Հունիսի 27-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական առաջին ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակիցները առաջիկա երկու շաբաթների ընթացքում կլսեն հասարակական գիտությունների և հատկապես քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, հայկական արվեստի և արվեստի պատմության և մի շարք այլ հետաքրքրաշարժ թեմաների շուրջ դասախոսություններ, կհանդիպեն ԼՂՀ կառավարության և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և կայցելեն Արցախի տեսարժան վայրեր:
Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը և Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից: Դասախոսությունները, բացառությամբ մեկի, մատուցվելու են հայերենով:
«Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և Արցախում ՙԱմերիկացիներն Արցախի համար՚ ՀԿ-ի ներկայացուցիչ, ԼՂՀ արտգործնախարարության աշխատակից Կարեն Կոստանդյանը:
Ներկա ամառային դպրոցի հաջողակ իրականացման դեպքում, ՙԱրցախ՚ հասարակագիտական ամառային դպրոցի նախաձեռնողները մտադիր են սույն ձեռնարկը դարձնել ամենամյա իրադարձություն, որը կծառայի Արցախի երիտասարդ հասարակագետներին միջազգային գիտական նորույթներին հաղորդակից դարձնելու, ինչպես նաև արտասահմանից ժամանած գիտնականներին Արցախի ներկա կրթական, մշակութային, ինչպես նաև հասարակական-քաղաքական վիճակը տեղում ներկայացնելու հուսալի միջոց: Ամառային դպրոցի կազմակերպիչներից են Համազասպ Դանիելյանը, Գայանե Վարդանյանը և Արշակ Բալայանը: Ամառային դպրոցի գիտական համակարգողն Ասպետ Գոչիկյանն է, իսկ ծրագրի ղեկավարը Սարահ Լյուդվիգը:
- 11:10Օնիկ Գասպարյանն այդ հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների դրդմամբ
- 15:10ՀՀ վարչապետին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ
- 13:10Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան
- 12:10Իշխանությունը փոխանակ փորձի ճգնաժամի հանգուցալուծումը տա, ոմանք հայտարարում են՝ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն
- 15:10«ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է. 168.am
- 12:10Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան
- 11:10Որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անանցյալ ու անապագա իշխանության հետ
- 14:56Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր (ուղիղ)
- 13:05ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
- 11:10Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները եւ դիմել է ՍԴ
03.03.2021 | 12:10
03.03.2021 | 11:10
02.03.2021 | 14:10
02.03.2021 | 13:10
02.03.2021 | 12:10
02.03.2021 | 11:10
01.03.2021 | 15:10
01.03.2021 | 14:10
01.03.2021 | 13:10
01.03.2021 | 12:10
01.03.2021 | 11:10
27.02.2021 | 15:10
27.02.2021 | 13:10
27.02.2021 | 12:10
27.02.2021 | 11:10
27.02.2021 | 3:10
26.02.2021 | 14:56
26.02.2021 | 14:10
26.02.2021 | 11:10
25.02.2021 | 15:10
25.02.2021 | 14:10
25.02.2021 | 13:12
25.02.2021 | 13:05
24.02.2021 | 15:10
24.02.2021 | 14:10
24.02.2021 | 13:10
24.02.2021 | 12:10
24.02.2021 | 11:10
23.02.2021 | 15:10
23.02.2021 | 14:10
23.02.2021 | 13:10
23.02.2021 | 12:14
23.02.2021 | 11:10
22.02.2021 | 15:10
22.02.2021 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.