Կարծում եմ, որ բոլորի հետ էլ պատահած կլինի, երբ որևէ տեղ շտապելիս հակառակի պես ամեն ինչ թարս է գնում . ասենք հոսանքն անջատվում է ու չեք կարողանում վարսահարդարիչով ձեր մազերը կարգի բերել: Հետո, հենց գործը մի կերպ գլուխ եք բերում էլեկտրամատակարարումը վերականգվում է , բայց այդ ժամանակ էլ պարզվում է, որ վերելակն է փչացել : Հևիհև աստիճաններով ցած եք սուրում ու… հենց ձեր քթի տակից բաց եք թողնում երթուղայինը, իսկ մյուսն էլ համառորեն ուշանում է : Տաքսի եք նստում , սա էլ բոլոր խաչմերուկներում կարմիր լույսին է դեմ ընկնում… Ու դուք անդադար մտքում կրկնում եք.«Ուշացա, ուշացա…»: Այսպիսի դեպքերում ասում են` սատանայի մատն խառն է: Իսկ ինչու է այդ չարաբաստիկ մատը հենց այդպիսի ամենաանհարմար պահերին խառնվում…
Պարզվում է` պատճառը հենց դուք եք, ավելի ճիշտ, չուշանալու վրա սևեռված ձեր միտքը: Երևի գիտեք, որ մենք մեր ուղեղի հնարավորությունների միայն հինգ տոկոս ենք օգտագործում: Պատկերացնում եք, թե ինչերի կարելի հասնել հարյուր տոկոս օգտագործելու դեպքում… Բայց այս հինգ տոկոսն էլ բավարար է, որ կարողանանք գոնե մեր միտքը ղեկավարել:
Հնում այդ մասին գիտեին միայն իմաստուները, իսկ հիմա դա բոլորը գիտեն նույնիսկ այդ մասին ֆիլմ կա, որը կոչվում է «Գաղտնիք»: Այնուամնեայնիվ թեմայի կարևորությունը նկատի ունենալով կարծում եմ այս ֆիլմին անդրադառնալը և արծածվող գաղափարների շուրջ ևս մեկ անգամ զրուցելն ավելորդ չի լինի, քանի որ եթե կարողանանք այդ կերպ ապրել, ապա կլինենք հաջողակ, սիրված, երջանիկ, ուրախ, առողջ, հարուստ.. Մի խոսքով հիշատակված գաղտնիքը կարծես կախարդական փայտիկ լինի, որը ձեր ձեռքում հայտնվելով կարող է փոխել ձեր կյանքի ընթացքը…
Բայց իրականում սա ոչ կախարդանք է, ոչ էլ միստիկա:
Ինչպես նշվում է սա կյանքի մեծագույն գաղտնիքն է, և այն հասկանալու համար ընդհամենը պետք է հիշել ֆիզիկայի կարևորագույն օրենքը ձգողականության մասին: Կայնքում ամեն ինչ տեղի է ունենում բնության մեջ գործող այդ կարևորագույն օրենքի համաձայն: Եվ մենք էլ դրանից դուրս չենք ու ամեն ինչի վրա ազդում ենք մեր մտքի ուժով: Ու կարևորը ինչ‑որ բան ցանկանալը կամ չցանկանալը չէ, այլ որևէ մտքի վրա կենտրոնանալը: Յուրաքանչյուր միտք որոշակի հաճախականությամբ էներգիայի ալիք է, և եթե այն պարբերաբար կրկնվում է վերջինիս մագնիսական իմպուլսն սկսում է իր գործն անել: Մի խոսքով ամեն ինչ սկսվում է մտքից, որն աստիճանաբար ձև է ստանում: Ինչի մասին, որ մտածում եք համապատասխան դաշտն էլ ստեղծվում է:
Հիշեք հայտնի ասացվածքները`«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» կամ`«Քեֆ անողին քեֆ չի պակսի»: Երբ դուք մտածում եք, որ ամեն ինչ շատ վատ է, դուք գործն ավելի եք բարդացնում:Այսօրվա ձեր մտքերով դուք կառուցում եք ձեր վաղվա օրը:
Չե՞ք նկատել, երբ առավոտյան մռայլ տրամադրությամբ եք արթնանում ամբողջ օրն անհաջող է անցնում: Որովհետև տիեզերքը համապատասխանորեն ներդաշնակվում է է այն երգին, որը դուք եք երգում: Դուք ձեր մտքերով ձեր կյանքն եք կառուցում, քանի որ մարդը մագնիսի է նման, որը դեպի իրեն է քաշում այն ամենն ինչը համահունչ է իրեն: Ուրեմն պետք է փոխել մտքերի ընթացքը:Երբ դրական զգացմունքներ եք ուղարկում նույնպիսիք էլ ստանում եք: Հետևաբար երբ մռայլ մտքերը սկսում են գերիշխել կանգնեցրեք դրանց ընթացքը և որևէ լավ բան հիշեք հաճելի երաժշտություն միացրեք: Վերը նշված ֆիլմում հիշատակվում է Ալադինի ու Ջինի պատմությունը: Ալադինը վերցնում է լամպը, փոշին սրբում ու հայտնում իր ցանկությունը: Եվ Ջինը միշտ նույնն է կրկնում.«Լսում եմ և հնազանդվում»: Դուք Ալադինն եք, իսկ Ջինը տիեզերքը: Տիեզերքին պետք է հաղորդել, թե ինչ եք ուզում:…..Կարող եք թղթի վրա գրել ձեր պատվեր- ցանկությունը: Այսպիսով առաջին քայլը մտքի կենտրոնացումն է ,իսկ երկրորդը` դրան հավատալը: Եվ տիեզերքը սկսում է վերադասավորվել ձեր տրամադրությանը համապատասխան:
Կասկածները հիասթափություն են ծնում: Դրանք փոխարինեք հավատով : Դուք ինքներդ ձեզ այնպես եք վերաբերվում, ինչպես կցանկանայիք, որ ուրիշները ձեզ վերաբերվեին: Մեկընդմիշտ հիշեք, որ ոչ մեկը պարտավոր չէ ձեզ համար ինչ‑որ բան անել: Դուք ինքներդ պետք ձեզ տաք այն ամենը, ինչին ձգտում եք: Ձեր խնդիրը ոչ թե աշխարհը և ձեզ շրջապատող մարդկանց փոխելն է, այլ շրջապատին ներդաշնակվելն ու կյանքից հաճույք ստանալը:
Մեզանից յուրաքանչյուրն անսահման հնարավորություններ ու շնորհներ ունի, իսկ տիեզերքի պաշարներն էլ անսպառ են ու բավական են բոլորին: Պետք չէ հավատալ մարդկային բանականության կողմից հորինված այն ստին, որն ամեն ինչ փչացնում է: Դրա էությունն այն է , որ ամեն ինչ բոլորին չի կարող բավականացնել: Հենց այդ մտքից են ծնվում նախանձը խանդը, չարությունը, ագահությունը: Հիշեք , որ կյանքը միշտ էներգիայի վրա է հիմնված, որն ամենուր է ու անսպառ: Ի տարբերություն բջիջների ու ատոմների այն չի տրոհվում:Այն նաև չի ոչնչանում պարզապես մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի: Այն միշտ եղել է, կա, ու կլինի: Ողջ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է և գործում է միևնույն էներգետիկ դաշտով փոխազդեցությունների մեջ մենք մտնում և կարող ենք կառուցել մեր աշխարհը:
Երկնքում ոչ մի գրատախտակ չկա, որի վրա գրված է, թե դուք ինչպիսի մարդ եք, երբ եք ծնվել և ինչ առաքելությամբ: Միանգամայն իզուր են այդպիսի որևէ գրառում փնտրելու փորձերը: Միայն դուք կարող եք որոշել և իմանալ , թե ինչ եք ուզում: Ապրեք այնպիսի կյանքով, որը հաճույք, ուրախություն, սեր, ազատություն կպարգևի: Վայելեք կյանքի յուրաքանչյուր վայրկյանի հաճույքը, քանի որ հաջողության աղբյուրը ներքին երջանկության զգացողությունն է: Գտեք այն ինչը ձեզ հաճելի է և միշտ ձեր հոգու դռները բաց պահեք դրական էներգիայի առաջ:
Կյանքը հրաշալի է : Դուք ծնվե լ եք, որպեսզի ձեր ուժերի սահմաներում առավելագույնն անեք այս աշխարհում և առավելագույնը ստանաք: Իսկ այն ամենը ինչի միջով արդեն անցել եք հենց դրան պատրաստ լինելու համար է եղել: Հիմա դուք արդեն գիտեք, որ ձեր կյանքը ձեր ձեռքում է: Այն պահից, երբ դա հասկանաք , ամեն ինչ կսկսի վերադասավորվել ձեր մտքերին հմահունչ:
Հ.Գ Այս ամենը չի նշանակում, որ պետք է պառկել բազմոցին , միտքը կենտրոնացնել որոշակի ցանկությունների վրա ու սպասել, թե երբ է երազանքն իրականանալու:Այդ մասին մի լավ Անեկդոտ կա: Մարդն աստծուն խնդրում է, որ վիճակախաղի տոմսով մեքենա շահի, իսկ Աստված ասում .«Ես հաճույքով կօգնեմ, բայց դու գոնե վիճակախաղի տոմս գնիր»: Այսինքն` երազելուն զուգահեռ պետք է նաև գործել , ոչ թե ձեռքերը ծալած սպասել հրաշքի իրականացմանը:
Ըստ «Լինա» ամսագրի
Պատրաստեց Շուշան Գալստյանը
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 13:52Ես չեմ վիրավորում. եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական. Բագրատ Սրբազան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 13:53Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.