«Սեռի պատճառով Հայաստանում հղիության ընդհատումը մեծ թիվ է կազմում։ Բոլոր դեպքերում հղիության ընդհատումը բացասաբար է անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա, հղիության յուրաքանչյուր ընդհատում կարող է լինել հղիանալու վերջին հնարավորությունը: Մարդկանց քմահաճույքի պատճառով ընդհատվում է մի պրոցես, որը թե ինչ հետևանքներ կունենա հետագայում չի կարող կանխատեսել նույնիսկ բժշկությունը», — այսօր լրագրողներին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Մարինա Ոսկանյանը: «Հղիության ընթացքում կինը կարող է երեք անգամ սոնոգրաֆիկ հետազոտություն կատարել մոր և պտղի վիճակը ստուգելու, այլ ոչ երեխայի սեռը ստուգելու համար»,- համոզված է նա:
Իսկ ինչու չասել, որ եթե մեր երկրում օրենք գործի ինչպես եվրոպայում այսինքն`հղիության արհեստական ընդհատումը, ոչ միայն քրեորեն պատժելի արարք համարվի, այլև պատժվի որպես այդպիսին, գուցե թե հարկ չլիներ մտածելու արգելք դնել երեխայի սեռը իմանալու հարցում:
Մինչդեռ սոցապ նախկին նախարար Կարինե Հակոբյանի կարծիքով՝ միշտ էլ Հայաստանում բարձր է եղել հղիության արհեստական ընդհատումների թիվը, դա վիճակագրությունն է փաստում: Նա պատճառը համարում է թե օրենսդրությունը, թե մարդկանց ոչ գիտակից վերաբերմունքը: «Օրենքին մենք դիմում ենք, երբ առկա է մեծ խնդիր, կարծում եմ, որ օրենքով պիտի արգելվի սեռի իրազեկումը ծնողին: Հայաստանը 1993թ. վավերացրել է ՄԱԿ-կոնվենցիան երեխաների պաշտպանության մասին, որով երեխայի իրավունքները գերակա են և առաջնային: Երեխան դեռ սաղմային վիճակում ունի իր իրավունքները»,- ասաց Հակոբյանը:
«Պետք է այս ոլորտում հետազոտություններ արվեն, պետք է թվերի միջոցով ապացուցենք մարդկանց խնդրի կարևորությունը: Գաղտնիք չէ, որ շատ գումար առաջարկելով կարող են երեխայի սեռն էլ իմանալ, կամ թե շատ են ուզում սեռի պատճառով ընդհատել հղիությունը, կարող են գումարով կաշառել, որ բժիշկը գրի, թե հիվանդի մոտ անոմալիա է և այդպիսով ընդհատի հղիությունը»,-ասում է Ոսկանյանը, մտահոգ, որ դա իր հերթին կբերի կոռուպցիայի աճ:
Ոսկանյանը իրավմամբ գտնում է, որ սեռի խտրականությամբ հղիության արհեստական ընդհատումները փոխում են դեմոգրաֆիական պատկերը. «Բնությունը միշտ գնում է ինքնակարգավորման, չի կարելի փոխել գետի բնական հունը, այն կարող է շատ ավելի մեծ բացասական հետևանքների բերել: Խնդիրը այդպիսով երկու կողմ ունի. երեխայի իրավունքների ոտնահարում և սեռական խտրականություն դեռ արգանդից»: Հակոբյանն էլ հավելեց. « Քանի դեռ պետական ծրագրերը մնում են դարակների վրա և չեն կիրառվում, նման խնդիրները կմնան օրակարգում»:
Չգիտես ինչու բանախոսները կարծում են, որ օրենքը կգործի, եթե հասարակությունն իսկապես ցանկանա: Սակայն որևէ օրենք հասարակության ցանկությամբ չէ, որ պիտի գործի, կամ չգործի: Անկախ ամեն բանից հղիության արհեստական ընդհատումը անթույլատրելի է:
- 12:10Գործում եղած որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել. վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հայր
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 15:10Շտապբուժօգնության կանչերի տվյալները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ պետությունից ապօրինի ստանալով 23մլն դրամ
- 14:10Դատարաններն այս աստիճանի քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք․ Կոչուբաև
- 12:10ԱԱԾ. Բացահայտվել և կանխել են պետական դավաճանության դեպքեր
- 14:10Զինծառայող Էդուարդ Ռուստամյանի մահվան գործով նախաքննական մարմինը շարունակում է շրջանառել ինքնասպանության վարկածը
- 14:10Բագրատ Եսայանը քաղաքական բանտարկյալ է․ փաստաբան
- 15:10ԶՈՒ 3 բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
- 15:10«Դիմադրություն» շարժման ղեկավարների ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, կա 13 ձերբակալված․ ոստիկանություն
- 12:10Պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.