Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀԱԿ-ի հանրահավաքը բացեց ՀԱԿ-ի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Այս վարչախումբը չունի այլ այլ լեզու սեփական ժողովրդի հետ խոսելու, քան բռնաճնշումների լեզուն: Մարդիկ Հայաստանում զրկվում են ապրուստից, որովհետեւ մի ինչ-որ չինովնիկ նրանց կրպակները ապամոնտաժելու հրահանգ է տվել: Հայոց բանակը վեր է ածվում սեփական զավակներին խժռող մեքենայի: Զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ գողական, տմարդի բարքերը ՔԿՀ-ներից տեղափոխվել եւ հասել են հայոց բանակի զորամասեր: Զորամասերը գեներալների գիտությամբ հանձնվել են քրեակական թափթփուկներին: Հայոց բանակի զինվորը զինվոր չէ այլեւս, այլ կթու կով տխրահռչակ գեներալիտետի համար: Այն գեներալիտետի, որի ներկայացուցիչներից մեկը մեզ սպառնում էր, որ երկուսից ավելի հավաքվելու դեպքում կցրի: Հավաքիր քեզ պարոն գեներալ, որ եկել ես պապաներիդ հետ Ղարաբաղից: Եկել է քո գնալու ժամանակը: Ավազակապետական ռեժիմը գիտակցաբար ծվատում է մեր հայրենիքը: Անբարո ավազակախումբը հայրենիքը քաղաքացուց օտարելու խնդիր է դրել: Նրանք ամեն ինչ անում են, որ մարդիկ ատեն իրենց երկիրը:
Գերակա արժեք են դարձել շողոքորթությունը, քծնանքը: Սերժանտական խունտան չի հրաժարվել սեփական ֆազենդա դարձնելու հրեշավոր ծրագրից: Նրանց քաղաքացի պետք չէ, այլ բնակչություն, որ ապահովեն իրենց լակոտների գոյությունը, լլկեն, ծաղրեն ու ծանակեն: Այս ամենը նշանակում է, որ Հայաստանում հաստատվում է հեղափոխական իրավիճակ, որովհետեւ առկա է ժողովուրդ, որն ունի բազմաթիվ խնդիրներ, իսկ իշխանությունը ոչ միայն չի կարող լուծել խնդիրները, այլեւ ինքն է ամենամեծ խնդիրը: Ու քանի որ իշխանությունը ի վիճակի չէ լուծել հայրենիքի ու ժողովուրդի խնդիրը, ժողովուրդը պետք է իր ձեռքով լուծի իշխանության հարցերը:Հեղափոխությունը կենսական անհրաժեշտություն է, եւ ես յուրաքանչյուրիդ կոչ եմ անում պատրաստվել սահմանադրական հեղափոխության: 500 հազար Ազատության հրապարակում եւ 24 ժամ սերժանտական խունտային` հեռանալու համար»:
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
- 17:20Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.