Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Աշխատանքային օրվա առաջին կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարներին:
Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ աշխարհասփյուռ հայ գործարարների հետ շփումները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ ունի հայ ժողովուրդն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար: «Գիտենք, որ այսօր բավական լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Խոսքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայ ազգի մասին է: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք միասին մտածել, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել», — նշել է վարչապետը:
Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը հայ գործարարներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, ներդրումային ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են մեր երկրի տնտեսությանը: Արծարծվել են նաև բարեփոխումների այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են:
Գործարարների հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC ընկերությանը:
Այսօր երեկոյան Տիգրան Սարգսյանը ներկա կգտնվի Բուքինգհեմյան պալատում Արքայազն Չարլզի և Արմեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքին, որից գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանում «Երևան` իմ սեր» և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման ծրագրերին:
«Երևան` իմ սեր» նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն է:
«Երևան` իմ սեր» ծրագրի շրջանակներում Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում արդեն սկսվել է առաջին երեք շենքերի կառուցումը, որոնցից մեկը մոր և մանկան կենտրոն է, մյուսը` կլինիկա` խուլ ու համր երեխաների, երրորդը` մանկապարտեզ` կարիքավոր ընտանիքների երեխաների համար:
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնից կվերադառնա վաղն առավոտյան:
- 15:10Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»
- 14:10Իրան-Իսրայել պայքարի թեժացման փուլ է գնում է․ ի՞նչ կապ ունի Ադրբեջանը
- 12:10ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան
- 12:00Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
- 11:10Թուրքերը նախազգուշացրել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում «այլատյացության եւ ռասիստական հարձակումների» մասին
- 15:10Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել, այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ. Սասուն Միքայելյան
- 14:10ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում
- 13:10Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ
- 12:10Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում
- 11:10Զախարովան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հակառուսական քվեարկության մասին․ եթե պատասխանենք ամեն ելույթի, ապա ուժ չի մնա
30.01.2023 | 15:10
30.01.2023 | 14:10
30.01.2023 | 12:10
30.01.2023 | 12:00
30.01.2023 | 11:10
28.01.2023 | 15:10
28.01.2023 | 13:10
28.01.2023 | 12:10
28.01.2023 | 11:10
27.01.2023 | 15:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 14:10
27.01.2023 | 13:10
27.01.2023 | 12:10
27.01.2023 | 11:10
26.01.2023 | 15:10
26.01.2023 | 14:10
26.01.2023 | 13:10
26.01.2023 | 12:10
26.01.2023 | 11:10
25.01.2023 | 15:10
25.01.2023 | 14:10
25.01.2023 | 13:10
25.01.2023 | 12:10
25.01.2023 | 11:10
24.01.2023 | 15:10
24.01.2023 | 14:10
24.01.2023 | 13:10
24.01.2023 | 12:10
24.01.2023 | 11:10
23.01.2023 | 15:10
23.01.2023 | 14:10
23.01.2023 | 13:10
23.01.2023 | 12:10
23.01.2023 | 11:10
22.01.2023 | 14:10
21.01.2023 | 15:10
21.01.2023 | 13:10
21.01.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.