Արցախում գտնվող Գանձասարի հրաշալի վանական համալիրը (13-րդ դար) շրջապատող պարսպի սալիկապատման շուրջ արդեն 2 օր է, ինչ աղմուկ ու խմորումներ են: Սալիկապատման լուսանկարների հայտնվելու առաջին իսկ օրը մամուլում պարզաբանումներ տվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Վերջինս հայտարարեց, թե հնադարյա պարսպի երեսպատման գաղափարը պատկանել է մոսկվաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին: Սա ինչ խոսք, զարմանալի մեկնաբանություն էր, քանի որ Գանձասարը ազգային արժեք է և պետական հարստություն և դրա պաշտպանության ու վերականգնման խնդիրը համազգային հարց պետք է լինի: Ուստի, ցանկացած բարերարի, ինչքան էլ նա ֆինանսապես օգտակար լինի կառույցին չի կարելի թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել, առավել ևս հետո նրա վրա բարդել կոթողի հետ կապված ցանկացած վրիպում.
Տեղեկատվության հիման վրա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մամուլի միջոցով դիմել է Հայրապետյանին` կոչ անելով հրահանգել «կասեցնել Գանձասարում իրականացվելիք բարբարոսությունը»: «Մենք հակված ենք ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երեկոյան երիտասարդական նախաձեռնության անդամներին հաջողվել է կապվել Լևոն Հայրապետյանի հետ, վերջինս պարզաբանել է, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Հայրապետյանի խոսքերով՝ ներկա պահին պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի վաղ սխալմամբ նշվում էր մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Այս մասին պատմում են նախաձեռնության անդամները:
Մեր տեղեկություններով Հայրապետյանը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում և անկարող էր տեղյակ լինել մանրամասներին, մինչդեռ Մշակույթի նախարարության հուշարձանների հարցերով զբաղվող փոխնախարարը. իր աշխատակազմով, առավել քան անտեղյակ է գործի ընթացքից, կամ գոնե որևէ կերպ չի արձագանքել դրան:Ինչ խոսք կարելի է հակադարձել, թե եկեղեցին Արցախում է, ուստի ՀՀ մշակույթի նախարարությունը կապ չունի դրա հետ. Բայց, ցանկացած հայկական մշակութային կոթող, պետք է ու անպայման լինի ՀՀ համապատասխան կառույցի ուշադրության կենտրոնում ինչպես, դա արվում է այլ երկրների պարագայում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարակուսանք է հայտնում այն առնչությամբ, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրության բաժնի պետն իր հարցազրույցներում մի քանի անգամ հաստատել է պարսպի` 13-րդ դարի կառույց լինելը։ «Իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխանակ իրազեկելու, որ այն կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, և լռեցնելու անիմաստ աղմուկը, լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ինչն, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, պայմանավորված է նրա ու Լևոն Հայրապետյանի միջև գոյություն ունեցող տարաձայնություններով»,- նշում են հաղորդագրության հեղինակները՝ եզրակացնելով. «Փաստորեն, թեմի առաջնորդին ձեռնտու էր եկեղեցու բարերարի վարկաբեկումը»:
«Իսկ, այն, որ Արցախի թեմի առաջնորդին, ինչպեսև Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ այլ բարձրաստիճան սպասավորներին, քրիստոնեական պատվիրաններից առավել հետաքրքրում են շքեղ բարեմասնություններով տիկնայք և արտասահամանյան էլիտար ավտոմեքենաների վերջին մոդելները` Հայաստանում հայտնի է բոլորին: Որքան էլ պարադոքսալ չի հնչում, բայց կրծքերի խաչը ծառայում է նրանց իբրև անբարո կյանքով ապրելու ինդուլգենցիա… »,- նշվում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրությունում:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռից, սակայն ինչպես միշտ, այստեղ անցանկալի թեմաների մասին գերադասում են լռել. Ավելին` արվում է ամեն բան խուսափելու հարցին ուղիղ պատասխանելուց:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.