Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետևանքով այս պահի դրությամբ երեք քաղաքացիներ համարվում են անհայտ կորած. ազգականները դիմել են իրավապահ մարմիններին, չի բացառվում, սակայն, որ անհայտ կորածների թիվն ավելանա: ՈՒթ հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի եւ Ալավերդու հիվանդանոց` մեկը կոտրվածքով, մնացածը թեթեւ վնասվածքներով:
Հայտնի է նաև, որ Արճիս գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթև կոտրվածք և Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: Ալավերդի քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արտակ Ռաֆայելի Մայիլյանը ստացել է քերծվածքներ և Ալավերդու հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար: Դեպքի վայր են մեկնել ԱԻ Նախարարության` ՀՓԾ ՓՈՒՎ ՀՓՋ-ից` 23 փրկարար, Տավուշի ՄՓՎ` 15 հրշեջ-փրկարարներ և ՄՓՎ ՓՋ-ից 6 փրկարար, Իջևանից 6 հրշեջ-փրկարար, Լոռու մարզի Ալավերդու ՀՓՋ-ից` 6 հրշեջ-փրկարար, Լոռու ՄՓՎ-ից 9 հրշեջ-փրկարար, Ստեփանավանի ՀՓՋ-ից 2 և Վանաձորի ՀՓՋ-ից 4 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև «Լոռե» փրկարարական ջոկատ հասարակական կազմակերպությունից` 3 փրկարար: Պաշտպանության Նախարարության 4 ծանր տեխնիկա և 20 զինծառայող, առողջապահության նախարարությունից ` շտապօգնության 10 բրիգադ, իսկ տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ: Որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարանում են սողանքի ակտիվության պատճառով:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.