Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունը բավական հետաքրքիր հարցեր է առաջացրել Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի խոշոր գործարար «Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի փոխհարաբերությունների վերաբերյալ:
Սակայն մեր ունեցած տվյալներով խնդիրը, որից էլ «առաջացել» է հրաժարականը, վերաբերվում է, ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ նրա միլիարդատեր եղբորը` Սամվել Կարապետյանին, որի ֆինանսական ազդեցությամբ է Կարեն Կարապետյանը Հայաստանի իշխող համակարգում դարձել ազդեցիկ դեմք:
Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո, Սամվել Կարապետյանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում առաջնայինների ցուցակում: Նույնիսկ այնքան, որ համարվել է երկրի ֆինանսական հենասյուներից մեկը, իր համապատասխան արտոնություններով: Ընդհուպ իր եղբորը վարչապետի պաշտոնում տեսնելու ակնկալիքը:
Գաղտնիք չէ, որ նրան է պատկանում մայրաքաղաքի կենտրոնի մի հսկա հատված. Մալիբու սրճարանի հարակից տարածքը,(որը կարծես չեն շտապում կարգի բերել) և նախկին Սևան հյուրանոցի ու արդարադատության նախարարության նախկին այրված շենքը, որը գործարարը չի գնել, այլ փոխանակել է, տարածքի դիմաց նա բարձրահարկ շենք է կառուցում վերնիսաժի հատվածում: Մի շարք գերատեսչություններ այնտեղ տեղափոխելու խոստում են ստացել, որն արդեն քանի տարի է, այդպես էլ իրականություն չի դառնում:
Կապ ունի՞ այս ամենը նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականի հետ, առայժմ պարզ չէ, շատ հնարավոր է, որ երկար ժամանակ ունենալով քաղաքական հավակնություններ,( ասում են, որ հստակ խոստում ու պայմանավորվածություն է եղել վարչապետի աթոռը Կարեն Կարապետյանին փոխանցելու շուրջ): Ի վերջո Սամվել Կարապետյանն Սերժ Սարգսյանի հետ եկել է փոխհամաձայնության` քաղաքական հավակնություններից հրաժարվելու դիմաց ստանալով բիզնես երաշխիքներ:Սակայն չի բացառվում, որ սա նշանակում է խզում, որից հետո հայտնի գործարարը կամաց – կամաց «պոչը կքաշի» Հայաստանից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.