Մեր Երկրի վիճակը, ցավոք, այնպիսիին է, որ շատերն են օտարի ցուպը վերցնում ու բռնում օտար ափերում բախը որոնողի ճամփեն: Այս պատմությունը, պատմում է նրանցից մեկը` Տավուշի մարզի, Սարիգյուղ գյուղից, Պավլիկ Էլլարյանը:
«2010 թ. Հունիս-հուլիս ամիսներին հանգամանքների բերումով մեր 40 հոգանոց շինբրիգադը հայտնվեց հեռավոր արևելքի խաղաղ օվկիանոսում գտնվող «Ռուսկի Օստրով» կղզում: Մենք` քառասուն հոգով տանից-տեղից կտրված,մեր ընտանիքի մի կտոր հացը վաստակելու նպատակով, մեկնեցինք հեռավոր արևելքի այդ կղզին: Կղզում կառուցվում էր Համառուսական ֆեդերալ համալսարանը, որտեղ պետք է 2012 թվին հանդիպեն աշխարհի հզոր քսանյակի ղեկավարները: Երկու ամիս օրնիբուն աշխատեցեինք, դաժան էր. գիշերներն էլ էինք աշխատում, մեկ օրում 140 կուբամետր բետոն էինք անում: Բոլորը զարմացել էին մեր աշխատանքի վրա: Բայց օրը եկավ ու աշխատանքի դիմաց չվարձատրվեցինք: Ստիպված առանց գումարի ճամփա ընկանք դեպի Հայաստան:
Փաստորեն երկու ամիս աշխատելուց հետո, դատարկ գրպանով հայտնվեցինք Վլադիվոստոկի երկաթուղային կայարանում`անելանելի վիճակում:
Իմանալով այդ մասին, տեղի հոգևոր հովիվը` Տեր Աշոտը, որը մոտ հարաբերություններ ուներ տեղի հայ համայնքի հետ, եկավ խոսեց մեզ հետ, ու երկու ավտոբուսով, մեզ տարան Դավիթ անունով մի ազնվագույն հայ մարդու ռեստորան (ազգանունը, թող ներող լինի, մոռացել եմ):
Դավիթի տղան` Թոռունը, ավտոբուսի պարկ ուներ,նա էլ հենց մեզ տարավ իր հոր ռեստորանը: Որտեղ 40 հոգու ուտեցրին – խմեցրին, ապա քնելու տեղ տվին:
Յոթ օր շարունակ, օրը երեք անգամ, Դավիթը մեզ կերակրեց, առանց որևէ ակնկալիքի` ուտացրեց-խմացրեց:
Այդ ընթացքում փողի էինք սպասում, որ տոմս առնեինք ու հետ գանք:
Ամեն օր առավոտյան, ճաշին և երեկոյան նա նստում էր մեզ հետ: Նստում էր սեղանի գլխին ու ասում. «Ով խմելու ա, ինձ հետ նստի, ով չի խմելու, հեռու նստի»: Ու նստում էին մարդիկ, շնորհակալ Դավթի մեծահոգությունից ու իրենց բաժին Աստծուց, որ նման բարությամբ մարդ էր հանդիպել իրենց:
Վլադիվոտոկի հայկական համայնքը բավական մեծ էր, շատ հայություն կար: Բայց նրանց վերաբերմունքը տարբեր էր. Կային մարդիկ, որ ուզում էին մեզ կոպեկներով աշխատեցնել, որովհետև գիտեին, որ Հայաստան վերադառնալու փող չունեինք: Բայց Դավիթը այդ ամենից վեր էր, նրա համար մենք սպասված հյուրերի նման էինք…
Ես կյանքում շատ բան եմ տեսել, բայց նման բարություն, մեծահոգություն… Լավ մարդիկ ցավոք շատ քիչ են: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ քեզ գտա, Դավիթ եղբայր, աշխարհի մյուս ծայրում: Այս աշխարհում ցավոք, ամեն ինչ փողով է արժևորվում, բայց Դավիթի մոտ միայն մարդկային արժեքներն են առաջնային: Երբ արդեն պիտի վերադառնայինք, ես խոսքեր չէի գտնում այդ մարդուն շնորհակալությունս հայտնելու համար: Ու երբ այդ մասին ասեցի նրան, նա ձեռքը մեկնելով դեպի իր ռեստորանն, ասաց. «հողից չի՞, հող չի՞ դառնալու: Մենք հողից չե՞նք: Հող չե՞նք դառնալու: Ղուրբան ձեզի, կերեք, խմեք»:
Գիտեք, այդ մարդու անունի մեջ էլ խորհուրդ կա. Սասունցի Դավթի խորհուրդն էր այդ մարդու մեջ: Մենք հետո իմացանք, որ նա ոչ միայն մեզ է ապաստան տվել, այլև շատ-շատերին: Առողջություն քեզ, երջանկություն քեզ, Դավիթ եղբայր: Սասունցի Դավթի նման քո շվաքը միշտ պահիր օտար ափերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցների վրա:
Շնորհակալության զգացումով եմ հիշում նաև տեղի հոգևոր հովվին,Դավիթի ընտանիքին, հատկապես Դավիթի տիկնոջը, որ մայրական հոգատարություն ցուցաբերեց մեր հանդեպ: Շնորհակալությունս եմ հայտնում նաև Դավիթի տղային` Թոռունին, որն իր գործերը թողած, այդ ամբողջ ընթացքում մեր գործերով էր զբաղվում` գործի դնելով իր հեղինակությունը:
Շատ բան կարելի է ասել, բառեր չես գտնում, քո սրտի խոսքն արտահայտելու համար: Դավիթ ախպեր, մեր քառասուն հոգու անունից մեր շնորհակալությունը Ձեզ, Ձեր ընտանիքին, երջանկություն Ձեզ: Մնացեք, ինչպես կաք»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.