Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, չնշելով իրենց ապագա թեկնածուի անունը, հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին Հայ հեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է իր թեկնածուով:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին խոսելիս Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ՀՅԴ-ում նման քննարկում դեռ չկա. «Նման դիմում, առաջարկ չի եղել ոչ անձնապես Ռոբերտ Քոչարյանի կողմից, ոչ էլ Վարդան Օսկանյանի: Վարդան Օսկանյանն ինքնուրույն քաղաքական անձ է, և չեմ կարծում, թե ինչ-որ մեկի շահերն է ներկայացնում: Քանի որ նման առաջարկ մեզ չի եղել, հարցին պատասխանելու կարիք էլ չկա»,- ասաց Հովհաննիսյանը, չբացառելով որ նման դիմումի դեպքում, ՀՅԴ-ում կքննարկեն, իսկ թե քննարկման արդյունքում ինչ որոշում կկայացվի, ասել չի կարող:
Անցնելով ՌԴ-ում տեղի ունեցող անցուդարձին, նախագահի պաշտոնը Մեդվեդևից Պուտինին փոխանցելու հարցին` ՀՅԴ անդամը նկատեց, որ Ռուսաստանում ընթացող փոփոխությունները կարող են որոշակիորեն ազդել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վրա, սակայն դրանք շրջադարձային բնույթ չեն կրի. «Այն ինչ տեղի է ունեցել Ռուսաստանում, ռուսական ընդդիմադիր շրջանակները համարում են անթույլատրելի, քանի որ նախագահից նախկին նախագահին իշխանություն է փոխանցվել, և հասարակության կարծիքը մղվում է երկրորդ պլան: Եթե անկեղծ լինենք, Հայաստանում էլ նման բան եղել է,- ասաց նա,- չեմ կարծում, որ Մեդվեդևը կամ Պուտինը, լինելով ՌԴ նախագահ, կարող են էական փոփոխություն առաջացնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Վերջապես մեր ձգտումը սեփական ուժերով սեփական նախագահին ընտրելն է, առանց այլոց միջամտության»:
Ըստ նրա` արտաքին քաղաքականության մեջ որոշ փոփոխություններ կարող են նկատվել. «Բայց ի վերջո չպետք է մոռանալ, որ օգոստոսյան պատերազմը Վրաստանում տեղի ունեցավ Մեդվեդեւի նախագահության ժամանակ: Այն, որ Պուտինն Արեւմուտքում ընկալվում է որպես ավելի կոշտ գործիչ, ակնհայտ է: Դա նկատվում է թե ամերիկյան կոնգրեսականների ելույթներում, թե եվրոպական գործիչների: Չեմ կարծում, որ փոփոխությունները կկրեն դրամատիկ կամ շրջադարձային բնույթ»,- կարծում է Հովհաննիսյանը:
Նա հավանել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանում , բայց շեշտեց, որ դա ընդամենը ելույթ էր:
Ելույթից բխող երկու անհրաժեշտություն է կա. «Առաջինն այն է, որ այդպիսի վճռական ազգային քաղաքականություն վարելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են ուղղակի երկրի ներսում ուժեղ թիկունք ստեղծել: Դա կարող է արվել լուրջ բարեփոխումներով, մոնոպոլիստական տնտեսական համակարգից հրաժարվելով, կարգուկանոն հաստատելով: Ակնհայտ է, որ ժողովրդի կյանքը վատանում է` ինչ թվեր էլ հրապարակվեն: Հավատո՞ւմ ենք, որ ունակ են իշխանությունները արդար երկիր կառուցել: Ոչ, մենք դրան արդեն չենք հավատում»,- նկատեց Հովհաննիսյանը:
Երկրորդը, ըստ նրա, այն է, որ եթե ցանկանում ենք արտաքին քաղաքականությունը համընկնի նախագահի ելույթի դրույթներին, պետք էր հետ կանչել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից. «Հավատո՞ւմ ենք դրան: Ոչ, որովհետև մենք սառած վիճակում հետևում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում: Հայաստանում պարալիզացված վիճակ է, ոչ մի շարժ չկա»,- ավելացրեց նա,- այս երկու պատճառները բավարար են հասկանալու, թե ինչու է դաշնակցությունը համակարգային և ամբողջական իշխանափոխությունն անհրաժեշտություն համարում` անկախ մեր պաշտոնյաների հաջող, կամ ոչ այնքան հաջող ելույթներից»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.