Սովետի հետ փլուզվեցին նաև կալանավայրերը: Առաջին հերթին դրա արտադրական մասը: Դատապարտյալը դադարեց աշխատել ու գնալով դարձավ պորտաբույծ: Հետո, երբ այդ մասին խոսք էր լինում, իրավասուները հակադարձում էին, թե` « երկրումդ աշխատանք չկա, գաղութում դատվածին ո՞նց աշխատանք տանք»:
Ու էդպես, եթե ժամանակին գաղութներում «գողականները» չէին աշխատում` համարելով դա զապադլո, սովետից հետո այդ մասով բոլորը դարձան լավ տղա, այնքան, որ ձմռան բքին սառույցի վրայով գնում- գալիս էին, բայց իրենց ոտքի տակը մաքրել զլանում էին. դե ղեկավարությունն էլ եվրոպական չափանիշներով պահվող հիմնարկում իրավունք չունի պարտադրելու աշխատել:
Մի խոսքով, այս ոլորտը քիչ թե շատ կարգավորելու խնդիր կա:
Առանց այդ էլ հոգսերի տակ կքած երկիրը դատապարտյալին այսօրվա հաշվարկով տրամադրում է 19 հազար դրամ` չնայած տնտեսագետ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հաշվարկել է, որ ռեալ այդ գումարը կազմում է 110 հազար դրամ:
Դեռևս 10 տարի առաջ վերոնշյալ խնդիրներին քիչ թե շատ լուծում տալու համար ստեղծվեց «Դատապարտյալի հիմնադրամը», որը մի շարք գործառույթների հետ մեկտեղ, կոչված է աշխատատեղ ստեղծելու դատապարտված անձանց համար:
Մեր հարցազրույցը հիմնադրամի նախագահ, գեներալ Կառլեն Թորոսյանի հետ իրենց խնդիրների ու անելիքի վերաբերյալ էր.
— Մենք հիմա պատրաստվում ենք մեր հիմնադրամի տասնամյա հոբելյանին: Հիմնադրամը բավականին երկար ճանապարհ է անցել: Հիշեցնեմ, որ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 22‑ի թիվ 88 որոշմամբ ստեղծվել է հիմնադրամ, որի վրա դրված է պարտականություններ, որոնք կանոնադրությունով ամրացված է իրեն: Այդ պարտականություններն են`դատապարտյալների զբաղվածության ապահովում, սոցիալական ոլորտի, նրանց աշխատանքային պայմանների ստեղծում, ինչպես նաև մարզամշակութային միջոցառումների իրականացում: Այս տաս տարիները մենք բաժանում ենք երկու մասի.
Առաջին հնգամայակում հիմանդրամը զբաղվել է իրավական հարցերի կարգավորմամբ
— Լավ, քանի՞ դատապարտյալ կա Հայաստանում և քանի՞սն են նրանցից աշխատում:
— Ընդհանուր դատապարտյալների թիվը հասնում է մոտ 3000‑ի: Եթե առաջին ժամանակաշրջանում 35‑40 դատապարտյալ էր աշխատում, ապա այժմ 275 դատապարտյալ ապահոված է աշխատանքով: Հիշեցնեմ, որ զբաղվածության խնդիրը առաջնային լուծում ենք նրանց համար, ովքեր ունեն մասնագիտություն: Իսկ նրանք , ովքեր չունեն, կազմակերպել ենք արտադրական դասընթացներ, որպեսզի մասնագիտություն ձեռք բերեն:
— Ստացվում է Աղայանի «Անահիտ» հեքիաթի պատմությունը, ով արհեստ ունի կապրի, ով չէ` «դատապարտվա՞ծ է ժանգոտվելու»: Ինչքանո՞վ է դա արդարացի:
— Մեր մեքենաշինական — սարքաշինական պարկը բավականին հին է ու արտադրանքը մրցունակ չէ շուկայում, ցեմենտ‑ բետոնի մետալուրգների արտադրությունը ևս մրցունակ չէ և պահանջարկ չունի: Դրա համար շեշտը դնում ենք ստեղծագործական աշխատանքների վրա` հատկապես փայտամշակում, հուշանվերների արտադրություն: Հատկապես կին դատապարտյալները մասնագիտացել են գորգագործության մեջ: Նշեմ նաև, որ դատապարտյալներից մի քանիսը զբաղվում են խոզաբուծությամբ` հիմնականում Աբովյանում:Մենք դրել ենք կոշիկի արտադրություն Վարդաշենում:
— Պրն. Թորոսյան, իհարկե, այդ ամենը շատ քիչ է` հատկապես, որ ոչ հանրությունը, ոչ էլ դատապարտյալները բավարար տեղյակ չեն, թե իրենց ստեղծագործական աշխատանքները, կամ մյուս արտադրանքը ուր է գնում: Դուք ասում եք` հոգաբարձուների խորհուրդը վերահսկում է ձեր աշխատանքները, բայց հետաքրքիր է, որ այսքան տարիներ Ձեր կառույցի մասին որևէ հրապարակում չի եղել, բացի իհարկե, հացի վերաբերյալ խոսակցություններից, որի թաց ու անորակ լինելու մասին դատապարտյալները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են:
— Նշեմ, որ հացը լրիվ մենք ենք մատակարարում քրեակատարողական հիմնարկներին: Դա անհիմն և հեռուն տանող բաներ են: Ես հասկանում եմ, թե այդ ամենը որտեղից է գալիս: Քանի որ մի քանիսը ուզում են շանտաժով մտնել հացի արտադրության մեջ, դատապարտյալներին հրահրում են, որ նման պրովակացիա տարածեն: Եվ իրենք էլ իրենց կեղտոտ քթերը մտցնեն հացի արտադրության մեջ և բիզնես անեն: Բայց այն ժամանակ դեռ վարչապետը Սերժ Սարգսյանն էր և որոշում էր կայացրել, որ հացի արտադրությունը պետք կատարվի միայն քրեակատարողական հիմնարկների հացաարտադրամասում: Հացի արտադրությունը ստուգելու համար 2007 թվականի ապրիլի 9‑ին կառավարությունը ընդունել է որոշում` սննդամթերքի որակը ստուգելու համար: Իսկ ստուգելու համար պետք է նմուշ վերցվի մեր արտադրած հացից և տարվի փորձաքննության, որը և արվեց: Այնպես որ, այդ ամենը կեղտոտ ջրում ձուկ բռնել ա, և ոչ մեկն էլ իրականում չի բողոքել:
— Ուզում եք ասել, որ ձեր հացը լավն է:
— Պատկերացրեք` օրեկան երեք տոննայից ավել հաց ենք թխում և հնարավոր ա, որ դրանցից մի քանիսն էլ խմոր լինեն: Մեր հացը կառավարության առաջին տեսակի ալյուրից է և առաջին սորտի հաց, որը նորմավորել է կառավարությունը:
— Դուք ասացիք, որ օգտվում եք «Ալպրիստ ՍՊԸ»‑ի ալյուրից: Հացի արտադրությունը փորձում է ընդլայնել Սամվել Ալեքսանյանը, որը մեր ունեցած տվյալներով, նաև ուզում է Ձեզանից խլել մենաշնորհը: Դժվար չէ՞ պայքարել մի օլիգարխի դեմ, որի ճանապարհին կանգնելը վտանգավոր է:
— Չեմ կարծում, որ հաջողվի: Հացի հարցում հիմնադրամը մոնոպոլ է և հաջողությամբ է իրականացնում իր գործը:
— Բացի հացից կա՞ն այլ սննդամթերքներ, որոնք հիմնադրամն է մատակարարում քրեակատարողական հիմանարկներին:
— Սննունդի միայն 15 տոկոսն ենք մենք մատակարարում. հիմնականում հացն է, բայց դրա հետ մեկտեղ նաև մատակարարում ենք կարտոֆիլ և ջեմ:
Հ.Գ. Ասում են, որ վերնիսաժում հուշանվերների տաղավարներից մեկը պատկանում է հենց Թորոսյանին, որտեղ իրացվում են դատապարտյալների ձեռքի աշխատանքները:Թե դրանից ինչ եկամուտ ու ինչ տեսքով են ստանում դատապարտյալները, այնքան էլ պարզ չէ, ըստ Թորոսյանի` դա փոխանցվում է դատապարտյալի անձնական հաշվին` ազատվելուց հետո տնօրինելու պայմանով:
Հիմնադրամի օժանդակությամբ պատրաստվում է կահույք ՔԿՀ –երի համար,այն ունի այգիներ Մեղրիում, որտեղ նուռ ու թուզ է աճում` ընդ որում հրաշալի որակի: Ի դեպ, այս կառույցի գործունեությունը, որ պետք է խիստ թափանցիկ լիներ ու հանրության ուշադրության կենտրոնում, այնքան մշուշված է, որ նույնիսկ մեր խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկը`Զարուհի Փոստանջյանը, որն ի դեպ նախկին փաստաբան է, տեղյակ չէ, որ Մեղրիում կա բաց տիպի ՔԿ հիմնարկ, և որ այնտեղ հիմնադրամը հսկայական այգիներ ունի, որտեղ դատապարտյալները թուզ ու նուռ են հավաքում, և հայտնվելով այդ տարածքում` զարմացել էր:
Ի դեպ, հետաքրքիր է մեր դատատարտյալները քանի անգամ են տարվա մեջ նուռ ու թուզ կամ թզի ջեմ ուտում և ուտում են արդյո՞ք:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.