Համաձայն պաշտոնական տեղեկության` Երևանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Հայտնվել է, որ 18-ամյա զինվորը անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որից մեկ ժամ անց մահացել է:
Սակայն ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասու մայրը` Գայանե Աբրահամյանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը ըստ նրա, վկայում է տղային դաժանաբար ծեծելու մասին: «Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը և ինձ մղկտացնեին», — ասել է մայրը:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ մահացած զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով: Զինվորի ընտանիքն արդեն ստացել է մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը: Եզրակացություն մեջ որպես մահվան պատճառներ նշում է մի քանիսը` գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր` գլխի, իրանի, վերջույթների շրջանում:
Ըստ զինվորի ծնողների՝ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ մայրն ասում է, թե զորամասից իրենց սկզբում այլ լուր էին հաղորդել, ասելով, թե իբր որդին թունավորվել է: Հետո էլ հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել: Զինվորի հորեղբոր պնդմամբ էլ, սկզբում հրամանատարական կազմից հայտնել են, թե էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց է եղել, ինչի հետևանքով վայր է ընկել անկողնուց, որտեղ պառկած էր թունավորվելուց հետո ու ստացել վնասվածքներ:
Զինվորի մայրը պատմում է, թե որդու հետ դեպքից երեք օր առաջ էր խոսել: Մայրը զգացել է, որ որդին տրամադրություն չունի: «Իրա տրամադրությունը ինձ դուր չեկավ, բայց ոչինչ չասեց, հարցրեցի` ասաց` լավ եմ», — ասել էր Գայանե Աբրահամյանը: Եթե նույնիսկ զինվորը տառապել է էպիլեպսիայով, պետք է պատժվեն նրան բանակ զորակոչած անձինք:
Այսօր տեղի կունենա Աղասի Աբրահամյանի հուղարկավորությունը:Նա Երևանից էր, Ռուսաստանից Հայաստան էր եկել, բանակ զորակոչվելու համար:
Պաշտպանության նախարարությունը, ելնելով նախաքննության շահերից, տեղեկատվություն չի տրամադրում: Զինվորի մահվան դեպքի առնչությամբ դեռևս ձերբակալվածներ չկան:
- 13:10Չեմ կարծում, որ մեզ վատ բան է սպասվում․ Բերձորի քաղաքապետը՝ «Լաչինի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու մասին
- 11:10Աշխարհը բախվել է սովի աննախադեպ համաշխարհային ճգնաժամի․ Անտոնիո Գուտերեշ
- 13:10Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել Ռուսաստանից հեռացող McDonald’s-ի ակտիվները. Forbes
- 15:10Դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը. Վանեցյանը վայր է դնում մանդատը.Վանեցյան
- 14:106 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով. դիտարկում
- 13:10«Մինչև սեպտեմբեր մեզ նոր ցնցումներ են սպասվում». Մհեր Ղուշչյան
- 11:10Քանի-քանիսները պետք է զոհվեն, որ տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար
- 14:10Արբանյակն ունեն, մասնագետը՝ ոչ․ Հայաստանը փնտրտուքի մեջ է
- 13:10Անհնազանդության էլի մի հուժկու ալիք, ու նիկոլական ռեժիմը, վստահաբար, չի դիմանա
- 14:10Ողորմելի անհայրենիքներ, ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանի կազմում, ինչպես Նախիջևանի՞, թե՞ Գետաշենի տարածաշրջանի
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
18.06.2022 | 12:10
18.06.2022 | 11:10
17.06.2022 | 15:10
17.06.2022 | 13:10
17.06.2022 | 12:10
17.06.2022 | 11:10
16.06.2022 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.