Այսօրվա ասուլիսում կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտնեց, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառված է 4220 անվանում անշարժ գույք, որից 703-ը դեռ չունի սեփականության իրավունքի պետական գրանցում:
2011թ.-ի առաջին կիսամյակում իրականացվել է 188 միավոր պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, 81 պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվել է անհատույց օգտագործման պայմանագիր և ապահովվել պետական գրանցումը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վարչությունն իրականացրել է համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի պատկանելիության ճշգրտմանն ուղղված աշխատանքներ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4220 անվանում պետական անշարժ գույքից 605-ը գտնվում են կառավարության համապատասխան որոշումներով համայնքներին հանձնված հողամասերի վրա:
Դրա հետ մեկտեղ վարչությունը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել 2010թ.-ի ֆինանսատնտեսական դիտարկումների հիման վրա շահույթով աշխատող 75 առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում առաջարկվել է ներդնել կորպորատիվ կառավարման կանոնագիրք:
Վարչությունը նպատակահարմար է գտնում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտը առաջնահերթ ներդնել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Գեոէկոնոմիկա» ընկերություններում (այս ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են արվում) ապա և էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ», առողջապահության նախարարության «Պրոֆ.Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» և արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերություններում:
Անդրադառնալով «Սևան» հյուրանոցի կառուցմանը` բանախոսը հավաստեց, որ այն կհասնի իր տրամաբանական ավարտին ( հիշեցնենք, որ հյուրանոցը 1996 թ. վաճառվել է «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությանը, որը պատկանում է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին):
Թեև պարտավորվել էին 5 տարվա ընթացքում կառուցել հյուրանոցը` այն մինչ այժմ կիսաքանդ վիճակում է:
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկություններով, Սևան հյուրանոցը պատկանում է Սամվել Կարապետյանին`Կալուգայի Սամոյին:
Երևանի Շահումյան հրապարակին հարող նախկին արդարադատության նախարարության շենքը, հրդեհվելուց հետո, վերածվել է ավերակի, իսկ դրա հարևան կառույցը՝ նախկին «Սևան» հյուրանոցը, երկար տարիներ ձեռքից ձեռք անցնելուց հետո, իր տարածքով եկել միացել է նախարարության կիսաքանդ շենքին. «Սևան» հյուրանոցի շարքում էր նախկին ԿԳ նախարարության շենքը: Հենց այս ամբողջ տարածքի սեփականատեր է դարձել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Այս տարածքը նա, այսպես ասած, «չենջ» է արել. արդարադատության նախարարության կիսաքանդ շենքի տարածքը գնելու փոխարեն՝ դրա դիմաց խոստացել է նոր շենք կառուցել Մելիք-Ադամյան փողոցի վրա, որտեղ, հավանաբար, պետք է տեղավորվի արդարադատության նախարարությունը: Այս շենքից տարածք կստանա նաև Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն քանի տարի է, տնվորի կարգավիճակով, հանգրվանել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում: Սակայն, այս պահին ո՛չ բարձրահարկ վարչական շենքի վերականգնման ավարտն է երևում, ո՛չ Շահումյանի հրապարակը կռնատ դարձնող կառույցի: Դե, Սամվել Կարապետյանն այն մարդը չէ, որին կարելի է ասել՝ աչքիդ վերևը հոնք կա. տարածքն իրենն է, շենքն իրենն է, երբ քեֆը տա՝ էն ժամանակ էլ կավարտի:
Դիմացը ամառ է. տարիներ շարունակ դատարկ ակնախոռոչների նման երևանցուն նայող կիսավարտ շինությունների ճակատագիրը կարծես այնքան էլ չի մտահոգում Երևանի քաղաքապետարանին: Ըստ լրատվական վարչության պետի՝ կիսակառույցներին հատկացվող ժամկետների լրանալուց հետո, շինության սեփականատերը կարող է դիմել քաղաքապետարան և ավելացնել ժամկետները: Տնտեսական ճգնաժամից հետո անավարտ շինությունների թիվը Երևանում անթույլատրելիորեն շատացել է: Առանց դրա էլ՝ կանաչ տարածքներից զրկված քաղաքը դարձել է փոշու ու կեղտի բույն: Սակայն քաղաքային իշխանությունները անզոր են, սեփականատերերը, որպես կանոն, այնպիսի ֆիգուրներ չեն, որոնց խաթրին կարողանա դիպչել քաղաքապետը:
- 15:10Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
- 14:10Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմի նկատմամբ
- 12:10Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ․ որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են,
- 11:10Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր. Հայաստանին կտրամադրվի 120 մլն դոլար
- 14:10Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 12:10ՔՊ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել
- 11:10Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Աբրահամյան
- 15:10Ի՞նչ է ասելու ՀՀ իշխանությունը, երբ Ալիևը մտնի Բերձոր ու դնի ադրբեջանական դրոշ
- 13:10Yandex — վարորդները նախազգուշացնում են՝ ծառայություն չեն մատուցելու՝ պահանջելով չեղարկել միջնորդավճարի բարձրացումը
- 15:10Հրատապ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան. Սուրեն Պարսյան
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.