Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական վճռական քայլն է կատարել Գյումրիում: ԲՀԿ-ի գյումրեցի մեծահարուստներից, այսինքն` ընտրություններում ԲՀԿ հաղթանակի երաշխավորներից Վարդևան Գրիգորյանը` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, աշխատանքից ազատել է հանրապետական կուսակցության անդամ բոլոր դասախոսներին: Այն բուհում, որտեղ ռեկտորը բհկ-ական է, հհկ-ականները «անցանկալի են»: Բայց, քանի որ դեռ Գյումրու քաղաքապետն էլ է հանրապետական, մարզպետն էլ դարձյալ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նշանակածն է (արդեն իսկ խոսակցություններ կան, որ հաջողության հասնելու դեպքում Գյումրու հաջորդ քաղաքապետը բհկական է լինելու), Գրիգորյանը, որ ավելի հայտնի է որպես Ապարիկ, դասախոսներին աշխատանքից ազատվելու դիմումներ գրել տալու պարտադրանքը բացատրել է դիմորդներ չլինելու հանգամանքով. չկա ուսանող, չի կարող լինել նաև դասախոս: Բայց, ինչպես տեսնում ենք, դիմորդներ չլինելու հանգամանքը ազդել է միայն հանրապետական ուղղվածություն ունեցողների վրա. «ճիշտ» կողմնորոշում ունեցողները շարունակելու են աշխատել:
Ենթադրվում է, որ նման համարձակ քայլը չի կարող անտեսվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից և առաջիկայում Գրիգորյանը կարող է պարգևատրվել իր անձնվիրության համար: Հատկապես, եթե նրան տեղյակ պահեն, որ աշխատանքից ազատվածների մեջ է նաև պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) բարեկամուհին` Սիլվա Աղաբաբյանը: Իսկ Աղաբաբյանն այն մարդն է, ում շնորհիվ Գրիգորյանը կարողացել է ռեկտոր դառնալ. ժամանակին ենց Բուռնաշն ու նրա աներորդին` Գալուստ Սահակյանն են միջնորդել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որից հետո Վարդևան Գրիգորյանը դարձել է ռեկտոր:
Սակայն Գրիգորյանի ռեկտորությունը նշանավորվում է ոչ միայն այս ինստիտուտը կործանելով (Գյումրու մանկավարժականի որակի հետ շատ քիչ բուհեր կարող են համեմատվել այսօր այստեղ ուսանողների մի զգալի մասը անգամ իրենց ֆակուլտետի անունը չեն կարողանում անսխալ գրել), այլև Աղաբաբյանի գլխից թռնելով: Հետո արդեն Գրիգորյանը դառնում է բհկական և, ինչպես տեսնում ենք, սկսում անհաշտ պայքար մղել ՀՀԿ-ի դեմ` հակահանրապետական օպերացիաներ կազմակերպելով իր օբյեկտը դարձրած ինստիտուտում:
Ըստ մեր տեղեկությունների, Գյումրու մանկավարժականի ռեկտորի նման համարձակությունը միայն ընտրություններով չէ պայմանավորված: Գյումրիում կան պետական մի քանի բուհեր` ԳՊՄԻ-ն` մանկավարժականը, որ առանձին բուհ է, պոլիտեխնիկի մասնաճյուղը, ժողինստիտուտի մասնաճյուղը, արվեստի երեք բուհերի մասնաճյուղը: Մի մասնաճյուղ էլ ունի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է մի քանի տարի հետո Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան 10 բուհ ունենալ և քանի որ վարչապետն իր կառավարության 2008-2012թթ. ծրագրերում նաև տարածքային համաչափ զարգացման սկզբունքն էր կարևորել, որոշել է, որ Քեմբրիջին ու Սորբոնին չզիջող բուհերից մեկը պիտի տեղակայվի Գյումրիում: Այդ բուհը ձևավորելու համար վերցնելու են մանկավարժականը, միացնեն պոլիտեխնիկի ու ժողինստիտուտի, արվեստի բուհերի ու եվրոպական ակադեմիայի մասնաճյուղերին և, մեր կառավարության պատկերացմամբ, այդ ամբողջ գործընթացն ի վերջո կարող է ավարտվել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուհի ստեղծմամբ:
Մեր տեղեկությունները թույլ չեն տալիս ասել, թե մյուս բուհերի ռեկտորները ներկա դրությամբ ի՞նչ են մտածում, բայց ինչ վերաբերում է Ապարիկին, ապա նրա կողմից այսօրվանից իսկ խնդիր է դրված դառնալ այդ միջազգային բուհի ռեկտոր: Բուհերի միավորման գործընթացն արդեն սկսված է, կառավարությունում այդ խնդրի վրա արդեն աշխատում են, այնպես որ Ապարիկն ամեն ինչ պետք է անի` բոլոր մյուս թեկնածուներին շարքից հանելու և, վերջապես, ինչու՞ ոչ` ընտրություններում իր կուսակցությանը փայլուն հաղթանակ ապահովելու գնով (բնական է, որ ամբողջովին բհկացած ինստիտուտն իր աշխատողներով, ուսանողներով, ուսանողների մամաներով, պապաներով, քեռիներով ու հորքուրներով, որոնք պատրաստ են հանուն իրենց երեխաների քննություն ստանալու ընտրելու ում ասես, ձայն են տալու հենց «Բարգավաճ Հայաստանին») ապացուցել բոլորին, որ ինքն է այն մարդը, ում վրա կարելի է հույս դնել: Իսկ մինչ ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակը, ՀՀԿ-ն շարունակում է իր պասիվ կեցվածքը` հատկապես Գյումրիում, որի վկայությունը հենց մանկավարժականի հետ կատարվածն է, որի խորհրդի ղեկավարը ՀՀԿ քվոտայով մարզպետ դարձած Աշոտ Գիզիրյանն է, ում հովանավորության տակ եղած բուհում հանրապետականների հետ են նման ձևով վարվում:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.