Վերջին 20 տարիներին Հայաստանն ընդհանուր առմամբ ձախողել է պետականության և պետության այն կառույցում, որը կերաշխավորեր հայ ժողովրդի՝ հավուր պատշաճի անվտանգությունն ու բարգավաճումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ նկատեց Մելիքյանը:
Ըստ նրա պետք է փնտրել հաջորդ քաղաքական սերունդը, որն այս երեք նախագահների շրջանակից դուրս կլինի ու կկարողանա համախմբել հասարակությանը, քանի որ մեր բոլոր երեք նախագահները այն չեն եղել ինչ պետք էր երկրին. «Երեք նախագահների մասին խոսելիս Սերժ Սարգսյանի հնարավորությունները ես ավելի բարձր եմ գնահատում, սակայն, «եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել, մենք կշարունակենք թաղվել այս ճահճի մեջ»: Միևնույն ժամանակ` թե, Քոչարյանի, թե, Տեր-Պետրոսյանի իշխանության գալը, կսրի իրավիճակը:
Ըստ Մելիքյանի Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է աջակցել Սարգսյանին՝ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Տեր-Պետրոսյանն էլ պատրաստ է աջակցել Սարգսյանին՝ ընդդեմ Քոչարյանի:«Երկու դեպքում էլ իրավիճակի սրում կունենանք, որը բացարձակ չի բխում մեր երկրի շահերից»,- հավատացրեց նա:
«Երեք տարբերակն էլ վատն է, պետք է փնտրել նորը»,- ասաց Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա երկու-երեք ամիսները հանրությանը հստակ կկողմնորոշեն:
Մելիքյանը խոսեց նաև Ղարաբաղի հիմնահարցի մասին. Նա կարծում է, որ առաջիկա մեկ տարում ղարաբաղյան պատերազմը չի վերսկսվի, սակայն միաժամանակ գտնում է, որ պատերազմին պատրաստ լինելն ավելի լավ է, քան մնալ հանգստության մեջ. Իսկ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը, ըստ նրա, հայ մարդու ազգային արժանապատվության միակ իրական վկայությունն է, «Եթե այդ հաղթանակն էլ տանք, հայ մարդը այս պետությանն իրեն կապող որեւէ բան այլեւս չի ունենա», — համոզված է Մելիքյանը։
«Հայտնի է, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերահսկման գործառույթները ո’չ Հայաստանում են, ո’չ էլ Ադրբեջանում։ Այս գործընթացը կառավարվում է արտատարածաշրջանային ուժերի կողմից։ Պարզապես հակամարտության կողմերը չեն կարող հաշվի չառնել Մոսկվայի եւ Վաշինգթոնի կողմից իրենց պարտադրված տեսակետները։ Հետեւաբար, պատերազմի վերսկսման հավանականությունը եւս պետք է կապել դրսից եկող ազդակների հետ։ Առայժմ, իմ կարծիքով, պատերազմի վերսկսման նախադրյալներ չկան։ Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը Հայաստանի անմիջական մասնակցությանը, ապա մենք այսօր չունենք մեր արտաքին քաղաքականությունը։ Մինչեւ մենք չունենանք մեր սեփական առաջարկները, կունենանք այն վիճակը, որն ունենք այսօր։ Գուցե սա գործող իշխանությունների համար առավել անվտանգ տարբերակն է, սակայն չեմ կարծում, որ ամենաօգտակարն է երկրի համար»:
- 14:10ԱՄՆ-ն դժգոհ է Փաշինյանից. Ընդդիմությունը կարող է կիրառել «Պլան Բ-»-ն (Տեսանյութ)
- 13:10Ռուսաստանը փորձում է չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Արցախի հարցը տեղափոխել բացառապես ռուս-ադրբեջանական ձևաչափ, Հայաստանն այլևս սուբյեկտ չէ
- 14:10Տարածաշրջանում գործընթացներից հետ չմնալու համար Ռուսաստանը նաև պատրաստ է հայկական շահին հակառակ գնալ
- 12:10Լավրովի «հետկոնֆլիկտային կարգավորում» ձևակերպումը խնդրահարույց է. Ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորված չէ
- 12:10Ոչ երնեկ այն իշխանությանը, որը գործ է ունենալու պառակտված, թշնամացած հասարակության հետ է. Սեյրանյան
- 11:10Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակչության խոշտանգումներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ․ ՀՀ ՄԻՊ-ը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին
- 15:10Եթե հայտարարում եք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, զրկվում եք մանևրելու իրավունքից․ ՀՀ նախագահ
- 13:10Կասկածից վեր է, որ ԼՂ հարցի կարգավորման կարևոր և առարկայական լծակները Ռուսաստանի ձեռքում են. Քաղաքագետ
- 11:10Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը. Զախարովա
- 15:10Պուտինի ելույթի ժամանակ ՀՀ դատախազն իր թիմով դուրս է եկել դահլիճից. Հայկ Նահապետյան. Տեսանյութ
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
18.06.2022 | 12:10
18.06.2022 | 11:10
17.06.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.