Ռոստովում այսօր աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան 13-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։
Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև ավելացել է 13 տոկոսով: Մեծ ուշադրության է արժանի հայկական ապրանքների արտահանման տեմպերի աճը ռուսական շուկա, որը 2010 թվականին աճել է ավելի քան 40 տոկոսով. ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է այս ցուցանիշի աճ` 27 տոկոսով»:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ տնտեսական ներուժը մեծ է, և լավ հնարավորություններ կան խորացնելու համագործակցությունը, ինչպես արդյունաբերության մի շարք ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության, տուրիզմի և տնտեսության այլ ոլորտներում. «Մեր երկրների հետագա համագործակցության խորացման նպատակով ներկայում անհրաժեշտ է ամրապնդել փոխադարձ կապերը և կարգավորել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ներդրումային ծրագրերի իրականացումը»: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» թեմայով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի հաջող անցկացման փաստը: «Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության շրջանակում առկա է փոխադարձ հետաքրքրվածություն բոլոր ոլորտներում` ինչպես մեր երկրների ղեկավարությունների, հասարակությունների, այնպես էլ բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից, ինչը խթան է հանդիսանում մեր երկրների միջև բիզնես կապերի զարգացման համար», — նշել է վարչապետ Սարգսյանը:
Նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2010 թ. հոկտեմբերի 23-ին կայացած 12-րդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում ծավալված համագործակցության մասին:
Նիստին հաջորդել է հանձնաժողովի համանախագահների մամուլի համատեղ ասուլիսը, որի ընթացքում հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը նշել է. «Ստորագրման է նախապատրաստվում երկկողմ 10 համաձայնագիր ու հուշագիր: Կուզենայի շնորհակալություն հայտնել հայկական կողմին Ազատ տնտեսական գոտու ստեղծման համար: Կարծում եմ` դա կարագացնի այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք փոխանցվել էին ռուսական կողմին: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտ» ձեռնարկության արդիականացման համար միջոցների տրամադրմանը: Կարող ենք փաստել, որ տնտեսության արդիականացումը, Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը կօժանդակեն մեր հարաբերությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.