, մինչև գնալը դեռ գործակալությունում ասեցին, որ պիտի մնանք մի երկու օր Սևան, որ «չնեղացնեմ» կլիենտին: Գնացինք, հասանք տեղ: Կոնյակ, շամպանսկի, խորոված, ամեն ինչ, ինչ սիրտս ուզեր անում էր ինձ համար էդ կինը: Մի խոսքով` էդ կինն ինձ «կպցրեց»: Սիրուն կին էր, լավ պահպանված, խնամված: Դե, մտածեցի` տուրիստ ա էլի, «կայֆավատ» ըլնեմ իմ համար, մեկ ա գնալու ա: Մի խոսքով` հետ եկանք Երևան, էդ կնոջ հետ էի մի 10 օր: Կես ամիս փորձաշրջանս էլ անցել էր, էդ ընթացքում էլ նվերներ, էլ ռեստորաններ, ինչ շքեղություն ասես, որ ես չտեսա: Հետո գործակալությունում ասեցին, որ մի քանի օրից հետո էլի երկու կին են լինելու ու որ էլի Սևան ենք գնալու: Ես գոհ էի, ինչի՞ց պիտի դժգոհ լինեի որ: Համ գործ ա, համ հաճույք: Էս մեր սեքսի դիֆիցիտ երկրում, ուր աղջիկները կուսություն են իբր պահում, ինձ լյուբոյ ջահել կնախանձեր»:
— Բա ո՞նց եղավ հետո, ես դեռ ոչ մի մարմնավաճառություն չտեսա քո պատմածի մեջ: Երկու հասուն մարդու փոխադարձ համաձայնությամբ ինտիմ կապ է միայն:
— Ես դեռ չգիտեի ինձ ինչ ա սպասվում: Գործակալություն գնացի, քանի որ փորձաշրջանս ավարտվել էր, որ իմանամ, թե ո՞վ ա ինձ վճարելու, ասեցին, որ կլիենտները, եթե հավանել են: Ասեցին քո կլիենտին էլ հարցրու: Զանգեցի էդ կնոջը, քանի որ էդ օրը տեղ չուներ գնալու, իմ սենց ասած հանգստյան օրն էր, ասեց հանդիպենք խոսանք: Գնացի իրեն վերցրեցի կենտրոնից գնացինք ռեստորան: Մի քիչ նստեցինք, հետո մեզ միացան երեք համարյա էդ կնոջ տարիքի կին: Կլիենտս ականջիս փսփաց, թե՝ դու շատ լավն ես, ընկերուհիներս էլ քեզանից չէին հրաժարվի: Չգիտեի ինչ անեմ: Նեղացա, թողեցի գնացի:
Գնացի գործակալություն հաջորդ օրն ու ասեցի, բա սենց-սենց, չեմ կարա իրան էլ սպասարկեմ: Տղա էր գործակալության աշխատողը, ոնց կար, տենց էլ պատմեցի: Ինքն էլ ինձ որպես գաղտնիք ասեց, որ իրանց գործակալությունը,( ու ոչ միայն) տենց տղաներ է գտնում հարուստ կանանց սպասարկելու համար, ու սկզբից չեն ասում, թողնում են, որ սովորես ցոփությանը, զգաս ինչ ա քեֆիդ տվածին պես ապրելն, ու հետո տղաներն իրենք չեն կարողանում հրաժարվել էդ գործից: Ես հրաժարվեցի: Թքեցի էդ խոստացված 200 000-ի վրա էլ, ի վերջո, իմ կայֆին «տժժացել» էի»:
— Բա որ տենց կայֆ ու «տժժիկ» գործ ա, էլ խի՞ ես ընկերոջդ մասին ասում, որ բախտը չի բերել: Համ էլ մեր հասարակությունում տղամարդիկ «պուտանկեք» չեն ընկալվում, ի՞նչ պրոբլեմ կա: Եթե մարդն ընդունում ա, իրան ձեռ ա տալիս գործը՝ անում ա:
— Հասկանո՞ւմ ես, էդ տղան դառել ա ինվալիդ: Մենք հենց էդ գործակալությունում ենք հանդիպել ու ծանոթացել, պարզվեց ընդհանուր ծանոթներ ունենք, մի խոսքով հետո մտերմացանք: Էդ տղան, չհասկանալով ու ինձ չլսելով, որ էդ 200 000 դրամը, կամ էդ ավտոն (ինքը ավտո չուներ, իրան կլիենտն էր առել) իրան երջանկություն չեն բերի, սատանայի պայմանագիր կնքեց դրանց հետ: Ու էդ տղու հոգեկանը սկսեց նենց տակնուվրա լինել, որ ինքը վախենում է երիտասարդ աղջիկների հետ լինի, իրան թվում ա, որ ինքը պետք ա մենակ հաճույք պատճառի:
Որ նույն էդ կինը կարող ա իրա ընկերուհու ծնունդին էդ տղուն նվեր տա մի օրով «վեշի» տեղ:
Որ էդ տղու մոտ երբ չի ստացվում, մեծ չափաբաժին «Վիագրա» են խմացնում զոռով, դե հո մեքենա չի էդ տղան, ու հիմա դառել ա ինվալիդ, իրան խաղալիքի նման փոխել են մեկ ուրիշ գեղեցիկ ու անխելք երիտասարդի հետ: Ինքը հիմա իսկականից իմպոտենտ ա ու երիկամների պրոբլեմ ունի: Մեկ էլ ասել են, որ երեխա չի կարող ունենալ: Հիմա ստեղ չի, գնացել ա արտասահման, ու դժվար թե հետ գա Հայաստան, ուր կյանքը մարդուն սարքում ա «պուտանկա» ու ինվալիդ»:
— Ի՞նչ անեն մեր անփող երիտասարդները, որ էդպիսի թակարդի մեջ չընկնեն:
— Ամեն մարդ ի վերջո ինքն է ընտրում իր ճանապարհը, ուղղակի պետք ա հստակ պատկերացնեն, ինչի են գնում: Եթե ինչ-որ բարոյական սկզբունքներ են անտեսում, իրանց սրտին ու հոգուն դեմ են գնում, ունենում են հոգեկան տրավմաներ: Երբ դեմ են գնում մարմնի պահանջներին ու գերագնահատում են սեփական հնարավորությունները, կարան դառնան ընկերոջս նման ինվալիդ:
Ուզում եմ զգուշացնեմ անխելք ու անփող ջահելներին, որ զգույշ մնան ամառվա ընթացքում սնկերի պես աճող աշխատանքի տեղավորման գործակալություններից, երբ իրենց առաջարկում են անձնական մենեջերի, վարորդի կամ էսկորտի (ուղեկցորդ Լ.Վ.) աշխատանք` անսպասելի բարձր աշխատավարձով: Դա մի թակարդ է, որի մեջ շատ հեշտ ա ընկնել, ու որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ու կործանի տղու կյանքը:
Դա իրանց համար բիզնես ա՝ առնում են իրանց մարմինն ու հոգին, ու հետո ով ուզում ա իրանց՝ ծախում են: Բան չունեմ ասելու. Սա թրաֆիկինգ է, բայց քողարկված, իբր ոչ ոք իրենց չի ստիպում, չնայած հնարավոր է, որ տենց էլ ա լինում, անձամբ ես չեմ լսել, բայց մեկ ա՝ խաբեություն է…»
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Չգիտեմ ինչու ես համոզված եմ, որ տղան պատմում էր իր պատմությունը. տրամաբանորեն կարելի էր եզրակացնել, քանի որ շատ զգացմունքային էր նկարագրում ապրումները…
Նյութն ավելի ամբողջական դարձնելու համար որոշեցի հարցնել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքը «Վիագրա» պրեպարատի չարաշահման հնարավոր վնասների մասին: Նա ասաց, որ «Վիագրա» պրեպարատի կողմնակի էֆեկտների մեջ իրոք կարող են լինել այն բարդությունները, որոնց մասին խոսվում է պատմության մեջ: Նա խորհուրդ է տալիս անպայման խորհրդակցել բժշկի հետ, նախքան որևէ պոտենցիայի բարձրացմանը նպաստող դեղամիջոց ընդունելը: Բացի այդ «Վիագրա»-ն հակացուցված է այն անձանց, որոնք ունեն սիրտ-անոթային հիվանդություններ, երիկամների եւ լյարդի ֆունկցիայի խանգարումներ ու գլաուկոմա, ինչպես նաև արյան բարձր ճնշում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.