Այսօր քրեական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվեց թրաֆիկիկնգի գործը, որին մենք հետևում ենք: Հիշեցնենք, որ Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ ու Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նիստը սկսվեց ուշացումով: Նախագահող դատավորն Արմեն Դանիելյանն էր:
Այս նիստին կողմերը հանդես եկան ճառերով.
Մեղադրողը նշեց, որ հարկ է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավճիռը թողնել ուժի մեջ այն հիմնավորմամաբ, որ նախաքննության ժամանակ Գայանե Մելքոնյանը ընդունել է իր մեղքը: Նա անհիմն համարեց պաշտպան Ջուվանովայի նշած փաստերը, թե իր պաշտպանյալի վիճակը վատթարացել է ավելորդ քաշքշուկից: Չպատճառաբանված ու հիմնազուրկ համարեց Գ.Մելքոնյանի նույն գործով երկու անգամ դատապարտվելու պնդումը:
Ասաց, որ Հասմիկ Քարամյանը իր խոստովանական ցուցմունքում ևս ընդունել է իր մեղքը, նրա մեղավորությունն ապացուցված է տուժողների ու վկաների ցուցմունքներով, կան հեռախոսազանգերի համապատասխան վերծանումներ ևս: Ալեքսան Կիրակոսյանը ևս ընդունել է իր մեղքը, և նրա ցուցմունքում էլ կան մտացածին մտքեր. պատճառը` փորձել է խուսափել հետագա տույժերից: Ապացուցված փաստ է, որ Ալ.Կիրակոսյանը 2006 — ի կեսերին զանգ է ստացել քրոջից` Գոհար Կիրակոսյանից, ով Ալիկին ասել է, թե Աննա Հարությունյանին արտաքսել են Թուրքիայից , եթե կարող ես օգնի, սակայն նա չի կարողացել գործը գլուխ բերել: Պաշտպանների բերած այն փաստարկները, թե ժամանակագրական փոփոխություններ ու սխալներ են թույլ տրված (հունիս-հուլիս) ևս անհիմն են: Առերես հարցաքննման ժամանակ`2007թ. Մայիսի 25-ին, վկա Անժելա Գյուրջյանն ասել է, որ Ալիկը գիտեր, թե Աննան ինչի համար է գնում Թուրքիա և ճիշտ է այն, որ մինչև գնալը Աննան մնացել է Ալիկի տանը`Քանաքեռում: Այս ամենը Անժելան իր ձեռքով է գրել: Նա նաև իր խոսքում պնդել է, որ Վալյայից ու Հերմինեից անձամբ է իմացել, որ իրենց Գոհարի մոտ է ուղարկել Ալիկը, և որ նա հաստատ կապ ուներ քրոջ հետ: Բացի այդ` Աննան ու Ծաղիկը Անժելային ասել են, որ գնում են Ալիկի մոտ, քանի որ նա պիտի իրենց Թուրքիա ուղարկի: Պաշտպանները նշում են, որ վկաներ Ծաղիկ Մկոյանի, Ռեմիկ Մինասյանի ու Ռուզան Մովսիսյանի ցուցմունքները կապ չունեն Ալիկին առաջադրված մեղադրանքի հետ, սակայն, ըստ մեղադրողի, սրանք լուրջ հիմքեր են: Այս ամենից հետո ինչպե՞ս է ամբաստանյալը պնդում, թե ինքը կապ չունի քրոջ հետ: Վկա Ռուզան Մովսիսյանը ևս փաստել է այն, որ նրանք կապ են ունեցել, և որ ինքը ապրանք է բերել Թուրքիայից, որը Վանաձորից ուղարկել է Երևան: Ապրանքը պիտի վերցներ կամ Ալիկը կամ Ռեմիկը: Ալոյան Արտաշին է տվել և ասել. «Տա’ր, տու’ր Գոհարի եղբորը»:
Երբ մեղադրողն ավարտեց ճառը, պաշտպան Հոբոսյանը ոչինչ չասաց. խնդրեց մեղադրական եզրակացության գրավոր տարբերակը: Կ.Գրիգորյանը խոսքեր չէր գտնում լսածը վերլուծելու համար. «Ի՞նչ է նշանակում լսել է այս, լսել է այն, ապացույցներ չկան: Նշված ութ վկաներից չորսի ցուցմունքները կապ չունեն իմ պաշտպանյալի մեղադրաքի հետ: Նորից եմ կրկնում մեղադրական եզրակացությունը, մեղադրողի ճառը ամբողջությամբ հետ ու առաջ արված տարբերակով արտատպված է դատավճռից , նույնիսկ չեն էլ աշխատել վրան. գոնե կարդային: Հիմք չպետք է ընդունեն վկա Անի Մատինյանի ցուցմունքը, քանի որ նա չի պնդել իր նախնական ցուցմունքը, առերեսում չի եղել իր քեռու`Ալիկի հետ, և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ոչինչ չի կատարվել. անօրինական գործողությունների շարան է սա: Պարզ է` դատարանն օգնում էր մեղադրող կողմին, և այս ամենը չի կարող հիմք հանդիսանալ բողոքի մերժման համար: Ենթադրությունների վրա մեղադրանք ու դատավճիռ չեն կայացնում»:
Նիստը հետաձգվեց. դատավոր Դանիելյանն այդ ժամին նշանակված մեկ այլ նիստ ուներ:
Աննա Ալեքսանյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.