Օրերս «Միլանո» առևտրի սրահը վերածվեց փլատակների, որի տակ այդպես էլ մնաց վաճառասրահի ողջ գույքը: Սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը հաղորդագրություն է տարածել շենքի քանդման վերաբերյալ վերջին զարգացումների մասին.
««Օլիմպ» ԱԿ-ին պատկանող «Միլանո» խանութի շենքը վերջնականապես քանդվեց օգոստոսի 22-ին եւ շենքի փլատակների տակ մնաց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծաքանակ գույքը։ Օգոստոսի 21-ին, երբ դեռ շենքը կանգուն էր «Օլիմպ» ԱԿ-ի տնօրենը հորդորում էր կասեցնել քանդման աշխատանքները, քանի դեռ չի պարզվել գործողությունների օրինականությունը, սակայն ոստիկաններն ու աշխատավորները այլ հրահանգ էին ստացել:
«Օլիմպ» ԱԿ-ի տնօրեն Հ. Ղուկասյանը եւ փաստաբան Տ. Հայրապետյանը Կենտրոնի ոստիկանությունում մինչեւ գիշերվա ժամը երեքը հանցագործության մասին հաղորդում են տվել։ Քննիչը խոստացել է, որ հաջորդ օրը անձամբ կներկայանա եւ տեղում կծանոթանա գործի մանրամասներին։ Սակայն հաջորդ օրը, կիրակի, ոստիկանությունից ոչ ոք չեկավ, փոխարենը նորից փորձ արվեց քանդել «Միլանո» խանութի շենքը։ Երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ին շենքը գետնին հավասարեցվեց։ Օգոստոսի 23-ին Հովհաննես Ղուկասյանին կանչել էին ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ Հովհաննես Ղուկասյանը ներկայացրել է շենքում եղած գույքի ցանկն ու իրականացված գործողությունների անօրինականությունը։ Ոստիկանության ուղղած միակ հարցը Ղուկասյանին առկա գույքի վերաբերյալ ունեցած, ձեռքբերման հիմքերն էին:
«Միլանո» խանութի շենքը քանդելուց անցել է արդեն մեկ շաբաթ, ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել եւ շենքի փլատակներից տեղի է ունենում գույքի թալան:
Ոստիկանության քայլերից եւ անգործությունից պարզ է դառնում, որ կա կոնկրետ շահագրգռվածություն Ավետիս Կարագուլյանի ապօրինություններին աջակցելու եւ դրանք սատարելու հարցում:
- 15:1040 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանում
- 11:10Նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկը» դատապարտվեց 9 տարվա ազատազրկման. դատարանը հրապարակեց դատավճիռը
- 12:10Գործում եղած որոշակի ձայնագրություններ են ոչնչացվել. վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հայր
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 15:10Շտապբուժօգնության կանչերի տվյալները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ պետությունից ապօրինի ստանալով 23մլն դրամ
- 14:10Դատարաններն այս աստիճանի քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք․ Կոչուբաև
- 12:10ԱԱԾ. Բացահայտվել և կանխել են պետական դավաճանության դեպքեր
- 14:10Զինծառայող Էդուարդ Ռուստամյանի մահվան գործով նախաքննական մարմինը շարունակում է շրջանառել ինքնասպանության վարկածը
- 14:10Բագրատ Եսայանը քաղաքական բանտարկյալ է․ փաստաբան
- 15:10ԶՈՒ 3 բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
02.07.2022 | 14:10
02.07.2022 | 13:10
02.07.2022 | 12:10
02.07.2022 | 11:10
01.07.2022 | 15:10
01.07.2022 | 14:10
01.07.2022 | 13:10
01.07.2022 | 12:10
01.07.2022 | 11:10
30.06.2022 | 14:10
30.06.2022 | 12:10
30.06.2022 | 11:10
29.06.2022 | 15:10
29.06.2022 | 14:10
29.06.2022 | 13:10
29.06.2022 | 11:10
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.