Թերթը զրուցել է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, ով ներկա խահին գտնվում է ԼՂՀ-ո եւ փորձում է անձամբ ճշտել «Եղինիկներ» զորամասում Աղասի Աբրահամյանի սպանության մանրամասները: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Կոստանյան, այս պային ի՞նչ նոր մանրամասներ կարող եք հաղորդել: Որպես զինդատախազ Ձեր գնահատականը կատարվածի վերաբերյալ:
Դեպքի առնչությամբ ես կարող եմ ասել, որ դա մեծ դժբախտություն է եւ մեծ ցավ բոլորիս համար, որովհետեւ մերզինվորին արդյունքում սպանել են: Հետեւաբար` ես եւ քննչական ծառայության պետը անմիջապես մեկնեցինք դեպքի վայր: Այս պահի դրությամբ ձեռք բերված նյութերը խոսում են այն մասին, որ, այնուամենայնիվ, դեպքի ամբողջ նկարագիրը դեռ չգիտենք, բայց պարզելով՝ գնում ենք դրվագ առ դրվագ, եւ կարծում եմ, որ կարճ ժամանակ անց մենք կունենանք հանցագործության ամբողջ պատկերը: Վստահաբար ասում եմ, որ բոլոր մեղավորները ծայրահեղ պատասխանատվության են ենթարկվելու այդ հանցագործության եւ ոճրագործության համար:
Ներկա պահին ձեռքի տակ եղած փաստերը վկայո՞ւմ են, որ կատարվածը սպանություն է:
Ես ասեմ, որ քրեական գործը հարուցվել է 112-րդ հոդվածով: Այսինքն` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել, որը առաջացրել է զինվորի մահը: Ընդամենը նկատի ունենալով, որ ոչ թե տեղում անձը սպանվել է կամ տեղում է մահացել, այլ նրան այնպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել, որ
տեղում առաջացրել են անձի մահը:Սա ամենեւին էլ չի նշանակում, որ քննության որևէ փուլում որակումը կարող է փոխվել, այդ թվում՝ սպանության կամ որեւէ այլ հոդվածով: Եթե մենք ընդամենը ելակետային տվյալները նկատի ունենալով, դեպքին առնչվող տեղեկատվությունը հիմք ընդունելով՝ որակել ենք այդ հոդվածով, այս քննությունը, բնականաբար, ավելի հստակություն կմտցնի յուրաքանչյուր մեղավորի հայտնաբերման արդյունքում, յուրաքանչյուրի գործողությունները գնահատելուարդյունքում արդեն կպահանջվեն կոնկրետ եզրակացություն եւ կոնկրետ մեղադրանք առաջադրելու միջոցով դրա պատասխանատվությունը:
Վերջին դաժան և դժբախտ դեպքը «Եղնիկներում» տեղի ունեցող առաջին դեպքը չէր: Կարելի՞ է ասել, որ տվյալ զորամասում կարգապահության առումով բարձիթողի վիճակ է:
Գիտեք ինչ, ցանկացած դեպքում, երբ կա հանցագործություն և հատկապես նման ոճրագործություն` ծեծել ու արդյունքում մարդու սպանություն, սա արդեն խոսում է կարգապահության ցածր մակարդակի մասին: Այսինքն՝ եթե կա հանցագործություն, ուրեմն մենք ունենք կարգապահության ցածր մակարդակ: Սա փաստ է՝ անկախ նրանից դա կլինի «Եղնիկներում» կամ որեւէ այլ զորամասում,որովհետեւ միայն կարգապահության բարձր մակարդակի երաշխավորվածության արդյունքում մենք կարող ենք բացառել կամ առնվազն նվազեցնել հանցավոր վարքագծի դրսեւորումները զինված ուժերում: Հետեւաբար, եթե հանցավոր վարքագծի դրսեւորումներ կան զինված ուժերում, ուրեմն կարգապահությունը պատշաճ մակարդակի չի:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.