«Կազանի եռակողմ հանդիպումից առաջ բավական ակտիվ քննարկումներ են ընթանում հնարավոր փաստաթղթի ստորագրության հավանականության վերաբերյալ: Սակայն, անկախ այդ ամենի իրականանալիությունից, Կազանի հանդիպման այս թոհուբոհը ըստ էության լակմուսի թուղթ կարող է դառնալ հայաստանյան քաղաքական դաշտի, դրանում հնարավոր ապագա ուրվագծերի նախանշման տեսանկյունից, այդ հեռանկարների հանդեպ հանրային պահանջների ձեւավորման տեսանկյունից»,-գրում է «Ժամանակ»-ն իր վերլուծականում` շարունակելով. «Ի՞նչ է ստացվում: Ըստ էության ստացվում է մի վիճակ, որ Հայաստանում քաղաքական դաշտում գերակայության հասած եւ երկխոսության հաստատմամբ զբաղված երկու ուժերը՝ Հայ ազգային կոնգրես եւ իշխանություն, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առումով հանդես են գալիս միեւնույն տեսանկյունից, այսինքն հայտնում են կարգավորման փոխզիջումային տարբերակին գնալու պատրաստակամություն: Ավելին, նույնիսկ նշմարվում է նրանց միջեւ որոշակի մրցակցություն այդ առումով: Մինչդեռ դժվար է պատկերացնել պետության շահից բխող որեւէ մի փոխզիջումային տարբերակ, հատկապես այն պետական պոտենցիալի՝ այսինքն մսխված պետական պոտենցիալի պայմաններում, որ կա Հայաստանում ներկայումս:
Եթե երկիրը դեգրադացիոն խոր փուլում է, ուղղակի անթույլատրելի է գնալ որեւէ փոխզիջման, քանի որ դա կարող է քանդվող կծիկի դեր կատարել, որը կանգնեցնելու ռեսուրս պետությունը պարզապես չունի: Եվ ահա այդ պայմաններում բավական մտորելու տեղիք է տալիս, եթե չասենք, որ ուղղակի մտահոգիչ է քաղաքական դոմինանտության հասած երկու քաղաքական բեւեռների ըստ էության համերաշխ համաձայնությունը փոխզիջումային տարբերակներին: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը տվյալ պարագայում պետք է որ որդեգրեր իշխանությունից հակառակ դիրքորոշում եւ մերժեր Ղարաբաղի հարցում որեւէ համաձայնություն, քանի դեռ Հայաստանում լուծված չէ օրինակ սահմանադրականության եւ իշխանության լեգիտիմության հարցը»:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.